Օրվա լրահոսը
Կենտրոնական բանկը գործող բոլոր 21 բանկերի հետ կապված որևէ մտահոգություն չունի
Վերջին շրջանում, ընդհանրական դատողություններ անելով ու ամբողջական տեղեկատվությանը չտիրապետելու արդյունքում, տարբեր մեկնաբանություններ են հնչում ՀՀ կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի ավելացման որոշման վերաբերյալ: Իսկ որոշ դեպքերում իրավիճակը շահարկվում է միտումնավոր` զանազան ֆինանսական տերմիններով համեմված «մեկնաբանություններով» փորձելով անհարկի անհանգստություն հաղորդել քաղաքացիներին: Հատկապես անթույլատրելի է բանկերի անունների շահարկումը` այդ բանկերին թվացյալ պաշտպանելու նպատակով:
Թողարկվել են նոր հուշադրամներ
Փետրվարի 27-ից շրջանառության մեջ են դրվել «Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակ», «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից», «Փանոս Թերլեմեզյան-150» և «Անդրանիկ Օզանյան-150» հուշադրամները: «ԼԱԶԱՐՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 200-ԱՄՅԱԿ» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակին նվիրված հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հովհաննես Լազարյանը, Լազարյան ճեմարանի շենքի աջ մասը և ճեմարանի շրջանավարտներին շնորհվող կրծքանշանը: Ներքևում` «2015» և
Գյուղացիներին առաջարկում են անցնել օրգանական պարարտանյութերի
«Արմեն Բիոթեք» ընկերության տնօրեն Վահիկ Նաիրյանն այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում լրագրողներին ներկայացրեց «Ֆոսֆազոտ» , «Ալքազոտ պլաս» եւ «Ֆոսֆոարմ» օրգանական պարատանյութերը, որոնք գյուղատնտեսության մեջ միտված են բարձրացնելու հողերի արդյունավետությունը եւ իրենց մեջ չեն պարունակում քիմիական տարրեր: «Մեր պարատանյութերը բույսերի համար ապահովում են ազոտը եւ ֆոսֆորը, օգատգործվում են թե՛ արմատային եւ թե՛ տերեւային սնուցման համար, որի արդյունքում
Զարուհի Փոստանջյան. «Ամբողջ ժողովուրդն է այսօր ճգնաժամի մեջ, պետք է ինքնակազմակերպվենք»
«Ընդդիմությունն առաջին հերթին մեր ժողովուրդն է: Եվ եթե ասում ենք, որ ընդդիմությունը ճգնաժամի մեջ է, նախեւառաջ սա նշանակում է, որ ժողովուրդն է ճգնաժամի մեջ: Ժողովուրդը դեմ է այս ապօրինի կարգերին: Քանի դեռ մենք չենք կազմակերպվում, ուրեմն մենք ճգնաժամի մեջ ենք»,- Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ ընդունո՞ւմ եք ՀՀԿ-ականների այն քննադատությունը, որ ընդդիմությունն այսօր ճգնաժամի մեջ
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրոմիության անդամ երկրների դեսպանների հետ
Փետրվարի 27-ին ԵՄ դեսպանատանը Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրոմիության անդամ երկրների դեսպանների հետ` վերջիններիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող բազմաթիվ հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանի քաղաքականության նոր իրողություններին, հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին, Հայոց ցեղասպանության
Մեկ մահ, մեկ վիրավոր եւ մեկ տարվա ազատազրկում
Անցյալ տարվա հունիսի 14-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գ. Թադեւոսյանի որոշմամբ Գեւորգ Մուրադյանին անզգույշ մահ պատճառելու դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Քրեական գործը հարուցելուց 2 օր հետո մեղադրանք առաջադրվեց Գեորգի Խոջոյանին: Նա հունիսի 14-ին, ալկոհոլ օգտագործած վիճակում, մայրաքաղաքի Բեկնազարյան փողոցի կողմից Ֆուչիկի փողոցով դեպի Մարգարյան
Հայկական կոնյակի արտահանման ծավալները մոտ 30 տոկոսով նվազել են
Եթե արտահանման ծավալների անկումը շարունակվի մինչեւ հունիս ամիս, ապա գյուղացուց բերք գնելու ռեսուրսներ չեն լինի: Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում, անդրադառնալով գինեգործության ոլորտում տիրող իրավիճակին, նշեց, որ ներկայումս գինեգործությունը գտնվում է հերթական ճգնաժամի մեջ, եւ նման ճգնաժամեր եղել են 1998, 2008 թվականներին . «Այդ ժամանակների ռուբլու արժեզրկումը մեզ համար դաս չեղավ»:
Դատապարտյալը փորձել էր բացահայտ հափշտակել կնոջ պայուսակն ու նրա բջջային հեռախոսը
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում էր, երբ Հատուկ քննչական ծառայությունն այս գործի շրջանակներում հարուցեց եւս մեկ քրեական գործ: Այս անգամ քրեական գործ հարուցելու առիթը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելն էր: Քաղաքացի Գրիգոր Վ.-ն 2014 թվականի հոկտեմբերի 26-ին` ժամը 23:40-ի սահմաններում, Երեւանի Թումանյան փողոցում քաղաքացի Եպրաքսյա Թ.-ի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու
«Չարիք է այդ փողն ինձ համար, ես չեմ ուզում, արյուն չեմ վաճառում». Մարտի 1-ի զոհի ծնողը՝ փոխհատուցման մասին
ԱԺ-ում Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին փոխհատուցման հարց բարձրացվեց: Բայց դա արհամարհանքի արժանացավ թե՛ ՀԱԿ-ի, թե՛ Մարտի 1-ի ծնողների կողմից: Ո՞րն էր այդ վերաբերմունքի պատճառը: Այսօր «Մեդիա կենտրոնում» Մարտի 1-ի թեմայով հրավիրած ասուլիսում այս հարցին զոհերից մեկի՝ Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը, պատասխանեց. «Նախ, որպեսզի փոխհատուցեն՝ պիտի բացահայտեն: Հետո՝ մենք արյուն չենք վաճառում: Եթե ՀՀԿ-ին իրենց
Հայկական քաղաքական օրակարգի ձևակերպում, ընդունում և իրագործում միացյալ հրապարակի առջև
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում 27 փետրվարի 2015թ., Երևան: Քսանհինգ տարի է անցել մեր պատմական հայրենիքի մի փոքր մասում անկախ պետականության վերականգնման հռչակումից: Անկախության հռչակումը նպաստեց համահայկական գաղափարի ներքո համախմբվելուն, ինչի արդյունքը հայ ժողովրդի հաղթանակն էր իրեն պարտադրված պատերազմում: Սակայն մեր հավաքական ուժին ավելին անել, Անկախություն հռչակելուց և
Պահքը հոգևոր ինքնամաքրման նպատակ ունի
Այս տարի Մեծ պահքը սկսվեց փետրվարի 16-ից և կավարտվի ապրիլի 5-ին` Սուրբ Հարության տոնին: Քրիստոնյայի կյանքում պահքի կարևորության և նշանակության մասին մեզ հետ զրուցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Վարդան սարկավագ Ասլանյանը: -Վարդան սարկավագ, ո՞րն է ճշմարիտ պահեցողությունը: -Պահքը ոչ թե որոշ կերակրատեսակներից հրաժարման, այլ` սննդի չափավորման, հոգևոր ինքնամաքրման, կրքերի, ցանկությունների զսպման,
2015թ. հունվար-փետրվարին Յունիբանկի կողմից միայն ՀՀ դրամով ներգրավված ավանդների ծավալն աճել է ավելի քան 2.3 մլրդ դրամով
Բանկային ավանդը շարունակում է մնալ դրամական միջոցների պահպանման ամենավստահելի և ամենապահանջված միջոցը: Այս տարվա սկզբից մինչև այժմ, այսինքն` երկու ամսվա ընթացքում Յունիբանկի կողմից միայն ՀՀ դրամով ներգրավված ավանդների ծավալն աճել է ավելի քան 2.3 մլրդ դրամով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:
Հայաստանում այս տարի կանցկացվի միջազգային ներդրումային համաժողով
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Մշակութային դիվանագիտության ինստիտուտի գործադիր տնօրեն և հիմնադիր Մարկ Դոնֆրիդին: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Մշակութային դիվանագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ 2015 թ. հոկտեմբերին Հայաստանում կայանալիք «Միջազգային բիզնես և պատասխանատու ներդրումներ Կովկասում և Կենտրոնական Ասիայում» ներդրումային համաժողովին վերաբերող բովանդակային և կազմակերպչական հարցեր: Վարչապետը կարևորել է մեր երկրում միջազգային համաժողովի անցկացումը՝ տնտեսական զարգացման հեռանկարների քննարկման
Հայ ազգային կոնգրեսի գործընկերը պայքարող քաղաքացին է. «Չորրորդ իշխանություն»
«ՉԻ»-ի զրուցակիցն է Հայ Ազգաիյն Կոնգրես կուսակցության վարչության անդամ, բժիշկ Վահան Վարդապետյանը – Ակտիվ շրջանառության մեջ է մտել «ինստիտուցիոնալ ընդդիմություն» ստեղծելու գաղափարը, որին կողմ են արտահայտվում ոչ միայն որոշ ընդդիմադիր, այլեւ իշխանական գործիչներ։ Ի՞նչ է հետապնդում «ինստիտուցիոնալ ընդդիմություն» ստեղծելու նրանց ձգտումը։ – Հայաստանը զարմանահրաշ երկիր է։ Մի ժամանակ իշխանությունը շահագրգռված էր, այսպես կոչված, «կառուցողական ընդդիմություն»
«Եկող տարի հանդիպենք Երուսաղեմում». «Իրատես գe facto»
Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: – Ինչո՞վ էին հայերը խանգարում հրեաների պետություն ստեղծելուն։ – Իսպանիայից վտարվելուց հետո հաստատվելով Թուրքիայում՝ հրեաները համոզվեցին, որ թուրքերն իրենց մրցակից չեն, քրդերը սարերում հովվություն են անում ու բնավ մրցակից չեն, ոչ էլ ասորիները ու մյուս
Բոլորն էլ հեքիաթի կարիք ունեն
ՏՏ մասնագետ Արմեն Գրիգորյանը մեծահասակների համար հեքիաթ է գրել «ֆենթըզի» ժանրում Բոլոր ժամանակներում հեքիաթները հասցեագրված են եղել առաջին հերթին ՝ երեխաներին, զուգահեռաբար էլ եղել են հեքիաթներ մեծահասակների համար: Հայտնի են Ժյուռ Վեռնի, Ալեքսանդր Բելյաեւի, Ստանիսլավ Լեմի, Ստրուգատսկի եղբայրների, Ռեդյարդ Քիփլինգի, Աշոտ Շայբոնի, Ջոան Ռոուլինգի, Ջոն Տոլկիենի, ի վերջո՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Այզեկ Ազիմովի հեքիաթները եւ այլն:
Ցմահ ազատազրկվածի գործով Ուկրաինայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա (ֆոտոռեպորտաժ, տեսանյութ)
Հայաստանում Ուկրաինայի դեսպանն ու ներկայացուցիչը այսօր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանի եւ Ուկրաինայում ցմահ ազատազրկման դատապարտված Էդգար Գեւորգյանի մոր բողոքները, գրավոր փաստաթղթերը ընդունելուց, նրանց պահանջները լսելուց հետո հանդիպեցին նաեւ դեսպանատան դիմաց հավաքված ազատազրկվածի հարազատների հետ: Նրանք խոստացան իրենց հանձնված պաշտպանական կողմի պահանջները ներկայացնել տեղի իրավապահ, պատկան մարմիններին: Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը, ապա վերաքննիչ
Վահրամ Բաղդասարյան. «Լեւոն Զուրաբյանին դարձրել եք Լենին պապի» (Տեսանյութ)
Վահրամ Բաղդասարյանը չիջավ Լեւոն Զուրաբյանի մակարդակին «Զավեշտալի է ընդհանուր առմամբ, կարող եմ չարձագանքել, բայց իրենց հիվանդության դեղատոմոսը մենք առաջարկել ենք»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը`պատասխանելով Aravot.am-ի հարցին, ինչպե՞ս է վերաբերվում ՀԱԿ խմբակցության ղեկավարի հնչեցրած որակումներին : Լեւոն Զուրաբյանը, հիշեցնենք, Գալուստ Սահակյանին մտքից եւ լեզվից կաղ անվանեց: «Երբ որ չեն կարողանում քաղաքական
Հայաստանի ապագան՝ ըստ իշխանությունների. «Չորրորդ իշխանություն»
Ինչպե՞ս են իշխանությունները պատկերացնում Հայաստանի ապագան, ասենք, առաջիկա 10-20 տարիների կտրվածքով։ «Դեպի ապահով Հայաստան»-ի կարգի դատարկաբանությունները մի կողմ թողնենք՝ դրանք ընդամենը գովազդային կարգախոսներ են, բայց ինչ-որ ռեալ ծրագիր կամ գոնե մոտավոր «ճանապարհային քարտեզ» իշխանությունները, համաձայնվեք, պարտավոր են ունենալ։ Ներքաղաքական կյանքում ամեն ինչ կարծես թե հստակ է։ Իշխանությունները ցանկանում են վերաձեւել քաղաքական դաշտը, ձեւավորել անշառ ընդդիմություն՝
«Որքան էլ փորձել են ստեղծել արհեստական ընդդիմություն, հաջողությամբ չի պսակվել». «Իրատես de facto»
«98-ին մի խումբ մարդկանցով դուք երդվել եք, որ հայ ժողովրդից պիտի վրեժ լուծեք։ Այդ վրեժխնդրությունն արդեն երևում է»,- ԱԺ այս քառօրյայի ընթացքում դիմելով ՀԱԿ խմբակցության ղեկավարին, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ «Ի՞նչ է ակնարկում ԱԺ մեծամասնության ղեկավարը»,- հարցրի Լեւոն Զուրաբյանին, ով նախ ծիծաղեց, հետո էլ պատասխանեց. – Դուք ուզում եք իրենց մառազմները փորձեմ հասկանալ
Մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրությանը «շատ լուրջ» խոսք կասի
Թե ինչպիսի՞նը կլինի ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցությունը`կախված է ԲՀԿ-ից: Այսօր խորհրդարանական բրիֆինգների ժամանակ,պատասխանելով այդ առիթով լրագրողների հարցերին, ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Ի՞նչ որակով, քանակով ու ուժգնությամբ են պայքարելու ռեժիմի դեմ` հարցերի պատասխանը ԲՀԿ-ն դեռ չի տվել. «Մինչ այդ, մենք չպետք է միջամտենք այդ պրոցեսին: ՀԱԿ-ն իր գործն անելու է: Մենակ ենք, թե դաշնակիցների
Լեւոն Զուրաբյանը խոսքերով «չափալախեց» Գալուստ Սահակյանին ու «կուռկուռի ձագ» անվանեց, Սերժ Սարգսյանին էլ «կաղ բադիկ» անվանեց (Տեսանյութ)
«Քառօրյան վերածվեց ռեժիմի նկատմամբ դատավարության: Դա դատավճիռ էր ռեժիմի նկատմամբ»,- այսօր, խորհրդարանական բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` հավելելով, որ իրենք կարողացան ապացուցել, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման յոթ տարիների ընթացքում Հայաստանը հատել է բոլոր «կարմիր գծերը»: Նա կարծում է, որ իշխանությունը լիակատար պարտություն կրեց` կարծելով, թե ՀԱԿ-ը չի կարողանալու դիմակայել մեծամասնությանը: Նա ԱԺ
Անմոռուկի տարբերանշանը՝ բիզնեսի միջո՞ց
Ըստ Լիլիթ Գալստյանի՝ պիտի սահմանել անմոռուկը գործածելու իրավունքը, այլապես էժան վիճակներում կհայտնվենք Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ թողարկված կրծքանշան անմոռուկները նորմալ ընդունվեցին հասարակության կողմից: Հայաստան կատարած այցերի ժամանակ այդ անմոռուկներից մեր պաշտոնյաները նվիրում են օտարերկրյա տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների: Հայտնի անմոռուկից կրում էր նաեւ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարությունը ներկայացնող Լոնդոնի Doughty Street փաստաբանական պալատի
Արմեն Աշոտյան. «Նպատակային ուսուցմամբ սովորում է 114 ուսանող»
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեսյբուքյան էջում հրապարակել է հետեւյալ տեղեկությունը. Այս տարվա դրությամբ ՀՀ ՄԱՐԶԵՐԻՑ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ թիվը Հայաստանի բուհերում կազմում է 114 հոգի: Այս ուսանողները սովորում են 6 բուհերում` բժշկականում, մանկավարժականում, լեզվահասարակագիտականում, ագրարայինում, կոնսերվատորիայում և Վանաձորի համալսրանում: Այս ծրագրի նպատակը մարզերում երիտասարդ կադրերով համապատասխան առաջնահերթ մասնագիտություններով
«Ծառուկյանը ոչ միայն պատճենում էր ուժային կառույցները, այլեւ փորձում վարկաբեկել եղած պետական կառույցները՝ ոստիկանությունը մասնավորապես». Իրատես de facto»
«Իրատես de facto»-ի հյուրն է քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը – Ի՞նչ է կատարվում քաղաքական դաշտում փետրվարի 12-ից հետո, երբ երկու քաղաքական ուժեր միմյանց անվանեցին չարիք։ – Կարծում եմ՝ պարզապես եկել է ժամանակը, որ իշխանությունը փորձի Սահմանադրության փոփոխությամբ իր ապագայի հարցերը լուծել։ Հավանաբար Գագիկ Ծառուկյանին դեռ մի քանի ամիս առաջ կոնկրետ խնդիր էր առաջադրվել՝ կողմնորոշվել՝ ի՞նչ
ՕԵԿ-ը ԲՀԿ-ականներին չի համոզում
«Դա ապատեղեկատվություն է, ծիծաղելի սուտ»,- այսօր, խորհրդարանական բրիֆինգների ժամանակ ասաց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը`հակադարձելով մամուլի այն հրապարակումներին, որ ԲՀԿ-ն լքած պատգամավորներին ՕԵԿ-ն իր շարքերն է փորձում անդամագրել: Պատգամավորը չհերքեց, որ տարբեր հանդիպումներ ունենում են թե ԲՀԿ-ն արդեն լքած, թե դեռ ԲՀԿ-ական պատգամավորների հետ: Ասաց, որ բոլոր քաղաքական ուժերում էլ ընկերներ ունեն իրենք, տարբեր առիթներով հանդիպում
Ինչպես վարվել, երբ ձեզ կոպտում են
ՄԻ անգամ Բրյանսկում մեծ եկեղեցական ժողով էր տեղի ունենում: Ժողովից հետո մի խումբ հոգեւորականներ փողոցով քայլում էին՝ մինչեւ հասնեն իրենց ավտոբուսին: Մայթի մոտ մի հարբած տղամարդ մոտեցավ նրանց ու սկսեց կոպտել: Եկեղեցականները փորձեցին մեղմորեն հարթել անհաճո իրավիճակն ու շարժվել առաջ: Բայց մարդը շարունակում էր կոպտել, հայհոյել ու վրա տալ: Ի վերջո, ավտոբուսը եկավ: Եկեղեցականները բարձրացան
ԲՀԿ-ն լքելու համար ում ինչպես են սպառնացել. «Ժողովուրդ»
Փետրվարի 12-ին՝ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո, ԲՀԿ-ում վայրիվերումներ սկսվեցին։ Եւ դոմինոյի էֆեկտով ԲՀԿ-ական մի շարք պատգամավորներ տարբեր պատճառաբանություններով լքեցին կուսակցությունը։ «Ժողովուրդ»-ին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել այն մասին, թե որ պատգամավորներն ինչ սպառնալիքների արդյունքում լքեցին կուսակցությունը. հիմնականում գործել է ուժային ահաբեկչության մեթոդը։ Հանուն պարտքերի Առաջին պատգամավորը, որը լքեց ԲՀԿ խմբակցությունը, Արագած Ախոյանն էր։
Ձեւավորվում է նոր ընդդիմությո՞ւն. «Հայկական ժամանակ»
Արտախորհրդարանական մի շարք ուժեր այս օրերին ակտիվ քաղաքական քննարկումների ու խորհրդակցությունների մեջ են։
Վոլոդյա Ավետիսյանի հարցը հասավ Եվրադատարան
«Վոլոդյա Ավետիսյանի գործը դատական չէ, այլ քաղաքական: Դատարաններն այս գործի շրջանում հերթական անգամ ցույց տվեցին, որ չեն կարող իրականացնել արդարադատություն, այլ կատարում են իշխանության պատվերը»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը: Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ


















































