Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեւավորվում է նոր ընդդիմությո՞ւն. «Հայկական ժամանակ»

Փետրվար 27,2015 12:20

Վերջիններս քննարկում են Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքական զարգացումներն ու փորձում ընդհանուր հայտարարի գալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մեր տեղեկություններով, հանդիպումների կազմակերպիչը ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն է։ Հայրիկյանը, մեզ հետ զրույցում հաստատելով քննարկումների անցկացման լուրը, ասաց, որ 7 ուժեր համատեղ հանդիպումներ են անցկացնում, ապա հայտարարեց, որ այդ 7 ուժերն են՝ ԱԻՄ-ը, «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, «Ազատ դեմոկրատները», Հիմնադիր Խորհրդարանը, Պահպանողական եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունները։ Հայրիկյանն ասաց, որ քննարկումները սկսվել են փետրվարի 9-ից. «Դրանք խորհրդակցական բնույթ ունեն, մենք դեռ գործողություններ ու գործողությունների ծրագիր չունենք, դուք դրանց կծանոթանաք հայտարարությունների միջոցով։ Նպատակներին էլ ավելի ուշ կծանոթանաք։

Մենք դանդաղ, բայց հետեւողականորեն փորձում ենք ընդհանրական մոտեցումները գտնել»,- նշեց Հայրիկյանը։ Մեր դիտարկմանը, որ հավաքված ուժերը հիմնականում դեմ են հանդես եկել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը, Հայրիկյանը արձագանքեց. «Անշուշտ, այդպիսի գաղափարականներ կան։ Նախնական հայտարարության նախագծում այսպիսի առաջարկ կար, որ տեքստում լինի. «Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ Հայաստանի ինքնիշխանությունը գերագույն արժեք համարող քաղաքական ուժեր ենք»։

Հայրիկյանը հայտարարեց, որ խորհրդարանում գտնվող ընդդիմադիր խմբակցություններին այս քննարկումներում ներգրավելու առաջարկ չի եղել. «Միակ առաջարկը որ եղել է, այն է, որ հրավիրենք նաեւ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը։ Հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ խոսվել է նաեւ Հրանտ Բագրատյանին հրավիրելու մասին։ 7 ուժերի չորս հանդիպում արդեն իսկ եղել է»,- հայտարարեց ԱԻՄ ղեկավարը։ Հայրիկյանից հետաքրքրվեցինք՝ այդ 4 քննարկումների ընթացքում ի՞նչ հարցեր կան, որոնց շուրջ ունեն միասնական տեսակետ, ինչին նա պատասխանեց. «Մասնավոր առաջարկներ են եղել, դա հարթակ է իրար լսելու, բայց դեռ որոշում չկա»։ Մեր մյուս հարցին, թե իշխանափոխություն իրականացնելու հարցում ունե՞ն միասնական դիրքորոշում, նա արձագանքեց. «Այդ հարցով որոշում չկա, բայց ճշգրտում արված է։ Այո՛, բոլորն էլ գտնում են, որ դա հրամայական անհրաժեշտությունն է, բայց դեռ ծրագրերի ու քայլերի վերաբերյալ հստակ բան չկա։ Ուրիշ հարց չի քննարկվել»։

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728