Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրությանը «շատ լուրջ» խոսք կասի

Փետրվար 27,2015 13:05

Թե ինչպիսի՞նը կլինի ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցությունը`կախված է ԲՀԿ-ից: Այսօր խորհրդարանական բրիֆինգների ժամանակ,պատասխանելով այդ առիթով լրագրողների հարցերին, ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Ի՞նչ որակով, քանակով ու ուժգնությամբ են պայքարելու ռեժիմի դեմ` հարցերի պատասխանը ԲՀԿ-ն դեռ չի տվել. «Մինչ այդ, մենք չպետք է միջամտենք այդ պրոցեսին: ՀԱԿ-ն իր գործն անելու է: Մենակ ենք, թե դաշնակիցների հետ, մեր սկզբունքներից չենք հրաժարվի: Մենք պատրաստ ենք ԲՀԿ-ի հետ համագործակցության, եթե ԲՀԿ-ն պահպանում է ռեժիմին դիմադրելու այն ոգին, որ որդեգրել էին վերջին տարիներին կամ ամիսներին»:
Լեւոն Զուրաբյանը կարծում է, որ այս տարվա մարտի մեկի հանրահավաքով շատ բան որոշվելու է. «Այն շատ կարեւոր հանգրվան է`ռեժիմը կամ կանցնի ժողովրդի անթաքույց կեղեքմանը, կամ կհասկանա, որ ժողովրդի հետ այլեւս չի հաշվում»: Լեւոն Զուրաբյանն ասաց, որ առաջին նախագահը մասնակցելու է հանրահավաքին ու «շատ լուրջ խոսք ունի ասելու հանրությանը»:
Հարցին`ո՞ւմ նկատի ուներ Լեւն Տեր-Պետրոսյանը`իր հայտնի հոդվածում «ԲՀԿ-ի խառնակիչներ» ասելով, Լեւոն Զուրաբյանը շրջանցեց. «Համարում եմ, որ կարելի է առաջ գնալ, եւ դա չհամարել համակգործակցության համար խնդիր»: Լրագրողը հետաքրքրվեց նաեւ`ԲՀԿ-ն իրենց ասե՞լ է, թե Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: «Որեւէ պայմանավորավածության մասին բացարձակապես տեղյակ չենք, ոչ էլ գիտենք, որ պայմանավորվածություն եղել է: Մի բան է հստակ`եղել է աննախատեպ շանտաժների, բռնությունների տարափ: Ի՞նչ պայմանավորվածություն կարող է լինել Սերժ Սարգսյանի հետ, նա իր ո՞ր պայմանավորվածությունն է պահել, որ հնարավոր լիներ որեւէ նոր պայմանավորվածություն ունենալ»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728