Օրվա լրահոսը

Ծեծ ու խոշտանգում. Ըստ իրավապաշտպանների, Մաքսային միությունը Մարդու իրավունքների առումով լավագույն տեղը չի լինի. «Մեդիալաբ»

Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում մարդու իրավունքների առումով, իրավապաշտպանները իրավիճակի վատթարացում են կանխատեսում: Ըստ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի, մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, ոստիկանությունում կիրառվող բռնությունների, խոշտանգումների ու ահաբեկումների, ինչպես նաև ընտրախախտումների եւ այլ խնդիրներ, որոնց օրերս նաեւ անդրադարձ կար ԱՄՆ պետդեպարտամենտի հրատարակած զեկույցում, հնարավոր չէ լուծել, եթե Հայաստանն անդամագրվի Մաքսային միությանը:

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին

Այսօր՝ մարտի 5-ին, լրանում է հայոց սպարապետ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-րդ տարեդարձը: Սպարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել նրա շիրմին և հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հուշակոթողներին: Վարչապետին ուղեկցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ

Ցուցարարներից Տիգրան Պարսիլյանին և Էդուարդ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել

Այս պահին ընդդեմ Պուտինի՝ Ուկրաինայի նկատմամբ վարած քաղաքականության պայքարող քաղաքացիները գտնվում են ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի վարչական շենքի բակում և ցանկանում են տեղեկություն ստանալ իրենց ցուցարար ընկերների մասին, որոնք բերման էին ենթարկվել ՌԴ դեսպանատան մոտից: Այժմ ճանապարհի կեսը փակել են շուրջ 30-40 ոստիկաններ, իսկ ցուցարարները շուրջ տասը հոգի են: Ցուցարարների հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ

Դավիթ Շահնազարյան. «Պուտինը փորձելու է փրկել դեմքը»

Ըստ Շահնազարյանի` առաջիկա զարգացումներում որոշիչ է լինելու Արեւմուտքի համախմբվածությունն ու դիրքորոշման սկզբունքայնությունը Երեկ` մարտի 4-ին, «Մեդիա կենտրոնում» ուկրաինական զարգացումներին նվիրված քննարկման ընթացքում 1994-1995թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-1995թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը տեսակետ էր հայտնել. «Ռուսաստանը մարտահրավեր է նետել ոչ միայն միջազգային հանրությանը, այլեւ գոյություն ունեցող աշխարհակարգին։ Ռուսաստանը փորձում է թելադրել

Արսենի Յացենյուկը մեղադրում է Ռուսաստանին

Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ Ղրիմում տեղի ունեցած գործողությունների ամբողջ պատասխանատվությունը Ռուսաստանի վրա է, եւ որ Ուկրաինան ագրեսիայի ոչ մի առիթ չունի: Նա նաեւ նշել է, որ ռուսական ագրեսիան ունի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հետեւանքներ եւ չափազանց բացասական ազդեցություն է ունենում տնտեսության վրա: Հետեւաբար, կրկին հանդես

«Չտա Աստված, որ ուկրաինական սցենար լինի Հայաստանում». Հովհաննես Մարգարյան

Aravot.am-ի հետ զրույցում ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, անդրադառնալով Ուկրաինայի քաղաքական իրավիճակին ու նորաստեղծ իշխանություններին, ասաց. «Եթե ժողովուրդը ձևավորում է իշխանություն, դա ինձ համար պետք է լինի իրոք ժողովրդավարական հիմքով ձևավորված, այդ իշխանությունը բնականաբար կլինի լեգիտիմ: Հիմա էնքան խառնաշփոթ է Ուկրաինայում, որ կոնկրետ գնահատական ես զերծ կմնամ տալուց: Նախ` այսօր կարող ենք ասել՝ ոնց որ փողոցում

«Դեմ եմ» նախաձեռնությունը՝ իրականացվող ճնշումների մասին

Մարտի 7-ին, ժամը 12:30-ին ՀՀ ֆինանսների նախարարության շենքի դիմաց «Դեմ եմ» նախաձեռնության անդամները կկազմակերպեն բողոքի ակցիա, քանի որ, ըստ նրանց, «նախարարության տարբեր աշխատակիցների կողմից տոտալ ճնշումներ են գործադրվում»: Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նախաձեռնության անդամները խոսեցին իրականացվող ճնշումների մասին: «Դեմ եմ»-ի անդամ Մանուկ Զաքարյանն էլ նշեց. «Նմանատիպ ճնշումներով մեզ փորձում են ծուղակը գցել,

Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասեր. «Չեմ կարող պատկերացնել ավելի երաժշտական երկիր, քան՝ Հայաստանը»

Մարտի 5-ին Երևանի հյուրանոցներից մեկում առաջին անգամ Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Լուկաս Գասերը հանդիպեց լրագրողների հետ: Պարոն Գասերը ներկայացրեց Շվեյցարիայի դեսպանատան նախաձեռնած գալիք միջոցառումները: Միջոցառումներն առնչվում են երեք ոլորտներին՝ գինեգործություն, ոսկերչական իրերի դիզայն և թվային երաժշտություն: Նա նշեց, որ միջոցառումների նպատակը Շվեյցարիան ողջ բազմազանության մեջ ներկայացնելն է: Միջոցառումները տեղի են ունենալու մարտի

«Լեւոն Տեր-Պետրոսյանը վտանգավոր խաղ է սկսել»

Արբակ Խաչատրյանը՝ ուկրաինական եւ հայաստանյան զարգացումների մասին «…Մինչեւ այդ երկրների քաղաքական դեմքերը չհասկանան, որ իրենք են առաջին պատասխանատուն նրա, որ, ասենք, Հայաստանում եւ Ուկրաինայում հակառուսական տրամադրություններ են, որ Ռուսաստանում հակակովկասյան ընդվզումներ են, ոչնչի չենք հասնի: Այսօրվա քաղաքական կոչվող դեմքերին շրջապատող անձինք էլ նրանց հետ պետք է պատասխան տան՝ թեկուզ այդ երկրներից գողացված գումարները վերադարձնելով: Հայաստանի

Լիցքավորված ատրճանակ` նախկինում 7 անգամ դատվածի տան օժանդակ շինությունից

Մարտի 4-ին ոստիկանության ծառայողների մի քրեական գործի շրջանակներում, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել քրեական գործով կալանավորված, նախկինում 7 անգամ դատապարտված, 1959 թ. ծնված Մարտին Շ.-ի տան օժանդակ շինությունում, որտեղից հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` լիցքավորված «ՏՕԶ» տիպի 4 փամփուշտով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն

Մարզերում աշխատատեղեր են ստեղծվելու

Փետրվարի 5-ին «Հենարան» մամուլի ակումբում «Հզոր ապագա» կուսակցության նախագահ Արկադի Կիրակոսյանը հայտարարեց՝ Մաքսային միությանն անդամակցությունը կնպաստի նրան, որ 2014-2020թթ. Հայաստանի յուրաքանչյուր մարզում նոր աշխատատեղեր ստեղծվեն: Պրն. Կիրակոսյանը ասաց, որ մոտ օրերս ծրագիրը պաշտոնապես կհրապարակվի. «Հիմնականում աշխատատեղերի շուկան բացելը ռուսական ներդրումների հաշվին է լինելու, որը բաղկացած է լինելու հիմնականում ծառայությունների, սպասարկումների ոլորտից. տուրիզմի ներգրավում, շինարարական աշխատանքներ,

Նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին

ՀՀ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր Եռաբլուր պանթեոնում ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Եթե ՀՆԱ-ն այս տեմպերով աճի, 2040 թ.-ին զարգացած տնտեսություն չենք ունենա

«Գործազրկությունը, աղքատությունն ու արտագաղթը այսօր Հայաստանի ամենալուրջ սոցիալական մարտահրավերներն են». այսպիսի համոզման են եկել «Աճի հրամայականը եւ խոչընդոտները» թեմայով Հայաստանի ազգային մրցունակության 2013-2014թթ. զեկույցի հեղինակները՝ վերլուծելով մեր երկրի տնտեսությունում տեղի ունեցող գործընթացները: Զեկույցը պատրաստվել է «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության եւ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից: Զեկույցի մասնագետները գտնում են, որ ՀՆԱ-ի աճի մակարդակը չափազանց բարձր

Լեւոն Տեր-Պետրոսյանն ազնիվ չէ՞ ԲՀԿ-ի հանդեպ

Թե ՞ գայթակղում է Իվանիշվիլիով, բայց միտումնավոր չի հիշատակում Խոդորկովսկուն «Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձեց օգտագործելով մարտի մեկը որպես առիթ՝ ՀԱԿ-ին քաղաքական հանգուցյալից վերակենդանացնել: Ու ջանք չխնայեց, որ դրա համար խաղի մեջ գցի նաեւ այլընտրանքի առաջնորդին: Այն, ինչը Տեր-Պետրոսյանին չէր հաջողվել նախագահական ընտրությունների ժամանակ, փորձեց կրկնել երկրորդ անգամ` մոռանալով, որ նույն գետը երկու անգամ չեն մտնում»,- «Առավոտի»

Վենետիկ եւ յուր գոնդոլներ (Տեսանյութ)

Փետրվարի 15-ին մեկնարկած եւ մարտի 4-ին ավարտված Վենետիկի դիմակահանդեսը քաղաքը վերածել էր միջնադարյան մի հեքիաթի, որը պատկերելու էին շտապել բազմաթիվ լուսանկարիչներ եւ առավել բազմաքանակ զբոսաշրջիկներ: «Where are you from?» («Որտեղի՞ց եք»),- հետաքրքրվեց գոնդոլյեր Ռոբերտոն: Եվ լսելով, որ Հայաստանից ենք՝ արդեն հայերեն հարցրեց. «Ինչպե՞ս եք»: Կինը հայ էր: Եվ Վենետիկի ջրանցքներով նավարկության ընթացքում, իտալական հայտնի երգերի

Միջադեպ՝ ոստիկանության և ցուցարարների միջև. երեք հոգի բերման է ենթարկվել (Տեսանյութ)

Տեղի ունեցավ միջադեպ ոստիկանների և ցուցարարների միջև: Ոստիկանները նրանց թույլ չտվեցին կանգնել դեսպանատան մայթին, ցուցարարները ընդվզեցին, ու սկսվեց առանց հիմնավորման բերման ենթարկելու ալիքը:

Սեյրան Օհանյան. «Սահմանի երկայնքով արտառոց ոչինչ չի կատարվում» (Տեսանյութ)

Այսօր Եռաբլուրում, որտեղ նշում էին սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ սահմանում իրավիճակին: Մասնավորապես՝ Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե մամուլում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ Ադրբեջանը սահմանի երկայնքով զինուժ է տեղակայում, նախարարն ասաց. «Մենք նման տեղեկություն չունենք, մենք միշտ գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ մարտական հերթապահության իրականացմամբ փորձում

«Վերաքննիչ դատարանում դեռ բողոքս չլսված՝ քրեական գործն ուղարկվել է դատարան»

Փաստաբանը հայտնում է, որ առանց իրեն տեղյակ պահելու` քրեական գործը ուղարկվել է դատարան Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, սկսվել է թմրամիջոց իրացնելու մեջ մեղադրվող Արմեն Թ.-ի դատաքննությունը: Համաձայն մեղադրական եզրակացության` Արմեն Թ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախորդ տարվա սեպտեմբերին Արմեն Ե.-ից գործով անհայտ անձին վաճառելու

Ադրբեջանցիները խոշտանգել են Մամիկոն Խոջոյանին, կրակել նրա թեւին

Մամիկոնի աղջիկը` Արծվաբերդ գյուղի բնակչուհի Հեղինե Վարդազարյանն ասաց, որ Ադրբեջանից վերադառնալուց հետո հայրը միայն իրեն է ճանաչում, Մամիկոնը չի կարողանում քայլել, Ադրբեջանում Մամիկոնին ծեծել են, մարմինը վառել, սրսկել, գլխի մասում վերք կա, նա վախեցած է:

«Փառատոնը գաղափա՛ր է, համե՛րգ չէ»

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը՝ լոնդոնյան «հրավառության» ու առաջիկա փառատոների մասին: «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ վերջերս Լոնդոնի St John’s Smith Square սրահում կայացել է «Հայաստանի պատանի տաղանդներ» ծրագրի հերթական համերգը: «Առավոտի» հետ զրույցում «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը հիշեցրեց, որ արդեն 6-րդ անգամ են ներկայանում լոնդոնյան հանդիսատեսին: Հրավերն էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամի լոնդոնյան մասնաճյուղի ատենապետ

Հասմիկ Ափյան. «Հասարակությունը սկսում է հասկանալ, որ յուրաքանչյուրիս օգնությամբ կարելի է փրկել բազմաթիվ կյանքեր»

Այսօր՝ մարտի 5-ին, Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում «Ապրենք օգնելով» ծրագրի շրջանակներում կամավոր արյուն հանձնեցին Երևանի Վ..Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները: Ակցիան անցկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհուրդը: «Ծրագիրը մեկնարկել է 5 տարի առաջ: Մեր նպատակն է երեխաների խնդիրների վրա հրավիրել այն մարդկանց ուշադրությունը, որոնք անտարբեր

«Ապրում ու ստեղծագործում եմ երկու երկրում»

Ջութակահար Կարեն Շահգալդյանը՝ իր կարիերայի մասին Եղել են ու կան երաժիշտներ, մասնավորապես՝ ջութակահարներ (Զարե Տեր-Սահակյանց, Ռուբեն Ահարոնյան, Էդուարդ Թադեւոսյան, Կարեն Հարությունյան…), որոնց կեցվածքի մեջ դրոշմված է նրանց ազնվական էությունը, ինտելեկտը, մասնագիտական որակները: Այսօր էլ հանդիպում ենք նման երիտասարդ արվեստագետների: Անխոս, ճանաչված ջութակահար Կարեն Շահգալդյանը նրանցից մեկն է: Ծնունդով մոսկվացի երաժիշտը 8 տարի է՝ Արամ Խաչատրյանի

Կանայք իրենց տոնի առիթով անվճար կհետազոտվեն եւ կվիրահատվեն

Օնկոլոգիական հիվանդություններով կանայք նույնպես կարող են անվճար հետազոտվել

Նորից՝ «ծայրահեղականներ»

Երբ 1988 թվականին Ազատության հրապարակում հավաքվում էին տասնյակ հազարավոր մարդիկ, Մոսկվայի «Վրեմյա» ծրագիրը նրանց անվանում էր մի խումբ ազգայնականներ եւ ծայրահեղականներ: Կայի՞ն նրանց (մեր) մեջ նման տրամադրություններ ունեցող մարդիկ: Գուցե, անձամբ ես չեմ տեսել: Բայց պարզ է, որ կարեւորը դա չէ: Շատ ավելի կարեւոր է, թե ինչի համար էին մարդիկ գնում հրապարակ, ինչ նպատակներ էին

Պահքի ընթացքում ուշադրություն դարձրեք մոլություններին, սխալներին

Այսօր «Ֆորում» ակումբում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում եւ պահպանում» հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը եւ տեր Եսայի քահանա Արթենյանը խոսեցին Մեծ պահքի խորհրդի ու նրա սննդակարգի մասին: Տեր Եսայի քահանա Արթենյանը կարեւորեց այն, որ պահեցողության մասին պետք է ոչ միայն խոսել, այլեւ փորձել սովորել, քանի որ պահքի խորհուրդը ոչ միայն սննդակարգին հետեւելու ու առողջական խնդիրներ լուծելու

Գայանե Ավագյան. «Հայաստանում անպտղության քանակը կրկնակի նվազել է»

Առողջապահության նախարարության մայրության եւ վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ներկայացնում էր Հայաստանում կանանց առողջության վերաբերյալ խնդիրները: Նրա պնդմամբ, վերջին տարիներին մեծացել է կանանց եւ երեխաների առողջության պահպանմանն ուղղված նպատակային ծրագրերի քանակը. «Կարեւորելով պոտենցիալ մայրերի առողջությունը՝ Հայաստանը եզակի երկրներից է, որտեղ իրականացվում է 15 տարեկան աղջիկների համալիր հետազոտություն, առողջական վիճակի գնահատում,

«Անտարեսի» նախագահ. հայատառ գրքի տպագրումը ՄՄ-ի պարագայում վտանգի տակ է

«Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր «Հայելի» ակումբում խոսեց այն թեմայով, թե ինչ ազդեցություն կունենա Մաքսային միության անդամակցելը Հայաստանի հրատարակչական գործի վրա: Պարոն Մարտիրոսյանի խոսքով՝ մաքսատուրքի վրա կավելանա նաեւ ավելացված արժեքի հարկը, ու մեզ սպասվում են անասելի թանկացումներ, եթե Հայաստանի բանակցողները չկարողանան ինչ-ինչ փաստարկներ բերել՝ ի պաշտպանություն հայատառ գրքի: «Ես փորձել եմ տարբեր պետական ատյանների

Ստյոպա Սաֆարյանը՝ Վարդան Օսկանյանին. «Ոչ իշխանականը դուք եք, որ չհաջողվեց ինքնահռչակվել իբրեւ ընդդիմադիր»

Այսօր «Ֆորում» ակումբում «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի կողմից արված հայտարարությանը, որում առաջին նախագահը Գագիկ Ծառուկյանին համեմատում է Իվանաշվիլու հետ, ասաց, որ ԲՀԿ-ի եւ «Վրացական երազանքի» միջեւ համեմատությունը տեղին չէ, քանի որ նրանք բացարձակ տարբեր են. «Սա առաջին նախագահի տեսակետն է, եւ որքան էլ ես համակարծիք չլինեմ, թե

«Հայաստան-Արցախ. մեկ ազգ, մեկ պայքար» խորագրով կոնֆերանս Աթենքում

Փետրվարի 26-ին Աթենքում, Կոստանդնուպոլսեցիների միության դահլիճում անցկացվեց «Հայաստան-Արցախ. մեկ ազգ, մեկ պայքար» խորագրով խորհրդաժողով: Միջոցառման կազմակերպիչն էր Հույն-հայկական բարեկամության միությունը՝ Հունաստանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և աջակցությամբ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Հունահայոց Ազգային վարչության ատենապետ Արա Մանգոյանը: Հույն-հայկական բարեկամության միության վարչության նախագահ, հասարակական գործիչ և դասախոս Նիկոս Լիղերոսը հանդես եկավ «Կայուն հայկական ռազմավարություն», իսկ միության վարչության

AIN. Յանուկովիչի ռեժիմը հետևում էր սոցիալական ցանցերի օգտատերերին. բացահայտված փաստաթղթեր

Ուկրաինայում լրագրողները փաստաթղթեր են հրապարակել, որոնք ցույց են տալիս, որ երկրի անվտանգության ծառայությունը հետևում էր սոցիալական կայքերի գրառումներին, մեկնաբանություններին: Հայտնում է «ԱԻՆ» լրատվականը: Փաստաթղթերը հրապարակել է Yanukovychleaks.org լրագրողական խումբը: Դրանցում երևում է, որ անվտանգության ծառայության ղեկավար Կոնստանտին Կոբզարը ամեն օր երկրի ԶԼՄ-ների մասին հաշվետվություն էր ստանում, վերահսկվում էր սոցիալական ցանցերի մեկնաբանությունները ու նրան ներկայացվում սպառնալիքները: Փաստաթղթերի

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031