Օրվա լրահոսը

Պարենային ապրանքների շուկայում թանկացումներ են սկսվել. «Հայոց աշխարհ»

Նախատոնական շրջանին բնորոշ գնաճը մտահոգիչ է դարձել, քանի որ գների բարձրացմանը զուգահեռ վերջին օրերին էապես արժեզրկվել է նաեւ դրամը` ազդելով բնակչության գնողունակության վրա: Պարենային եւ ոչ պարենային շուկաներում գների աճը մտահոգել է նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, որտեղ ձեւավորված հատուկ աշխատանքային խումբը սկսել է ամենօրյա մոնիտորինգը Հայաստանի խոշոր առեւտրային կենտրոններում: «Նախնական գնահատականով` նկատվում են

Լավաշը՝ հայ-ադրբեջանական «խոհանոցային հակամարտության» պատճառ

Թուրքական և ադրբեջանական համացանցը թոնրում լավաշին սպասող կրակի պես թեժ է: Հայաստանի հարևան երկրներում վրդովված են՝ հայկական ավանդական լավաշ հացը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն: Այս որոշումը, հիշեցնենք, ընդունվել է Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվող Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստում: «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում

100-ամյակն առանց ավտոների. «Չորրորդ իշխանություն»

Եթե, իհարկե, մի կոդմ թողնենք այն վարկածը, որ Կարեն Ավագյանը պարզապես հերթով անցել է այդ մեքենաների կողքով:

Վլադիմիր Նազարյան. «Ես հո չե՞մ ասում` մեր Սահմանադրությանը ձեռք չտա՜ք…» «Իրատես de facto»

Տասներեք տարվա մեջ ՀՀ Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվեց, ինչպես ասում են, հարմարեցվելով առաջին և երկրորդ նախագահների հեռագնա քաղաքական նկրտումներին: Այսօր օրակարգում է երրորդ անգամ երկրի հիմնական օրենքը նորովի «ձևել-կարելու» վիճահարույց թեման: Այս անգամ, ըստ ընդդիմախոսների, երրորդ նախագահի «հագով»: 1999-ին, երբ հանրապետության նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով էր ստեղծվել, թեմայի շուրջ հարցազրույց խնդրեցի իրավագիտության դոկտոր Վլադիմիր

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը փակ հանդիպում կունենա խորհրդարանում

Այսօր խորհրդարանում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: Aravot.am-ին հայտնի դարձավ, որ դեսպանն այսօր փակ հանդիպում է ունենալու ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ: Ուշագրավ է, որ Արտակ Զաքարյանի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի փակ հանդիպմանը նախորդել էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկումը` ԵՏՄ հարցով հարակից զեկույց ներկայացնելու մասին: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Սերժ Սարգսյանի իմպիչմենտի գործընթացի մեկնարկն այսօր կտրվի

Նիկոլ Փաշինյանը փաթեթն այսօր կներկայացնի ԱԺ խմբակցություններին

Ինչպես են նախընտրում հանգստանալ երիտասարդները

Ազատ ժամանակը լցնելն անհատական է Երիտասարդները լարված առօրյայից ազատվելու կամ պարզապես ամեն օրը հագեցած եւ դրական անցկացնելու առումով տարբեր նախասիրություններ ունեն: Օրինակ, Նինա Սեյրանյանը (լուսանկարում) նախընտրում է ազատ ժամանակի մեծ մասն անցկացնել թատրոնում. «Այն իմ երկրորդ տունն է, իմ կյանքում մեծ տեղ է զբաղեցնում նաեւ պարը, այն իմ ամենասիրելի հոբբին է: Սիրում եմ ընկերներիս, մոտ

Աշոտ Թավադյան. Իսկ գիտե՞ք, թե ի՞նչ իրավիճակում կհայտնվեինք, եթե չանդամակցեինք ԵՏՄ-ին. «Հայոց աշխարհ»

Ապա հատուկ ընդդիմախոսների համար ներկայացրեց այդ վտանգները. կունենայինք էներգակիրների գների կտրուկ աճ՝ մասնավորաբար, գազի՝ ընդհուպ մինչեւ 400 դոլար:

Ըմբիշները դոպինգի համար կորակազրկվեն 4 տարով

Ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) նախագահ Նենադ Լալովիչը հայտարարել է, որ 2015 թվականի հունվարի 1-ից դոպինգ օգտագործող ըմբիշները կորակազրկվեն կրկնակի ժամկետով՝ 4 տարով: Լալովիչի փոխանցմամբ, նույնպիսի պատիժ է սպասվում նաեւ 12 ամսվա ընթացքում դոպինգ թեստերը երեք անգամ բաց թողնելու դեպքում: «Չորս տարվա որակազրկումն ըմբիշի համար հավասարազոր է կարիերայի ավարտի: Այնպես որ, ես նրանց խորհուրդ եմ տալիս

«ԱրմենՏելի» նախկին ֆինանսական տնօրենը մեղադրվում է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու մեջ. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ին հաջողվել է նոր մանրամասներ իմանալ ԱԱԾ վարույթում քննվող «ԱրմենՏել»-ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների փաստով հարուցված քրեական գործի մասին: Նախկինում արդեն հայտնել էինք, որ գործի շրջանակներում ընկերության նախկին բարձրաստիճան աշխատակիցներից մեկը կալանավորվել է արտերկրում:  Մեզ հաջողվել է պարզել, որ խոսքը գնում է ընկերության ֆինանսական տնօրեն, ծնունդով բելառուսցի, ՌԴ քաղաքացի Վլադիմիր Սաչկովի մասին: Քրեական

Լիսկայի օգտին և ի վնաս Սամվել Հարությունյանի հերթական դատական խեղկատակությունը

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր` Մ. Հովակիմյանը, որի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ երկու ամիս առաջ հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, հօգուտ Լիսկայի դակել է հերթական մերկապարանոց և անարդար վճիռը: Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, ուր մասնավորապես նշված է.

Իշխանափոխության տեխնոլոգիան

Ինչ է ամերիկացի քաղտեխնոլոգ Ջին Շարպը խորհուրդ տալիս հեղափոխականներին Անցած շաբաթ նշվում էր «Մայդանի հեղափոխության» տարելիցը: Թե դրա կողմնակիցների եւ թե հակառակորդների վերաբերմունքն այդ տարելիցին առանձնապես տոնական չէ` ի վերջո, միայն այդ իրադարձությունների ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ: «Մայդանը» սկսվել էր 2013 թվականի նոյեմբերի 21-ին, երբ այն ժամանակվա վարչապետ Նիկոլայ Ազարովը հրաժարվել էր

Լեզվի պետական տեսչության պետը որեւէ վտանգ կամ մարտահրավեր չի տեսնում. «Ժողովուրդ»

Վերջին շրջանում Հայաստանում սկսել են ռուսաց լեզվին առանձին կարեւորություն տալ։ Ամսվա սկզբին, օրինակ, մեկնարկել է ռուսական երգի փառատոնը. Գյումրիի մի քանի դպրոցներում երեխաները դպրոցական օրը ռուսական երգ ու պարով են սկսում, ռուս մանկավարժների խմբերը շրջում են Հայաստանի դպրոցներում ու բուհերում՝ ռուսերենը տարածելու համար, ռուս պաշտոնյաները հայաստանցիներին համարձակվում են հայտնել, որ ռուսերենը նրանց կյանքի, ապագայի լեզուն

Սյունիքի մարզպետարան. Սուրիկ Խաչատրյանը առողջ է

Նոյեմբերի 27-ին «Մալաթիա» բժշկական կենտրոնում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ենթարկվել է հերթական պրոֆիլակտիկ բժշկական զննման: Մարզպետի առողջությունը լավ է և հետազոտության արդյունքում առողջական խնդիրներ չեն հայտնաբերվել: Սուրիկ Խաչատրյանը առողջ է և զբաղված է պաշտոնեական պարտականությունների կատարմամբ: Սյունիքի մարզպետարանի մամուլի հաղորդագրություն

Հարուցվել է քրեական գործ `«Նախախորհրդարան» շարժման անդամ Ս.Մելքոնյանի ավտոմեքենան հրկիզման եղանակով այրելու դեպքի առթիվ

Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`«Նախախորհրդարան» շարժման անդամ Ս.Մելքոնյանի ավտոմեքենան դիտավորությամբ, հրկիզման եղանակով այրելու դեպքի առթիվ: 2014թ. նոյեմբերի 27-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը` ժամը 04:00-ից մինչև 04:30-ն ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ հրկիզման եղանակով այրել է Երևան քաղաքի բնակչուհի Սուսաննա Մելքոնյանին պատկանող «CHERY

Երջանիկ Աբգարյան. «Չեմ տեսել, որ ՀԱԿ-ը երբևէ հակվածություն է ցուցադրել «արժանանալու» որևէ օտար երկրի «բարեհաճությանը».  «Իրատես de facto»

Իսկ թե նշված զոհողությունների դիմաց ինչ ենք ստանում, արդեն պարզ է՝ ամբողջապես ոչինչ, մինուս զրո:  

Հայաստանցի շախմատիստները Քաթարում

Դոհայում կայացավ շախմատի Qatar Masters Open ներկայացուցչական մրցաշարի երկրորդ տուրը: Հայաստանի ներկայացուցիչներից Սերգեյ Մովսիսյանը (նկարում՝ աջից), Հրանտ Մելքումյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Գաբրիել Սարգսյանը կեսական միավոր վաստակեցին, Էլինա Դանիելյանը հաղթանակ տոնեց, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվեց: Երկու տուրից հետո նույնքան հաղթանակ իրենց հաշվին գրանցել են 14 շախմատիստներ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ qatarmastersopen.com-ի

Աշնանային ծառատունկի արդյունքում ծառերի ու թփերի թիվը մայրաքաղաքում ավելացել է ևս քսան հազարով

Երևանի զարգացման 2014 թվականի ծրագրով, ինչպես նաև կանաչապատման տարեկան աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում տնկվել է 60.000 ծառ և թուփ. 40.000-ը գարնանային, իսկ 20.000-ը`աշնանային ծառատունկի ընթացքում: Դեկորատիվ ծառերի ընտրությունից առաջ հաշվի են առնվել բնապահպանների կարծիքները: Ըստ այդմ, մայրաքաղաքի բնակլիմայական պայմանների համար ավելի նպաստավոր են հրացանները, սոսիները, գնդաձև ակացիաները, կաղնիները, թույաներն ու թխկիները, որոնք էլ հենց

Գյուղական համայնքներում կանայք առաջարկում են արտոնություններ ու խրախուսումներ սահմանվել աղջիկ երեխա ունենալու դեպքում

«Հույսի Մեծամոր» հասարակական կազմակերպությունն Արմավիրի մարզի 10 գյուղական համայնքներում (Այգեշատ, Արաքս, Արմավիր, Արազափ, Հայկավան, Մյասնիկյան, Նորավան, Ջրաշեն, Սարդարապատ, Փշատավան) անցկացնում է հանդիպումներ, որոնց ընթացքում աշխատանքներ է տանում բնակչության շրջանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Հերթական

Երվանդ Զախարյանի հայտարարությունն ի սկզբանե արդեն թալանողներին տրված հրապարակային երաշխիք էր. «Ժողովուրդ»

Երվանդ Զախարյանի երեկվա հայտարարություններից էլ ակնհայտ էր, Կառավարությունը պատրաստ է գնալ ամեն ինչի, միայն թե կարողանա «Նաիրիտը» հնարավորինս շուտ վաճառել։ Այս հարցում հիշեցնենք՝ իշխանությունները մեծ հույսեր էին տածում կապված «Ռոսնեֆթի» հետ, որը մեկ տարի առաջ Վլ. Պուտինի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում հետաքրքրություն էր ցուցաբերել «Նաիրիտի»  հանդեպ, ռուսները խոստացել էին այն գնել՝ Հայաստանի բյուջեն ազատելով նման

Գլխավոր դատախազություն. «Ա1+»-ի լրագրողի գործով ՀՔԾ որոշումը կոպիտ խախտումներով է»

Օրերս Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) որոշել է «Ա1+» լրատվամիջոցի լրագրող Մարինե Խաչատրյանի՝ մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ հարուցված քրեական գործը մերժել: ՀՔԾ-ն որոշել է, որ ՀՀ պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանը չի խոչընդոտել «Ա1+»-ի լրագրողի մասնագիտական գործունեությունը, ուստի, ըստ ՀՔԾ-ի, ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը մերժվել է Կարեն

Երիտասարդ ծանրորդներն այսօր ավարտում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Այսօր մինչեւ 20 եւ 23 տարեկան ծանրորդները եզրափակում են պայքարը Կիպրոսում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Եզրափակիչ օրը Հայաստանը ներկայացնելու է 1-ին պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն ու այս տարիքային խմբի աշխարհի ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանը, որը հանդես է գալու 20 տարեկանների խմբում՝ 105 կգ քաշային կարգում: Իսկ երեկ մրցահարթակ մտան նույն տարիքային խմբի 94 կգ քաշայիններ Մկրտիչ Մկրտչյանը,

Ռազմական փորձագետ. մենք օգտագործեցինք բոլոր դիվանագիտական ճանապարհներն ու միջոցները. «Հրապարակ»

Մեզ մնում էր հատուկ  նշանակության գործողության միջոցով չեզոք գոտուց, որն Ադրբեջանը կրակահերթի տակ էր պահում, դուրս բերել մեր օդաչուների աճյունները։

Ով է տանուլ տալիս ժամանակը. «Ժամանակ»

100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ ոչիշխանական ուժերի պահանջը քննարկելու պատրաստակամության մասին Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը կրկին թարմացրել է իշխանություններ-ոչիշխանական ուժեր բանակցությունների թեման: ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ բանակցությունների պաշտոնական հրավեր չկա, և եթե լինի, ապա կմտածեն պատասխանի մասին: ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասել է, որ պատրաստ են քննարկել հարցը, սակայն ընտրական

ԱՂՈԹՔՆԵՐՈՎ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ
Գլուխ քսանվեցերորդ

Գյումրի-Աշոցք միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին` գիշերը ժամը 01:00-02:00-ի սահմաններում, Գյումրի-Աշոցք միջպետական ավտոճանապարհի (Մ1, Երևան-Գյումրի-Բավրա-Վրաստանի սահման) Քեթիի լեռնանցքի 139-140-րդ կմ հատվածում ծանրաքաշ վեց ավտոմեքենաների մաշված անվադողերի պատճառով տեղի էր ունեցել խցանում: «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերության աշխատակիցների շնորհիվ երթևեկությունը տվյալ հատվածում կարճ ժամանակում վերականգնվել է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայություն 

«Ղ.Տելեկոմ»-ի աշխատակցին մեղադրանք առաջադրվեց ավելի քան 750 մլն դրամի լիցքավորման քարտ հափշտակելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում 27.11.2014թ. մեղադրանք է առաջադրվել «Ղ.Տելեկոմ» ՓԲ ընկերության քարտերի վաճառքի և բաժանորդների սպասարկման վարչության բաժանորդների սպասարկման և բողոքարկման բաժնի Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանին` ավելի քան 750 մլն դրամի ընդհանուր արժողությամբ լիցքավորման քարտեր հափշտակելու համար: Նախաքննությամբ պարզվել է, որ նա

Խաչատրյանական փառատոնն աչքի է ընկնում հայաստանյան ու համաշխարհային պրեմիերաներով

Նոյեմբերի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ ականավոր ռուս կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի 170 և աշխարհահռչակ գործարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանի 145-ամյա հոբելյաններին նվիրված համերգ, որին հանդես եկավ երիտասարդ և մեծ ճանաչում ունեցող թավջութակահար Ֆիլիպ Հայըմը (Միացյալ Թագավորություն)։ 2012-ին The Strad ամսագրի կողմից որպես համաշխարհային մակարդակի արվեստագետի բոլոր հատկություններով

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031