Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպ՝ ոստիկանության և ցուցարարների միջև. երեք հոգի բերման է ենթարկվել (Տեսանյութ)

Մարտ 05,2014 14:38

Այս պահին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ մի խումբ քաղաքացիներ «Պուտին ֆաշիստ», «Կեցցե Ուկրաինան» կոչերով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ի պաշտպանություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության, և դատապարտում Պուտինի քաղաքականությունը:

Տեղի ունեցավ միջադեպ ոստիկանների և ցուցարարների միջև: Ոստիկանները նրանց թույլ չտվեցին կանգնել դեսպանատան մայթին, ցուցարարները ընդվզեցին, ու սկսվեց առանց հիմնավորման բերման ենթարկելու ալիքը: Նախ բերման ենթարկեցին Տիգրան Պարսիլյանին,  Լալա Ասլիկյանին, հետո Անտոն Իվչենկոյին:

Այս ամենից հետո ցուցարարները ոստիկաններին «Պուտինի զինվորներ», «մանկլավիկներ» անվանեցին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31