Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին

Մարտ 05,2014 15:44

Այսօր՝ մարտի 5-ին, լրանում է հայոց սպարապետ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-րդ տարեդարձը: Սպարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել նրա շիրմին և հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հուշակոթողներին: Վարչապետին ուղեկցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այնուհետև կառավարության ղեկավարը ներկա է գտնվել սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակին նվիրված և պատանի երկրապահ կամավորականների հանդիսավոր երդման արարողությանը, դիտել ԵԿՄ Երևանի և մարզային ստորաբաժանումների ցուցադրական ելույթները:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31