Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Չտա Աստված, որ ուկրաինական սցենար լինի Հայաստանում». Հովհաննես Մարգարյան

Մարտ 05,2014 15:14

Aravot.am-ի հետ զրույցում ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, անդրադառնալով Ուկրաինայի քաղաքական իրավիճակին ու նորաստեղծ իշխանություններին, ասաց. «Եթե ժողովուրդը ձևավորում է իշխանություն, դա ինձ համար պետք է լինի իրոք ժողովրդավարական հիմքով ձևավորված, այդ իշխանությունը բնականաբար կլինի լեգիտիմ: Հիմա էնքան խառնաշփոթ է Ուկրաինայում, որ կոնկրետ գնահատական ես զերծ կմնամ տալուց: Նախ` այսօր կարող ենք ասել՝ ոնց որ փողոցում է ձևավորվում իշխանությունը, ժամանակավոր իշխանություն է, երբ կլինեն Ուկրաինայում ընտրություններ, որի մասին արդեն կա հայտարարությունը, իսկ դա կլինի անպայման, ընտրությունները կլինեն, կանցկացվեն, ընտրություններից հետո ճիշտ կլինի գնահատել: Հիմա ժամանակավոր իշխանության մասին է խոսքը գնում, իսկ ժամանակավոր իշխանության համար կարծիք ասել բավականաչափ դժվար է:

Ես ցավում եմ, ինչ-որ տեղի ունեցավ Ուկրանիայում, որովհետև մեր բարեկամական երկրներից մեկն է, և մենք մեծ Սփյուռք ունենք Ուկրաինայում: Եվ ցավ էր, որ առաջին զոհը եղավ մեր ազգակիցը, հայը: Մենք առիթ ունեցել ենք…եվ իրոք ցավ էր, մենք մեկ րոպե լռությամբ խորհրդարանում հարգեցինք զոհերի հիշատակը, ցավ էր բոլորիս համար, որ չկրկնվեն նմանօրինակ դեպքերը: Ի վերջո այսօրվա դրությամբ մենք պետք է դասեր քաղենք տարբեր տեղերից, այս առումով Ուկրաինայում ի՞նչը չկար. հանդուրժողականություն չկար, անհանդուրժողականության մթնոլորտ էր ձևավորված: Սա, ինձ թվում էր, չէր բխում ոչ Ուկրաինայի պետության, ոչ ժողովրդի շահերից»:

Մեր հարցին`թե ո՞ւմ հանդեպ էր այդ անհանդուրժողականությունը`նախագահի՞, ով իրեն թույլ էր տվել ոսկյա կափարիչով զուգարանակոնքից օգտվել, մեր զրուցակիցն ասաց. «Ես չեմ ասում ում համար, ես էդ բառը օգտագործում եմ ընդհանուր` բոլորի համար: Գիտեք ինչ մեկ-մեկ ասում են, էն, ինչ տեղի ունեցավ կոնկրետ`ովքե՞ր են մեղավոր, ես չգիտեմ ովքեր են մեղավոր, իմ պատասխանն է` բոլորս: Ամեն մարդ է մեղավոր, եթե լինում են ողբերգական դեպքեր, բոլորն են մեղավոր, այլ բան է ով անուղղակի…

Անհետևողականության պատճառով է մեղավոր, մեկը` ուղղակի է մեղավոր, մեկը անուղղակի է մեղավոր, բայց եթե էդպիսի բան է լինում, բոլորն են մեղավոր»:

Մեր այն հացին էլ` ուկրաինական սցենարը կտեղափոխվի Հայաստան, պատգամավորը բավական բուռն արձագանքեց. «Տարբեր բաներ են, ընդհանրապես զուգահեռականներ չկան, չտա Աստված, չեմ ցանկանում և չեմ տեսնում, Հայաստանի Հանրապետությունում նման քաղաքական իրավիճակ չկա, թե քաղաքական, թե իրավական առումով ես Հայաստանում նման իրավիճակ չեմ տեսնում, չտա Աստված…»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31