Օրվա լրահոսը

«Պաշտոնատար անձանց բավականին պատկառելի խումբ չի հետեւում օրենքի պահանջին». Աշոտ Մելիքյան

«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի թափանցիկության ապահովման հիմնական գործիքը կա եւ պետք է լինի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի վեբ կայքը»,- այսօր՝ փետրվարի 21-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Մելիքյանը: Նրա խոսքերով՝ շատ կարեւոր է տեսնել, թե ինչպես են պաշտոնատար անձինք կատարում Հանրային ծառայության մասին օրենքը, որը պահանջում

ՀՀԿ պատգամավորը՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին. «Ես տեսնում եմ մեր սխալը»

Այսօր «Զարկերակ» ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը անդրադարձավ ներքաղաքական իրավիճակին՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, Մաքսային միությանը, Ուկրաինայի դեպքերին: «Արտաքին քաղաքական զարգացումները, մեր հանրապետության հետ կապված, հետեւյալն են՝ մեր կառույցները արդյունավետ ձեւով աշխատում են Մաքսային միության (ՄՄ) համաձայնագրի շրջանակներում մնացած իրավական ակտերի վրա, որոնք ճանապարհային քարտեզում կան: Դրան զուգահեռ՝ ինտենսիվ էր աշխատանքը ԵՄ-ի տարբեր

«Ինձ նախանձողներ եւ ատողներ կան»

Անկեղծանում է թուրքական «Քալեմ» գրական գործակալության սեփականատերը Հայաստանյան «Գրական հիմնադրամը» Book Platform եվրոպական կառույցի հետ Երեւանում փետրվարի 18-22-ը անցկացնում է միջոցառումների շարք, որոնք միտված են հայ գրականությունը արտերկրում թարգմանաբար ներկայացնելուն: «Գրական հիմնադրամի» խորհրդի անդամ, «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանն այս առիթով ասաց, որ 10 երկրից Հայաստան են ժամանել գրահրատարակչական ոլորտի մասնագետներ: «Մեր նպատակը հայ գրողի

Քաղաքական մեխանիզմները չեն գործում

Ուկրաինայի վերջին իրադարձությունները, բացի ամեն ինչից, պարզորոշ ցույց տվեցին, թե ինչ հետեւանքների կարող է բերել քաղաքական համակարգ չունենալը: Այդ համակարգի առկայության դեպքում իշխանությունն ու ընդդիմությունը գտնում են ելք՝ ցանկացած ճգնաժամից: Ինչո՞ւ՝ որովհետեւ արտացոլում են այն քաղաքացիների շահերը, որոնց բախման պատճառով առաջանում են ճգնաժամային իրավիճակներ: «Արտացոլելու» հիմնական գրավականներն են նորմալ, հասարակության համար ընկալելի ընտրությունները, որոնց արդյունքում

Интерфакс. Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու համաձայնագիրը դեկտեմբերին նախատեսում է նախագահական ընտրություններ. Եֆրեմով

Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու համաձայնագիրը նախատեսում է նախագահական արտահերթ ընտրություններ՝ այս տարվա դեկտեմբերին, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների քվեարկություն՝ սեպտեմբերին, հայտնել է Ուկրաինայի «Տարածաշրջանների կուսակցություն» իշխող խմբակցության առաջնորդ Ալեքսանդր Եֆրեմովը ուկրաինական «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում: «Ժամը 12:00-ին (Երևան՝ 14:00) կնախաստորագրվի համաձայնագիրը, որը պատրաստվել է այս գիշեր: Հետո դրա շրջանակներում այն կստորագրի նախագահը և ընդդիմությունը, և, ըստ երևույթին, կնախաստորագրի

Բաբկեն Պիպոյան. «Սպառողը պետք է վստահ լինի, որ գնում է իսկական ոսկի» (Տեսանյութ)

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը եւ սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն այսօր «Ելակետ» մամուլի ակումբում ներկայացնում էին ոսկու իրացման կետեր կատարած իրենց այցի արդյունքներն ու եզրակացությունները: Բաբկեն Պիպոյանը նշեց, որ դեռեւս նախորդ տարվանից իրենց կազմակերպությունը բազմաթիվ բողոքներ էր ստանում սպառողներից՝ ոսկու որակի հետ կապված: Պրն Պիպոյանը նաեւ ներկայացրեց, որ 2006 թվականին կառավարությունը

«Էլիտ Պլազայում» ընթացող համաժողովի ժամանակ բռնություն է գործադրվել «Դ!եմ եմ»-ի անդամի նկատմամբ. Newsbook.am

«Էլիտ Պլազայում» այս պահին ընթացող կենսաթոշակային համակարգի հարցով երրորդ տարեկան միջազգային համաժողովի ընթացքում բռնություն է գործադրվել «Դ!եմ եմ»-ի անդամի նկատմամբ, որը Սոցիալական գործընթացների կառավարման արդյունավետության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանի ելույթի ժամանակ փորձել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ հարցեր ուղղել և հնչեցնել իր դիտարկումները: Միջոցառման կազմակերպիչները սահմանափակել են «Դ!եմ եմ»-ի անդամի ազատ արտահայտման իրավունքը,

ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ ապօրինաբար քրեական հետապնդո՞ւմ է իրականացվել

«ՀԱԿ ակտիվիստները, որոնց տարել են ոստիկանություն՝ զուտ հասարակական կարգ են խախտել: Դա վարչական բերում էր, բայց մատնահետքեր են վերցրել, մեղադրական բնույթի հարցեր տվել: Սրանք քրեական հետապնդման տարրեր են»,-Aravot-ի հարցին` որքանո՞վ է ՀՀ-ում կիրառվում եվրոպական նախադեպային իրավունքը, այսպես պատասխանեց փաստաբան Արա Ղազարյանը: Նա վստահեցրեց, որ նման իրավիճակ տարիներ շարունակ գրանցվում է, կարելի է այդ գործերն առանց

Յանուկովիչի անվան հրապարակից հեռացրել են «Սերգեյ Նիգոյանի անվան հրապարակ» գրությունը. epress.am

Սպիտակ քաղաքում ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի անունը կրող հրապարակից, այսօր առավոտյան հեռացվել են «Սերգեյ Նիգոյանի անվան հրապարակ» ուկրաիներեն գրությամբ թռուցիկները, որոնք ակցիայի շրջանակներում մի քանի ակտիվիստներ փակցրել են Յանուկովիչի ազգանունը կրող ցուցատախտակի վրա։ Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը։ «Այս գիշեր մի քանի հոգի, բայց ոչ սպիտակցիներ,

«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան պատվիրակի երգը եւ տեսահոլովակը պատրաստ կլինեն մարտի 15-ին

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուրախությամբ տեղեկացնում է, որ արդեն ընտրվել է «Եվրատեսիլ-2014» սիրված մրցույթի հայաստանյան մասնակցի երգը: Մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: «Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում:  Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Միքայել Հայրապետյան եւ Սերգեյ Շաքարյանց

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի եւ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի միջեւ բանավեճը: Թեման՝  Մաքսային միությանն անդամակցելու հնարավոր մշակութային հետեւանքները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

Արտակարգ դրության մասին օրինագիծը հետաձգվեց

Այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում ՀԱԿ խմբակցությունը մինչեւ մեկ տարով հետաձգեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծի հեղինակներից Գագիկ Ջհանգիրյանն այդ հետաձգումը բացատրեց նրանով, որ ՀԱԿ-ը երկուշաբթի օրը մտադիր է Մարտի 1-ի հանձնաժողովի հարցը մտցնել օրակարգ: Իսկ Արտակարգ դրության վերաբերյալ հարցը, ըստ պարոն Ջհանգիրյանի՝ «ՄԻՆՉԵՎ մեկ

Դպրոցի տնօրեն. «Գյուղական դպրոցի ինչի՞ն է պետք վարկանիշավորումը»

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացավ դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգի մեթոդաբանության վերաբերյալ քննարկում: Մասնակցում էին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի, ԿԳՆ, «Դպրոց-կենտրոնների» միության եւ ավագ դպրոցների ներկայացուցիչներ: ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը նշեց, որ փորձնական փուլի արդյունքները չեն կարող համարվել վերջնական: Փոխնախարարի խոսքով, այս տարի կվերանայվի մեթոդաբանությունը, չափանիշները, դպրոցների

Արյունոտ հինգշաբթին Մայդանում (ֆոտոշարք)

«Ես գիտեմ, որ ամեն կողմն ունի իր ճշմարտությունը: Չեմ հավակնում, որ իմ ռեպորտաժն արտացոլում է ողջ պատկերը: Իհարկե, այն միակողմանի է՝ ես լուսանկարում եմ Մայդանի կողմից: Հաճույքում կլուսանկարեի նաեւ մյուս կողմից, բայց այնտեղ տղերքն առանձնապես չեն սիրում լրագրողներին»,- գրում է բլոգեր ու լուսանկարիչ Իլյա Վառլամովը: Ըստ նրա՝ հինգշաբթին, փետրվարի 20-ն ամենաարյունոտն էր Մայդանի ողջ պատմության

Հովհաննես Սահակյան. «Ասելիք ունեիք՝ այն ժամանակ ասեիք»

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հետ -Պարոն Սահակյան, վերջերս Դուք հոդված էիք գրել, որում անդրադարձել էիք ՀԱԿ անդամ, նախկինում ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին եւ նրա հասցեին մի շարք մեղադրանքներ էիք հնչեցրել, մասնավորապես, ասել էիք, որ նա, փոխանակ դիվանագիտությամբ զբաղվի, բիզնես կապեր է հաստատել եւ բիզնեսով է զբաղվել: Դուք ունե՞ք որեւէ փաստեր,

Պուտինը կսովորեցնի քեզ սիրել հայրենիքը». «Ազատություն» ռադիոկայան

Ռուսական Pussy Riot երաժշտական խումբը ներկայացրել է հերթական սկանդալային տեսահոլովակը: Ինչպես թվիթերյան իր էջում գրել է խմբի անդամ Նադեժդա Տոլոկոննիկովան, «Պուտինը կսովորեցնի քեզ սիրել հայրենիքը» երգը նվիրվում է Բոլոտնայայի ձերբակալվածներին, կոռումպացված Օլիմպիադային, բնապահպան Վիտիշկոյին և Ռուսաստանում ազատության ճնշմանը: Մի քանի ժամվա ընթացքում տասնյակ հազարավոր դիտումներ գրանցած տեսահոլովակում ներառված են ինչպես բեմադրված կադրեր, այնպես էլ նախօրեին

Պետրոս Մակեյան. «Չեմ մասնակցելու այդ հանրահավաքին, որովհետեւ նրա շարքերում «մարտի 1»-ի դահիճներն են». «Հայոց աշխարհ»

Մեկ փաստ հիշեցնեմ, «մարտի 1»-ի փաստահավաք խմբի տվյալների համաձայն, սափրագլուխների ամենամեծ բանակը ոտքի էր հանել Հայաստանի օլիգարխիան ներկայացնող քաղաքական ուժը` ԲՀԿ-ն, եւ այսօր սափրագլուխների հովանավորը հանդես է գալիս որպես մարտի 1-ի տուժածների գործընկեր:

Բարաք Օբաման Կանադայի վարչապետին գրազով մեկ արկղ գարեջուր պարտվեց

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մեկական արկղ գարեջրի վրա գրազ են եկել, թե Սոչիի օլիմպիական խաղերում Կանադայի եւ ԱՄՆ-ի կանանց եւ տղամարդկանց հավաքականների՝ միմյանց հետ հանդիպելու դեպքում, ո՞ր թիմը կհաղթի: Կանայք հանդիպեցին եզրափակչում եւ Կանադայի թիմը առավելության հասավ 3:2 հաշվով: Այսօր կիսաեզրափակչում խաղալու են տղամարդիկ: Օբաման ետ կբերի՞ երեկվա տանուլ տվածը:

Բողոքի են ելել «Արմավիա»-ից տուժածները. «Ա1+»

«Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում «Արմավիայի» նախկին գրասենյակի մոտ՝ իրենց աշխատավարձերի պահանջով։ Այստեղ են նաեւ քաղաքացիներ, ովքեր մեկ տարի առաջ տոմս են գնել, սակայն «Արմավիան» դեռեւս չի փոխհատուցել այդ գումարը։ 83-ամյա Էմմա Սարգսյանը մեկ տարի է՝ գալիս-գնում է, ոչ մի պատասխան չեն տալիս։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում  

Ի՞նչ է ուզում իրականում ուկրաինական ընդդիմությունը, երբ փաստորեն նրան մնացել է միայն նախագահի հրաժարականը. «Հայոց աշխարհ»

Գումարային առումով տեղի ունեցողը փաստորեն զինված միջամտություն է՝ Ուկրաինան որոշակի աշխարհաքաղաքական խնդիրների լուծմանը ծառայեցնելու նպատակով, որում ժողովրդի գործոնը աստիճանաբար մղվում է հետին պլան:

Բուրժուադեմոկրատական հեղափոխության ուրվականը. «Չորրորդ իշխանություն»

Գուցե հենց այդ հեղափոխությամբ էլ ավարտվի վերջին բոլշեւիկի իշխանությունը։

Բազմակուսակցական Հայաստան-11

Եվ որ ամենակարևորն ու ամենաէականն է, ժողովրդի համբերության բաժակը ոնց որ թե բերնեբերան է լցված, և դա նշան է, որ ընդդիմադիր ու կիսաընդդիմադիր կուսակցությունները վերստին կակտիվանան, և նրանցից յուրաքանչյուրը կփորձի ապացուցել, որ հատկապես ու առանձնապես ինքն է միակ արմատական ընդդիմադիրը:

Բնակարանային գողերի վնասազերծում

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Գայի պողոտայից, գողություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Արթուր Պ.-ին, 1977 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատված Հայկ Ս.-ին և ավտոմեքենայի վարորդ, 1981 թ. ծնված, նախկինում 4 անգամ դատված Աշոտ Բ.-ին: Արթուր

ՀՀԿ ապակառուցողական դիրքորոշման պատճառով Կոնգրեսը դուրս է գալիս «գազային» հանձնաժողովի քննարկումներից. ilur.am

«Հանրապետական» խմբակցության ապակառուցողական դիրքորոշման պատճառով Կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը դուրս է գալիս «Գազային հանձնաժողով» ստեղծելու՝ ԱԺ նախագահի նախաձեռնության քննարկման գործընթացից, եւ հարցի շուրջ վերջնական դիրքորոշում կհայտնի ԱԺ լիագումար նիստում: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Ինչպես հայտնի է, հանրապետական խմբակցությունը, ի պատասխան ոչ իշխանական ուժերի ներկայացրած եւ մեծամասնության

ՀՀԿ-ական պատգամավոր. «ԱԺ ընդդիմադիրների կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը դատապարտված է ձախողման»

«ՀՀԿ-ն իր գործունեության ողջ կենսագրությունը կերտել է՝ անցնելով ավելի լուրջ և բարդ մարտահրավերներ դիմակայելու ճանապարհով, որոնք ուղղված են եղել ի շահ ժողովրդի և պետության: Ի սկզբանե ՀՀԿ-ի գործելաոճն է եղել լինել ժողովրդի կողքին, ականջալուր ժողովրդի կողմից բարձրացրած խնդիրներին, խրախուսել ժողովրդին ազատ արտահայտել իր կարծիքը, որի արդյունքում, այսօր ունենք ակտիվ քաղաքացիական հասարակություն: Իսկ ԲՀԿ-ն եթե զգում

Գալուստ Սահակյանը համոզված է, որ պետբյուջեն իրենց անձնական գրպա՞նն է. «Չորրորդ իշխանություն»

Անդրադառնալով ոչ իշխանական չորս ուժերի գործունեությանը՝ Գալուստ Սահակյանը հայտարարել է. «Կարկուտի համար սքանչելի ակորդներ բաց թողեցին, կարծես թե իշխանությունն էր կարկուտը բաց թողել, բայց երբ հայտարարեցինք, որ փորձելու ենք օգնել այդ մարդկանց, մի տեսակ էդ ընդդիմադիրները ոչ մի լումա չտվեցին»։  «ՉԻ» – Ի՞նչ է տեղի ունեցել: Կարկուտը փչացրել է գյուղացիների բերքը, իշխանություններն էլ որոշել են

Վահան Շիրխանյան. «Այդ ընդդիմության հետ ես չեմ աշխատում». «Իրատես de facto«

Հատված պաշտպանության նախկին փոխնախարար ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ հետ հարցազրույցից: – Պարոն Շիրխանյան, ինչպե՞ս եք գնահատում կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը, և դրանով ի՞նչ հարց կլուծվի։ – Այդ ընդդիմության հետ ես չեմ աշխատում և չգիտեմ նրանց մտքին ինչ կա։ Ես էլ եմ ուզում իմանալ, թե դրանով ինչի են ուզում հասնել։ Եթե նրանք ներկայացրել են հանրությանը Հայաստանի տնտեսական զարգացման,

Կիևում կողմերը պայմանավորվել են համաձայնագիր նախաստորագրել

Կիևում նախագահի նստավայրում ավարտվել են քաղաքական ճգնաժամը կարգավորելու բանակցությունները: Կողմերը համաձայնագիր նախաստորագրելու պայմանավորվածության են եկել: Հայտնում են Ուկրաինայի նախագահի լրատվական ծառայությունից: «Նախագահ Յանուկովիչի, ընդդիմության առաջնորդների, Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների մասնակցությամբ քաղաքական ճգնաժամը կարգավորելու բանակցություններն ավարտվել են: Կողմերը պայմանավորվել են ճգնաժամի կարգավորման համաձայնագիր նախաստորագրել: Փաստաթղթի ստորագրումը նախատեսված է ժամը 12:00 (Երևանի ժամով՝ 14:00) նախագահի նստավայրում»,

Խոշոր չափով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Ա. Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացի Ա. Գ.-ի հաղորդման` ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) հարկադիր կատարողը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրենից 2008-2009թթ. ընթացքում

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031