Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ ապակառուցողական դիրքորոշման պատճառով Կոնգրեսը դուրս է գալիս «գազային» հանձնաժողովի քննարկումներից. ilur.am

Փետրվար 21,2014 11:53

«Հանրապետական» խմբակցության ապակառուցողական դիրքորոշման պատճառով Կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը դուրս է գալիս «Գազային հանձնաժողով» ստեղծելու՝ ԱԺ նախագահի նախաձեռնության քննարկման գործընթացից, եւ հարցի շուրջ վերջնական դիրքորոշում կհայտնի ԱԺ լիագումար նիստում: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Ինչպես հայտնի է, հանրապետական խմբակցությունը, ի պատասխան ոչ իշխանական ուժերի ներկայացրած եւ մեծամասնության կողմից մերժված համանման առաջարկի, օրերս առաջարկ էր արել «գազի հարցերն» ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Խորհրդարանական ուժերն այդ առաջարկը պետք է քննարկեին այս օրերին իրենց խմբակցություններում եւ հայտնեին իրենց դիրքորոշումը առաջարկի վերաբերյալ:

Նյութի մանրամասները կարդացեք  ilur.am -ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728