Օրվա լրահոսը
ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելություն. Ադրբեջանը կրում է ողջ պատասխանատվությունն իրավիճակի սրման համար
ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության հայտարարությունը Մշտական խորհրդի նիստին Նոյեմբերի 20-ին ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելությունը Մշտական խորհրդի նիստին հանդես եկավ հայտարարությամբ` Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ: Անդրադառնալով Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ուսումնական թռիչք իրականացնող ՄԻ-24 ուղղաթիռի կործանմանը՝ հայկական կողմը տեղեկացրեց, որ Ադրբեջանը խոչընդոտում է փրկարարական խմբերի փորձերը` մոտենալու ուղղաթիռի անկման վայրին՝
Բրազիլիայի հյուպատոսը վարպետության դասեր տվեց հայաստանցի ձյուդոիստներին
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի սպորտի ամբիոնի համագործակցությամբ բուհում կահավորվել է ձյուդոյի դահլիճ, որի բացման շնորհանդեսը կայացավ այսօր՝ Հայաստանում Բրազիլիայի հյուպատոս, սեւ գոտի 7-րդ դան Ժոաո Սիլբերտոյի անցկացրած վարպետության դասերով: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը լրագրողներին ասաց. «Ընտրությունը կանգ առավ Հայաստանում ֆրանսիական համալսարանի վրա այն պատճառով, որ ձյուդոն ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ
Ռազմիկ Մարկոսյան. «Արդարադատություն, որը դատելուց առաջ արդեն մեղադրել է»
Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը մերժեց տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի դատախազ Արթուր Սարգսյանին բացարկ հայտնելու միջնորդությունը: Ռուբեն Բալոյանը բացարկ հայտնելով հայտնեց, թե Վարդան Պետրոսյանի հիվանդության պատմության 28.10.13 նկարագրի էջերի տակ «բացակայում են դատաբժշկական փորձագետ Մինասյանի ստորագրությունները: Քրեական գործով ձեռք են բերվել տվյալներ, որ դատաբժիշկը ստորագրել է անցյալ տարվա
Տիգրան Կարապետյանի գլխավորած «Ժողովրդական» կուսակցությունը համալրում է համաժողովրդական շարժման շարքերը. (Տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է հանդիպումների շարքը ինչպես քաղաքական տարբեր ուժերի, անհատների ու հասարակական կազմակերպությունների, այնպես էլ արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Տիգրան Կարապետյանի գլխավորած «Ժողովրդական» կուսակցությունը համաժողովրդական շարժմանը միանալու, դեպի արդար պետականություն ու արդար իշխանություն գնալու վճռականությամբ է համալրում շարժման շարքերը՝ պատրաստ ոչ իշխանական երեք ուժերի կողքին կանգնել մինչև վերջ: «Եկել է
ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով Մարտի 1-ի տասը զոհերի գործերը կքննվեն առանձին վարույթներով
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին: Գլխավոր դատախազը հաշվի առնելով, որ 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տուժողների իրավահաջորդներից յուրաքանչյուրը մտահոգված է իր հարազատի մահվան բացահայտման հանգամանքներով, և կարևորելով այն փաստը, որ յուրաքանչյուր մարդու կյանքն ինքնին առանձին արժեք է, զոհերի
ՀՀ բնապահպանության նախարարությունը սկսել է լուծարման աշխատանքները Արարատյան հարթավայրում գտնվող ինքնաշատրվանող հորում
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է ինքնաշատրվանող ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և կարգաբերման աշխատանքները ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում: Նոյեմբերի 21-ին ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի հարակից տարածքում խումբը սկսել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ–ի հաշվեկշռում գտնվող աննախադեպ մեծության՝ 380 լ/վ ջրատվությամբ վթարային ինքնաշատրվանվող խորքային հորի լուծարման աշխատանքների երկրորդ փուլը: Խորքային
Ինչո՞ւ չի միացվում էլեկտրոնային համակարգը
Վերաքննիչ քրեական դատարանում արդեն երկար ժամանակ է, ինչ չի աշխատում կամ չի միացվում ԴԱՏԱԼԵՔՍ տեղեկատվական համակարգը: Դատական նիստերի ժամանակացույցի մասին ստիպված ես հաճախ տեղում հարցնել կամ քիչ այն կողմ մեկ այլ ցուցատախտակից օգտվել, որի ժամերը նույնպես չեն համապատասխանում: Մնում է հարցնել՝ ինչու չի միացվում էլեկտրոնային համակարգը: Լուսանկարը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 20.11.2014
ԲՀԿ արձագանքը Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը. Համաժողովրդական շարժումն իր բոլոր նպատակներին հասնելու է խաղաղ և անցնցում ճանապարհով
ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի մեկնաբանությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության վերաբերյալ Մենք հարգանքով ենք վերաբերվում մեր քաղաքական գործընկերոջ տեսակետներին և բարձրացրած հարցերին: Մենք վերահաստատում ենք մեր տեսակետը, որ քաղաքական ուժերից յուրաքանչյուրի իրավունքն է ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային և հրապարակային միջոցառում: Մենք ցանկանում ենք մեկ անգամ ևս ընդգծել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը լիարժեք տիրապետում է երկրում առկա աննախադեպ
Նախագահն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այցելել է Սերգեյ Ռախմանինովին և Ֆեոդոր Շալյապինին նվիրված ժամանակավոր ցուցահանդես
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդիպում է ունեցել նոյեմբերի 21-23-ը Երևանում անցկացվող «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները. մշակույթների երկխոսություն» խորագրով ռուս-հայկական ֆորումի մասնակից ՀՀ և ՌԴ մի շարք թանգարանների տնօրենների, երկու երկրների մշակութային քաղաքականության պատասխանատու պաշտոնյաների ու ֆորումի շրջանակներում բացված «Երկու հսկա՝ Սերգեյ Ռախմանինով և Ֆեոդոր Շալյապին. Հայացք XXI դարից» ցուցահանդեսի հրավիրյալների հետ: Հանրապետության
«Մենք մեջը՝ մեր շենքը վաճառել են». Գյումրու Շիրազի փողոցի 50 տարվա բնակիչներ (Ֆոտոշարք, տեսանյութ)
Գյումրու Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի դիմաց գտնվող Շիրազի փողոցի 30 շենքը, որը ճարտարապետական մեծ արժեք ունի, «Կումայրի» արգելոց թանգարանի տարածքում է և առավել հայտնի է որպես ռեստորանի շենք, 2006 թվականին Գյումրու քաղաքապետարանի կողմից վաճառվել է: Սակայն, 50 տարի շարունակ այս շենքում բնակվող Թորոյանների ընտանիքը, որն այժմ բաղկացած է 8 անձից, ունեն նաև երկու անչափահաս երեխաներ, այս
Ռուսաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրին. «Ազատություն»
Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրին, հաղորդում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համապատասխան փաստաթուղթը ներկայացնելու մասին որոշումը կայացվել է Կառավարության երեկ կայացած նիստի արդյունքներով: Այն քննելուց հետո երկրի ղեկավարը պետք է Հայաստանի հետ պայմանագիրը ներկայացնի վավերացման: «Պայմանագրի ուժի մեջ մտնելը կապահովի Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրասիական
ԵՏՄ ազդեցությունը բանկային համակարգի վրա (Տեսանյութ)
Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների համեմատ Հայաստանի բանկային համակարգը զգալիորեն ավելի կայացած է: Ռուսաստանում պարբերաբար բանկեր են սնանկանում, փող լվանալու կամ այլ մանիպուլյացիաների պատճառով բազմաթիվ քրեական գործեր են հարուցվում: Տեսանյութում մանրամասն քննարկվում է, թե ինչպե՞ս Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին կարող է ազդել բանկային ոլորտի վրա և ինչպիս՞ի տնտեսական վտանգներ են մեզ սպառնում արդյունքում: Իրազեկ Քաղաքացիների
«Վարդան Պետրոսյանի գործ». ճեղքվա՞ծք, թե՞ պայմանավորվածություն մեղադրանքի կողմում
Վարդան Պետրոսյանը պաշտպանում է մեղադրողին: Նա ասաց, թե չի մտածում, թե ինչպես է անցել նախաքննությունը. հանձինս մեղադրող Արթուր Սարգսյանի տեսել է պրոֆեսիոնալ, զուսպ մարդու: Ըստ Վարդան Պետրոսյանի, տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ավելի շատ դատախազ է եղել այս գործով՝ «դատախազ դվա», քան ինքը՝ դատախազը: Երբ Վաղինակ Մկրտչյանը հրապարակեց տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի միջնորդությունը՝ դատաձեռագրաբանական, փաստաթղթաբանական
Ինչպես են որոշումներն ընդունում ԵՏՄ-ում
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում թեման քննարկում են անկախ քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը եւ սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը: Արամ Աբրահամյան.- Մի քանի օր առաջ Սահմանադրական դատարանը հիմնական օրենքին համապատասխանող է ճանաչել ԵՏՄ-ի հետ պայմանագիրը: Դրա հետ մի շարք հասարակական քաղաքական գործիչներ համաձայն չէին: Խոսենք նրանց մտահոգությունների մասին: Դատարանն ասում է, որ ԵՏՄ-ում
Շանթ Հարությունյանի անչափահաս որդին հացադուլ է հայտարարել. «Ազատություն» ռադիոկայան
Անցած տարվա նոյեմբերի 5-ին քաղաքական կոչերով փողոց դուրս գալուց հետո ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի անչափահաս որդին` նույն գործով պայմանական ազատազրկման դատապարտված Շահեն Հարությունյանը, հացադուլ է հայտարարել: Շահեն Հարությունյանը, ով, հիշեցնենք, անցած ամիս Շանթ Հարությունյանի և նրա գաղափարակից ընկերների գործով դատավճռիների հրապարակումից հետո, դատարանի դահլիճից ազատ արձակվելով, հայտարարել էր, թե չի դադարեցնելու քաղաքական պայքարը, «Ազատության» հետ
«Ապրիլի 24-ին դուրս են գալու փողոց ու չենք վերադառնալու տուն». Նարեկ Վարազդատյան
«100-ամյակը դիմավորելու ենք առանց ռեժիմի» շարժման հիմնադիր խորհրդարանի պատգամավորի թեկնածու Նարեկ Վարազդատյանը քաղաքական գործունեություն է սկսել Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրների դեմն առնելու համար: «Արդեն հարցականի տակ է դրված Հայաստանի անկախության հարցը: Նախագահի աթոռը զավթած անձը բռնել է ԵՏՄ-ի ճանապարհը եւ այդ կերպ փորձում է Հայաստանը վերջնականապես վերածել գաղութի»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց Նարեկ
Պարզաբանում «Դավիթ Հարությունյանի նկատմամբ իրավախախտումները շարունակվում են» հրապարակման վերաբերյալ
ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի կողմից ոստիկանության Արմավիրի բաժնի ՁՊՎ-ում գտնվող ձերբակալված Դ. Հարությունյանի հետ 19.11.2014 թ. առանձնազրույցի արդյունքների մասին www.policemonitoring.org կայքէջում տեղադրված հրապարակման առնչությամբ հայտնում ենք. 2014թ. նոյեմբերի 17-ին, ժամը 8:30-ին, քրեական գործով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 13.11.2014 թ. որոշման հիման վրա, խուզարկություն
«Առաջարկում եք` ոլորտն ընդհանրապես չհարկվի՞». Ճշմարիտյանը` ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչներին (Տեսանյութ)
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նախաձեռնել է տնտեսության տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկումների շարք, նախորդ շաբաթ նախարարի մոտ քննարկում է եղել հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այսօր նախարարի մոտ մի քանի ժամ տեւած քննարկում էր` ոսկեգործության, ադամանդագործության եւ ժամագործության ոլորտների ներկայացուցիչների հետ: Հանդիպման մասնակիցներից յուրաքանչյուրը տարբեր խնդիրներ բարձրացրեցին, պարոն Ճշմարիտյանը հետաքրքրվում էր աշխատատեղերի քանակով, աշխատավարձերի ծավալով,
Մեսրոպագիր. Տասնմեկ տարի հետո կառավարությունը հիշել է, որ անելիք ունի
ՀՀ արդարադատության նախարարությունը նոյեմբերի 18-ին տարածեց մի բավականին հետաքրքիր տեղեկություն, որ, հնարավոր է, շատերի ուշադրությունից է վրիպել՝ արտաքուստ այնքան էլ հրատապ չլինելու պատճառով: Իրականում այն, ինչի մասին հաղորդվում էր, արդեն ոչ թե քննարկումների փուլում պիտի լիներ, այլ կատարված փաստ: Ուրեմն այսպես. ըստ հիշյալ հաղորդագրության՝ «ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նոյեմբերի 18-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների
Պնդում է՝ քավոր Հարութին սպանելու փորձ կատարած Վահե Ղուկասյանը ինքնապաշտպանվել է
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու դատավճռից հետո դատարան եկած նրա տասնյակ ընկերներից ու հարազատներից ոչ ոք չցանկացավ խոսել: Միայն Վահե Ղուկասյանի հոր մանկության ընկերը Հայկ Կյուրեղյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս դատարանը ոչ օբյեկտիվ վճիռ կայացրեց: «Հեչ մի բանն էլ օբյեկտիվ չէր, էս պետության մեջ ի՞նչն է օբյեկտիվ որ: Ի՞նչն է ճիշտ: Ակնկալում
Գիտաժողով` նվիրված ռազմակրթական խնդիրներին
Նոյեմբերի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց գիտաժողով, նվիրված ՀԱՊԿ անդամ երկրների և օտարերկրյա պետությունների ՌՈՒՀ-երում ուսուցման գործընթացում կիրառվող ժամանակակից մեթոդների և ձևերի, առաջավոր փորձի փոխանակման և, ըստ անհրաժեշտության, այն ՀՀ ՊՆ ՌՈՒՀ-երում ներդնելու հարցերի քննարկմանը: ՀԱՊԿ անդամ երկրների և օտարերկրյա պետությունների ՌՈՒՀ-երի շրջանավարտների և դասընթացների ունկնդիրների հետ անցկացված անդրանիկ գիտաժողովին ներկա էին ԶՈՒ ԳՇ
Ֆրանսիայի Վալանսի քաղաքապետը դարձել է Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի անդամ
Նոյեմբերի 17-ին Ֆրանսիայի Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը հայտարարել է Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակին անդամակցելու իր որոշման մասին: Հայտարարության մեջ Նիկոլա Դարագոնը նշել է, որ Վալանսն իր ներդրումը կունենա Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի կողմից իրականացվող ժողովրդական դիվանագիտության մեջ: Վալանսի քաղաքապետը նաև ընդգծել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության անհնարին է կարգավորել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և նշել, որ խաղաղությանն
Եվրոպան եւ մենք. Քաղաքականության մարդկային չափումը
Ինչպես է, ըստ Վացլավ Հավելի, մարդն առնչվում համակարգի հետ «հետտոտալիտար» համակարգում Վերջերս մեր թերթում հրապարակում կար, որը նվիրված էր 25 տարի առաջ՝ 1989 թվականի հոկտեմբերի 4-ին բացված ՀՀՇ առաջին՝ հիմնադիր համագումարին: Իսկապես համազգային, համաժողովրդական շարժման այդ ժողովում ելույթ էին ունեցել շատ հետաքրքիր եւ տարբեր մարդիկ, այդ թվում՝ լրագրող, գրող Արամ Հովհաննիսյանը, որի արտահայտած մտքերն այսօր
Պլանային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում եւ հարակից տարածքներում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 25-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը: Իսակովի պողոտա` Երկաթգծի կամրջից մինչև Սեբաստիա փողոց հատված և նրան հարակից մասնավոր տնատիրություններ ու հանրային օբյեկտներ, գյուղ Արգավանդ` Կենտրոնական և նրան հարակից փողոցներ, Շահումյան թաղ. 4-րդ փողոց՝ մասնակի (Բաբաջանյանից մինչև Շահումյան 4-րդ
Աշոտ Մանուչարյանն ուղղաթիռի անկումը համարում է պատահականություն. «Ա1+» (տեսանյութ)
«Աշխարհը զարգանում է , մարտահրավերները անթիվ են, իսկ Հայաստանը թմբիրի մեջ է»,- վերլուծելով Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական իրավիճակը՝ հայտնել է Աշոտ Մանուչարյանը ։ Ըստ բանախոսի՝ Հայաստանը գտնվում է արտաքին կառավարման տակ։ Աշոտ Մանուչարյանը համոզված է, որ մենք չունենք քաղաքական կուսակցություններ, մամուլ, դրա փոխարեն ունենք բանկային համակարգ՝ իր բարձր Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 22-25-ին շրջանների մեծ մասում, 26-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին` հարավ-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 22-ի ցերեկը հանրապետությունում կնվազի 4-5 աստիճանով, 24-25-ին հատկապես արևելյան շրջաններում ևս 4-6 աստիճանով: Երևանում` Նոյեմբերի 22-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 26-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:
Հայաստանյան իրողությունն ու ԵՏՄ անդամակցությունը
Կշահե՞նք արդյոք «Սահմանադրականության մասին հարցի պատասխանը ՍԴ-ն պետք է տա, որի աշխատակազմը ահռելի աշխատավարձ է ստանում պետական բյուջեից: Իսկ երբ որ պայմանագիրն ԱԺ կբերի, մենք կսկսենք քննարկումներն ու մասնագիտական ուսումնասիրությունները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով Հայաստանի` ԵՏՄ սահմանադրականությանն առնչվող հարցին: Սահմանադրական դատարանը, հիշեցնենք, ամսի 14-ին հրապարակած իր վճռով հաստատեց` ԵՏՄ
Աշխատանքային այց Թեղուտ
Նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով Թեղուտ համայնքում էր ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նրան ուղեկցում էին փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը: Թեղուտ համայնք տանող` վերջին տարիներին կառուցված խճապատ ճանապարհն այս տարի ամռանն պետական միջոցներով ամբողջությամբ ասֆալտապատվել է: Ճանապարհի բարեկարգումը եղել է ՀՀ նախագահի
Ադրբեջանցի պատվիրակը զրկվեց մանդատից՝ Բաթումիի սկանդալը կազմակերպելու համար
«Կարևոր է, որ գոնե այս իրավիճակում Ադրբեջանի պատվիրակությունը հանդես գա կոնկրետ հերքումով, որ իրենք չեն կիսում այդ թերթի մոտեցումներն ու գնահատականները և համաձայն չեն, որ թերթում հրապարակած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը»,-Aravot.am-ի հետ զրույցում Բաթումիում ընթացող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի վեցերորդ տարեկան համաժողովին այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը (հայկական պատվիրակությունն արդեն ընտրել


















































