Լրահոս
Օրվա լրահոսը

Բուրժուադեմոկրատական հեղափոխության ուրվականը. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 21,2014 12:09

Շաբաթ օրը ԲՀԿ համագումարում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը շրջադարձային կարելի է որակել ոչ միայն Հայաստանի պատմության, այլ նաեւ ԲՀԿ-ի համար։ Նախ ինչու Հայաստանի պատմության առումով, որովհետեւ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, երբ խոշոր գործարարը, ով միաժամանակ հանդիսանում է ազդեցիկ կուսակցության առաջնորդ, հրապարակային մտահոգություն է հայտնում երկրի ապագայի նկատմամբ՝ հավելելով. «Ես պատրաստ եմ ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի»։

Այսինքն՝ առաջին անգամ է, երբ բուրժուազիայի ներկայացուցիչը՝ իր գլխավորած քաղաքական թիմի հետ միասին չի բացառում հեղափոխությունը, այլեւ «ցանկացած զարգացման» պատրաստակամություն է հայտնում։ «Ցանկացած զարգացում» այս փուլում կարող է միայն մեկ նշանակություն ունենալ. Հայաստանում չկա զարգացման ու փրկության այլ սցենար բացի հեղափոխությունից, եւ սա մեզանից էլ լավ գիտակցում են հայտարարության հեղինակն ու նրա համախոհները։

Իսկ ինչո՞վ է ելույթը շրջադարձային ԲՀԿ-ի համար։ Նախ, որովհետեւ ԲՀԿ-ն Ծառուկյանի հաջողված ելույթով ճշգրտում է իր տեղն ու դերը քաղաքական ասպարեզում, իսկ Ծառուկյանի՝ համախմբման կոչի առաջացրած ռեզոնանսը նշանակում է, որ ԲՀԿ-ն «լրջով» է մտել գործի մեջ։

… Համախմբման այս կոչը՝ որպես լուրջ առաջարկ, արդեն ընդունել են շատերը, իսկ սա նշանակում է, որ Հայաստանում հասունանում է նոր քաղաքական գործընթաց, որի մասնակիցները կարող են արագորեն հասունացնել բուրժուադեմոկրատական այդքան սպասված հեղափոխությունը։

Գուցե հենց այդ հեղափոխությամբ էլ ավարտվի վերջին բոլշեւիկի իշխանությունը։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Марина says:

    Ա Ս Տ Վ Ա ~Ա Ծ ձենդ լսի, Գոհար ջան………..

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728