Օրվա լրահոսը
ԲՀԿ. Հայկական կողմը պետք է իր բոլոր հաշվետվություններն ու պայմանագրերը ներկայացնի իր պետական լեզվով (News.am)
Հայկական կողմը պետք է իր բոլոր հաշվետվություններն ու պայմանագրերը ներկայացնի իր պետական լեզվով՝ անկախ նրանից, դա որեւէ մեկին դո՞ւր է գալիս, թե` ոչ, անկախ նրանից՝ որքանո՞վ է դա դժվարացնում կամ հեշտացնում այս կամ այն երկրի պաշտոնյաների աշխատանքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել ե ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար
Իսկ դու բարություն արե՞լ ես. Ստյոպա Սաֆարյանի բարի գործի մասին
Փետրվարի 17-ը բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրն է: Տոնի նախաձեռնությունը միջազգային բարեգործական կազմակերպություններինն է, որոնք եկել են այն եզրակացության, որ բարի արարքը չպետք է ակնկալիքներ ունենա, ինչպես նաև պետք է ուղղված լինի հատկապես անծանոթներին: Տոնին ընդառաջ «Առավոտը» փորձեց պարզել, թե մեր քաղաքական գործիչներն ինչ բարի արարքներ են գործել իրենց կյանքում: Այս նպատակով զրուցեցինք նրանցից մի
Հունիսին կանցկացվի գրոսմայստեր Կարեն Ասրյանի 7-րդ հուշամրցաշարը
Հունիսի 15-ից 25-ը Ջերմուկ առողջարանային քաղաքում անցկացվելու է գրոսմայստեր Կարեն Ասրյանի 7-րդ միջազգային հուշամրցաշարը: Մրցաշարի կազմակերպիչ Հայաստանի շախմատային ֆեդերացիան տեղեկացրել է, որ մրցաշարին մասնակցել կարող են ցանկացող բոլոր շախմատիստները: Ընդհանուր մրցանակային ֆոնդը $ 22 հազար 500 է: Սահմանված են նաեւ հատուկ մրցանակներ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ karenasrian.am-ի
«Անելու ենք հնարավորինը հայաստանցիներին պաշտպանելու ԲՀԿ-ական նենգ դրսևորումներից»
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲՀԿ համագումարը ոգևորել է Առաջին նախագահի կուսակիցներին, ստիպված ենք նորից հիշեցնել, որ Հայաստանի հասարակաքաղաքական կյանքում ՀԱԿ-ը որևէ դրական ակնկալիք չի ունեցել և չունի «ավազակաիշխանության» երկրորդ կես՝ ԲՀԿ-ից։ Այդ կապակցությամբ, մեկ անգամ ևս հորդորում ենք որոշ ԶԼՄ-ների տարբերակել ՀԱԿ-ը ՀԱԿԿ-ից։ Մենք պատասխանատվություն չենք կրում այն հարցերում, որ «ավազակաիշխանությունը» ոտնահարելով ՀՀ
Հայ շախմատիստները՝ Դավիթ Բրոնշտեյնի հուշամրցաշարում
Բելառուսի մայրաքաղաքում շարունակվում է Դավիթ Բրոնշտեյնի ծննդյան 90-ամյակին նվիրված շախմատի միջազգային հուշամրցաշարը, որին Հայաստանը մասնակցում է պատկառելի կազմով: Հինգ տուրից հետո առավել հաջող հանդես է գալիս գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, որը 3,5 միավորով ընթանում է 20-րդ հորիզոնականում: Մհեր Հովհաննիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Աղասարյանը, Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը (նկարում), Հայկ Մարտիրոսյանը եւ Կարեն Գրիգորյանը իրենց
Ինքնավնասման դիմած կալանավորը կմասնակցի՞ նիստին
Փետրվարի 19-ին Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մասիսի նստավայրում դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ կշարունակվի Թովմաս Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Թովմաս Վարդանյանը փետրվարի 11-ին տեղափոխվել էր Էրեբունու հիվանդանոց: Նասուր կտրող գործիքով վնասել էր իրեն: Aravot.am-ի տեղեկություններով՝ Էրեբունի բուժհիմնարկում բուժօգնություն ցույց տալուց
Հայտնաբերվել է դի
Meteo.am. Փետրվարի 16-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Շիրազի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ դուռը բացվել է տեղի ուժերով: Ննջասենյակում` անկողնում, հայտնաբերվել է Վ. Ա.-ի (ծնվ.1968թ.) դին:
Դատապարտյալի բնութագրում ավելացվեց «ռիսկայնության աճ», երբ բարձրաձայնեց լրատվամիջոցներում
Հունվարի 31-ին արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը մերժեց Ռուբեն Ամատունուն. երրորդ անգամ կալանավորը դիմել էր վաղաժամկետ պայմանական ազատման համար` «Դատապարտյալը դեռ լիարժեք դրական չէ, ծանր է» պատճառաբանությամբ: Դատապարտյալը հղում է անում ՀՀ քրեական օրենսգրքի 48 հոդվածի նպատակի մասին. կանխել հետագա հանցագործությունները, վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել հանցանք կատարած անձին: Ռուբեն Ամատունին ուղարկած իր նամակում հայտնում
«Հայաստանում մանկական ուռուցքաբանության կադրեր չկան». Գրիգոր Բադալյան
«Փետրվարի 15-ը ընդունվել է Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր 2001 թվականին՝ Լյուքսեմբուրգում: Ընդունող կազմակերպությունը կոչվում է ICCPO, այսինքն Քաղցկեղով երեխաների ծնողների և հիմնադրամների միություն: Մոտ 88 երկիր արդեն ներգրավված է դրա մեջ: 2003 թ.-ից Հայաստանի Քաղցկեղով երեխաների բարեկամներ հասարակական կազմակերպությունը դրա անդամն է»,-երեկ՝ փետրվարի 15-ին, «Հենարան» մամուլի ակումբում ասաց Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր
Մանվել Գրիգորյանն էլ է հրապարակ դուրս եկած ազատամարտիկներին նվնվացողներ համարում
ԵԿՄ համագումարից հետո լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ Aravot.am-ը գեներալ Մանվել Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ի՞նքն էլ է հրապարակ դուրս եկած ազատամարտիկներին նվնվացող անհատներ համարում ու կիսո՞ւմ է նախագահի կոշտ գնահատականները: Հիշեցնենք, որ նախագահը հրապարակ դուրս եկած ազատամարտիկներին նվնվացող անհատներ որակեց: «Ազատամարտիկին վատ գնահատական տալը՝ ոչ, իսկ նվնվացողների անվանելու առումով՝ այո: Մեր երկրում առաջնահերթ խնդիրներ ունենք՝
Եղանակը Հայաստանում
Փետրվարի 16-ին հանրապետության տարածքում կդիտվի ամպամած եղանակ; առանձին, առավելապես արևմտյան և հարավային շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ: Չնայած խիտ ամպամածությանը, տևական կամ առատ տեղումներ չեն սպասվում: Գիշերն օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ցերեկը նույնքան կցրտի: Որոշ լեռնային ավտոճանապարհներին տեղ-տեղ հնարավոր է մերկասառույց և դժվարանցանելիություն: Երեւանում կդիտվի մեծ մասամբ ամպոտ եղանակ, հնարավոր են թույլ տեղումներ, քամի`
Օգնության են հասել փրկարարները
Meteo.am. Փետրվարի 16-ին, ժամը 07.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի թիվ 21 շենքի բնակիչներից մեկին բնակարանից (3-րդ հարկ) իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:
Սուրբ Սարգիսի տոն` առանց Սամվել Բալասանյանի ու Ֆելիքս Ցոլակյանի (Ֆոտոշարք)
Այսօր Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում նշվեց Գյումրու ձմեռն ու Սուրբ Սարգիսի տոնը: Ի տարբերություն նախորդ տարվա, երբ ջանք-եռանդ չէր խնայվել այս նույն տոնը հրաշալի բեմադրություններով, տարբեր տեսակի մշակութային միջոցառումներով նշելու համար, քանի որ Հայաստանում նախագահական ընտրություններ էին, և Շիրակի մարզի վերնախավը պատրաստվում էր հյուրընկալել ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանին, այսօր այն անկազմակերպ էր, տխուր: Զգալի էր,
Интерфакс. Ուկրաինայի դաշնայնացման հարցը ենթակա է քննարկման և հետազոտման. Յանուկովիչ
Ուկրաինայի դաշնայնացման հարցը խորքային հետազոտման և քննարկման կարիք ունի, այլ ոչ թե հուզական որոշումների, ասել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Այդ մտքերը վաղուց են շրջում միջանցքներում, և՛ քաղաքականության, և հասարակության: Հիմա ժամանակը չէ», – ուրբաթ օրը «Ինտեր» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել Յանուկովիչը: Հարցի հետ կապված նա բերել է Գերմանիայի օրինակը. «Ի՞նչ
Ի՞նչ է ԲՀԿ-ն՝ այլընտրա՞նք, թե՞ ընդդիմություն. (Տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՝ այսօր ԲՀԿ համագումարից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը պատասխանեցին լրագրողների հարցերին: Մասնավորապես, այն հարցին, թե ի՞նչ է, ի վերջո, ԲՀԿ-ն՝ ընդդիմությո՞ւն թե այլընտրանք, Վարդան Օսկանյանը պատասխանեց դիվանագիտորեն .«Բարգավաճ Հայաստանը իր հստակ գործունեությամբ հստակ ցուցադրում է, թե ինքն ինչպիսի դիրքորոշում է որդեգրում: Ինչպես այսօր պարոն
Լիլիթ Գալստյան. «Կարենը բառի հետ սիրախաղ անելու հրաշալի արվեստ ունի»
Այսօր «Ականաթ» մշակութային ակումբում տեղի ունեցավ հայ ժամանակակից բանաստեղծ Կարեն Անտաշյանի նոր՝ «Ծիլի-Ծով» գրքի շնորհանդեսը: Գիրքը ներառում է որոշակի հաջորդականությամբ դասավորված բանաստեղծություններ, երազահաններ և հմայիլներ, որոնք գրված են հայ հնագույն հմայական բանաձևերի (հմայիլ, աղոթք, կապ, պահապան, թուղթ ու գիր և այլն) և ժողովրդական խաղիկների ոճավորմամբ: «Ես որպես գրող այդքան մեծ արտադրողականություն չեմ ունենում. բանաստեղծություն գրելը
Առուն թռի, հետո ասա՝ հոպ
Վաղը «Մաեստրո» ակումբում ArmFS վարկածով Հայաստան-Իրան մրցամարտի գլխավոր դիմակայությունը կայանալու է 70 կգ քաշային կարգում Դավիթ Խաչատրյան-Մորթեզա Քալանթարի մենամարտը: Իրանցի մարզիկը, որը սիրողական ռինգում անցկացրել է 101 մենամարտ եւ բոլորում էլ հաղթել, հայտարարել է, թե նոկաուտով հաղթելու է ProFS վարկածով աշխարհի հայ չեմպիոնին: Եվ դա այն դեպքում, որ Քալանթարին անցկացնելու է պրոֆեսիոնալ անդրանիկ մենամարտը: Հայաստանցի
ՀՀ նախագահն ասաց՝ կարող է հետ վերցնել ռուսական կողմին վաճառած «Հայռուսգազարդի» 20 % բաժնեմասը
ԵԿՄ համագումարի մասնակիցներից մեկն էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց ՌԴ-ի հետ Հայաստանի գազի պայմանագրերի ճակատագրով: «Շատ մարդիկ, ելնելով տարբեր պատճառներից, չեն ցանկանում ճշմարտությունն ասել, այդ մեծ ձեռքբերումը փորձում են սևացնել, ոմանք կատաղությունից, որ մեզ հաջողվել է նման պայմանագիր կնքել, փորձում են ամեն ինչ գլխի վրա շուռ տալ և մեզ ներկայացնել վատ ձևով»,-ասաց պարոն Սարգսյանը՝
Today’s Zaman. «Ստամբուլի հայ ճարտարապետներ»-ը ցուցահանդեսը՝ առցանց
«Ստամբուլի հայ ճարտարապետներ» 2010թ. ցուցահանդեսը, որտեղ լուսանկարներով ներկայացված էր Օսմանյան կայսրության ժամանակ հայ ճարտարապետների աշխատանքները, այժմ հնարավոր է տեսնել առցանց Թուրքիայի ճարտարապետների թանգարանի կայքում: Հայտնում է «Թըդեյս Զաման» թերթը: Ցուցահանդեսը տեղի էր ունեցել Ստամբուլի ժամանակակից արվեստի թանգարանում 2010թ. դեկտեմբերի 9-ից 2011թ. հունվարի 9-ը, Ստամբուլը Եվրոպայի մշակութային մայրաքաղաք ծրագրի շրջանակներում, նաև Հրանտ Դինք հիմնադրամի ու Ճարտարապետների
Աշխարհի ներդրողները հենց այնպես փող չեն տալիս, որ ծախսենք. ՀՀ նախագահ
ԵԿՄ համագումարի ժամանակ ՀՀ նախագահին ուղղված հարցերից մեկն էլ Հայաստանի տնտեսական ոլորտին էր վերաբերում: Ներկաներից մեկը հետաքրքրվեց՝ տեղի՞ն են հնչող մտահոգությունները, թե ՀՀ-ի տնտեսությունն անկում է ապրում։ Ի պատասխան, Սերժ Սարգսյանն ասաց, որ այս տարի ակնկալվում է 3,5% տնտեսական աճ. «Այս միտումն ընդհանրապես բնորոշ է համաշխարհային տնտեսությանը և պատահական չէ, որ առաջին կիսամյակից հետո միջազգային
Արտեմ Ասատրյանը պատասխանում է Ծառուկյանի հայտարարությանը
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չի հիշում որեւէ դեպք, երբ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ կառավարությունում նախագիծը քննարկվել է, եւ ԲՀԿ-ական նախարարները դեմ արտահայտված լինեն: Պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցության 7-րդ համագումարին կենսաթոշակային բարեփոխումների մասին ասել է՝ «Նման անմարդկային եւ անարդյունավետ քայլ ես չեմ էլ պատկերացնում», արդյոք
Իրանցիները եկել են ռեւանշի հույսով, իսկ մերոնք խոստանում են կրկին հաղթել
«ArmFighting» վարկածով մենամարտերում Հայաստանի եւ Իրանի հավաքականները երկու անգամ են հանդիպել եւ երկուսում էլ հաղթել են մեր տղաները: Իրանի հավաքականը կրկին ժամանել է Երեւան՝ վաղը «Մաեստրո» ակումբում կայանալիք ArmFC 12-րդ միջազգային մրցաշարում ռեւանշի հասնելու մտադրությամբ: Այս մասին այսօր հրավիրված նախամենամարտային ասուլիսում տեղեկացրեց Հայաստանի պրոֆեսիոնալ «ArmFighting» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը: Կայանալու է յոթ մենամարտ, յուրաքանչյուրը՝ երեք
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15–ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Հարգանքի տուրք` ազատամարտիկների հիշատակին
Երկրապահ կամավորական միության հոբելյանական 10-րդ համագումարից հետո, համաձայն ձևավորված ավանդույթի, ԵԿՄ վարչության անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ԵԿՄ վարչության այլ անդամների և բազմաթիվ երկրապահների հետ այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին: Տարոն Մարգարյանը ներկաների հետ միասին նախ ծաղիկներ է դրել Անհայտ
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2.500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկայնքով վստահորեն
Վարչապետը ներկա է գտնվել Սուրբ Սարգիս զորավարին նվիրված տոնակատարություններին
Փետրվարի 15-ին նշվում է երիտասարդների արագահաս բարեխոս սրբի՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ այն հռչակված է երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում և ՀՀ նկարիչների միության տանը բացված ցուցահանդեսներին: Ավանդական դարձած այս ցուցահանդեսներին ներկայացված
«Սասուն Միքայելյանը քսանհինգ տարի հաստատվում է, չհասա՞վ տեղ». Մանվել Գրիգորյան
«Այսօր գաղութների հալալ կեսը պատերազմի մասնակից տղերք են: Այնպես չէ, որ Վոլոդյա Ավետիսյանը առանձնահատուկ է: Բոլորն էլ օրենքի առջեւ պատասխան են տալիս: Եթե Վոլոդյային իր խոսելու կամ պահանջների համար արած լինեն, ուրեմն ամոթ իրենց: Բայց Վոլոդյայի նկատմամբ քրեական գործ են հարուցել»,- այսօր ազատազրկման մեջ գտնվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին անդրադառնալով ասաց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը: Նրա
Նախագահը մասնակցել է Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրվա առթիվ կազմակերպված տոնախմբությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը Երիտասարդների օրհնության օր հռչակման առթիվ մայրաքաղաքի «Սիրահարների այգում» կազմակերպված տոնախմբությանը: Սուրբ Սարգսի հիշատակության օրվան նվիրված տոնախմբությունը կազմակերպել է Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը: ՀՀ նախագահի աշխատակազմ
Հայաստանի եւ Չինաստանի միջեւ միջպետական հարաբերությունները կամրապնդվեն
Չինաստանի Կոմունիստական Կուսակցության արտաքին կապերի բաժնի պետի տեղակալ Չժոու Լին եւ ՀՀԿ արտաքին կապերի գծով փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ամփոփում էին չինական պատվիրակության՝ Հայաստան այցի արդյունքները: «Մեր այցի գլխավոր նպատակը երկու երկրների միջեւ միջկուսակցական եւ միջպետական կապերի ամրապնդումն է», -այսպես սկսեց իր խոսքը պրն Լին: Չինաստանի պատվիրակությունը 2,5 օրով է գտնվում Հայաստանում Պրն Լին իր
«Սամվել Ալեքսանյանի հետեւից ինչ ուզենք, կարող ենք ասել». Մանվել Գրիգորյան
«Սամվել Ալեքսանյանը ծառայել է 5-րդ բրիգադայում, որտեղ ես հրամանատար եմ եղել, սպա է եղել: Նա արդեն մոտ քսան տարվա ԵԿՄ անդամ է: ԵԿՄ Մալաթիա վարչական շրջանի խորհրդի անդամ է, միշտ առաջինը օգնել, աջակցել է: Գնացեք Մալաթիայի ժողովրդին հարցրեք: Սամվել Ալեքսանյանը հայ մարդ է , ճիշտ է օլիգարխ է, հետեւից ինչ ուզենք կարող ենք ասել, ուշունց