Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում մանկական ուռուցքաբանության կադրեր չկան». Գրիգոր Բադալյան

Փետրվար 16,2014 12:11

«Փետրվարի 15-ը ընդունվել է Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր 2001 թվականին՝ Լյուքսեմբուրգում: Ընդունող կազմակերպությունը կոչվում է ICCPO, այսինքն Քաղցկեղով երեխաների ծնողների և հիմնադրամների միություն: Մոտ 88 երկիր արդեն ներգրավված է դրա մեջ: 2003 թ.-ից Հայաստանի Քաղցկեղով երեխաների բարեկամներ հասարակական կազմակերպությունը դրա անդամն է»,-երեկ՝ փետրվարի 15-ին,  «Հենարան» մամուլի ակումբում ասաց Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը և ավելացրեց, որ այս օրն ունի երկու նպատակ՝ գրավել հասարակության ուշադրությունը մանկական ուռուցքաբանության վրա և երկրորդ՝  ստանալ որոշակի օգնություն՝ այս ոլորտում խնդիրները լուծելու համար:

Գրիգոր Բադալյանն ասաց, որ քաղցկեղով հիվանդ երեխաները մեր երկրում նվազել են. «Աշխարհում ուռուցքով տարեկան հիվանդանում է 290.000 մարդ, Հայաստանում տարեկան 8000 ուռուցքով հիվանդ է գրանցվում, որոնցից  մոտ 80-ը երեխաներ են: Մեր երկրում վերջին 10-ը տարվա ընթացքում մանկական քաղցկեղի դեպքերի աճ չի նկատվում»

Նա նաև նշեց Հայաստանում այս ոլորտում առկա խնդիրների մասին. «Հայաստանում մանկական ուռուցքաբանության կադրեր չկան: Երիտասարդները չեն ցանկանում դառնալ մանկական ուռուցքաբան և սրա պատճառն այն է, որ արդեն 5 տարի է՝ մեր կլինիկայում մանկական ուռուցքաբանություն չի դասավանդվում, և մանկական ուռուցքաբանների աշխատավարձները շատ ցածր են»:

Վերջում Գրիգոր Բադալյանն ավելացրեց. «Քաղցկեղից խուսափելու միակ միջոցը  առողջ ճիշտ սնունդն է»:

 

Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Քանի առողջապահության համակարգը ղեկավարում է Դերենիկ Դումանյանը Հայաստանի բոլոր առկա կադրերն են գնալու այստեղից,ուր մնաց խոսեք չեղած կադրերից:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728