Օրվա լրահոսը

«Գեներալ Մանվելը եթե ասում է ծնկաչոք հրադադար են մուրալու՝ նա անող է». Վարդան Դեւրիկյան

Բայց պատերազմը շան պես բան է: Շունը հենց զգում է, որ իրենից վախենում ես, հարձակվում կծում է, բայց հենց զգում է, որ իրենից չես վախենում, գալիս ոտքերդ է լիզում:

Ինչո՞ւ ԵԱՀԿ-ն դիտարկումը չանցկացրեց այն վայրում, որտեղ խոցվել էր Ղարաբաղյան ուղղաթիռը. «Հայկական ժամանակ»

Այնուամենայնիվ, ճշտող հարցին, թե հնարավո՞ր է ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել դեպքի վայրում, ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ դիտարկումն անցկացվել է այլ վայրում (Ասկերանի ուղղությամբ,– հեղ.):

Սա այն դեպքն է, երբ Նալբանդյանը պետք է առավոտից երեկո հանդես գար հայտարարություններով. «Ժողովուրդ»

Մինչդեռ նոյեմբերի 12-ի կատարվածը դատապարտող միակ հայտարարությունից հետո Հայաստանի արտգործնախարարությունը, ի դեմս Էդվարդ Նալբանդյանի, անհասկանալի պատճառներով բառիս բուն իմաստով պապանձվել է։

ԵՏՄ-ում զենքի մաքսատուրքի և սպառազինման մոնոպիլիզացիայի մասին

Ինչպես հայտնի է, 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը մտադիր է անդամակցել ԵՏՄ-ին: Այս անդամակցումը ենթադրում է, որ մենք կունենանք ընդհանուր մաքսային բյուջե (որից 1,13 տոկոսը մեզ է բաժին հասնելու) և միասնական մաքսային դրույքաչափեր: Այդ դրույքաչափերի ուսումնասիրությունը նորանոր բացահայտումներ է անում. այս անգամ ռազմական ոլորտում: Որևէ մեկի համար նորություն չէ, որ Հայկական մարտական ավիացիայի համարյա բոլոր

Սա ոչ թե հնարավորություն է, այլ մեծ մարտահրավեր. 1in.am

1in.am-ի զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: -Պարոն Քոքոբելյան, Դուք ԵՏՄ հայեցակարգը համարում եք հակասահմանադրական, մինչդեռ ՍԴ-ն այն սահմանադրական համարեց, և հիմա ԱԺ-ն պիտի վավերացնի այն: Ի՞նչ է լինելու դրանից հետո: -Նախ նշեմ, որ ՍԴ որոշումը հակասահմանադրական է, և կարծես թե մատի փաթաթան են դարձրել, որ ՍԴ որոշումները չեն մեկնաբանվում: Եթե

Երկրի երկու տոկոս հարստացումը հանգեցրել է աղքատների թվի 4.4 տոկոս ավելացման. «Հայկական ժամանակ»

Ըստ այդմ, նշված տարվա տվյալներով, Հայաստանի բնակչության 32 տոկոսը եղել է աղքատ։

«Եթե Ադրբեջանը հրետանիով խփեր զորավարժություն անցկացնող զինվորներին, մենք պետք է ասեինք՝ էլի մեղավորը մենք ենք»

Այս օրերին սոցցանցերում, մամուլում քննարկվում են ադրբեջանական զինուժի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական ՄԻ-24 ուղղաթիռի հրթիռակոծման պատճառները, փնտրվում են մեղավորներ: Շատ են խոսում այն մասին, որ զորավարժությունների համար պատասխանատուն պետք է թույլ չտար, որ այդ միջադեպը լիներ, նա անմիջական պատասխանատուն է կատարվածի համար: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, ԵԿՄ անդամ Վարդան Դեւրիկյանն

Սեռական հարաբերություն ունենալու դիմաց՝ քննիչը համաձայնել է թաքցնել իրավախախտումը

Ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից Նատալիա Շ.-ի առաջարկով վերջինիս ընկերուհու հետ սեռական հարաբերություն ունենալու դիմաց, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

6/8-ի պահանջարկի չափերի մասին առասպելները պարզապես չափազանցված են. «Հրապարակ»

Կա մի մեծաքանակ լսարան, որը հենց այսպիսի, ոչ պոպուլյար երաժշտության պահանջ ունի։

ՀՀ Պաշտպանության նախարարությունը կատարեց դատարանի որոշումը

2014 թ. ապրիլի 9-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Ա. Սարգսյանի կողմից հրապարակվեց ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած հայցադիմումի վերաբերյալ կայացված որոշումը: Հրապարակված որոշմամբ դատարանը բավարարեց կազմակերպության հայցը, որով պարտավորեցրեց ՀՀ պաշտպանության նախարարությանը կազմակերպությանը տրամադրել սնունդ, հագուստ, վառելիք և գրենական պիտույքներ մատակարարող կազմակերպությունների անվանումները և նրանց կողմից մատակարարվող սննդի, հագուստի, վառելիքի և գրենական

Ոչ թե 6147 քաղաքացի է ԱՄՆ արտագաղթել, այլ 1200-ը. «Հրապարակ»

ԱՄՆ դեսպանատնից ստացվել է մի քանի օր առաջ տպագրած լուրի հետ կապված պարզաբանում: «Կոնգրեսի որոշման համաձայն, իրականացվող ներգաղթային վիզայի ամենամյա վիճակախաղի (գրին քարտ)  շրջանակներում տարեկան ամբողջ աշխարհում շնորհվում է մշտական  բնակության 50 հազար վիզա: Մարդիկ ընտրվում են  վիճակահանությամբ եւ պետք է լինեն ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշ ունեցող երկրներից: 2014 թվականի խաղարկությամբ ներգաղթային  արտոնագիր տրամադրվել է 

Վարչապետի ձեռքը մնաց օդո՞ւմ

ԲՀԿ-ն, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը հրաժարվեցին 12 կետերի համատեղ քննարկումից Երեկ ոչ իշխանական ուժերը մերժեցին իշխանության մեկնած ձեռքը` հրաժարվելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի` համագործակցության առաջարկից: Հիշեցնենք. վարչապետը, ի կատարումն նախագահի` ընդդիմության 12 առաջարկները վերանայելու առաջարկի, հայտարարություն էր տարածել. «Եռյակի կողմից ներկայացված 12 կետերից շատերը նոր չեն. դրանց կառավարությունը հրապարակայնորեն անդրադարձել կամ իրականացրել է: Այդուհանդերձ, մեր դիրքորոշումները քարացած

Ինչպես սիրել հայրենիքը

Վերջերս մի հասարակական կազմակերպություն դիմել էր ինձ, որ ես այլ մարդկանց հետ միասին կարդամ մի քառատող Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմից: Ճիշտն ասած՝ ես այդ ստեղծագործության երկրպագուն չեմ, իսկ թե ինչ է տալիս դրա հրապարակային ընթերցումը՝ որպես Ցեղասպանության 100-ամյակը նշելու ձեւ, դա էլ թող մասնագետները որոշեն՝ հոգեբանները, մանկավարժները: Իսկ ես այդ առիթով մտածեցի ավելի ընդհանուր

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Էս պետությունը բժշկին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով Մաքսային միությունը հզորացնի:

«Բագրատ տուրի» վրա կրակել են գիշերը, տեսախցիկները ոչինչ չեն ֆիքսել. news.am

Սարյան փողոցում գտնվող «Բագրատ տուր» տուրիստական ընկերության շենքի վրա արձակվել է երկու կրակոց: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով՝ կրակոցները դիպել են շենքի տարբեր մասերին: Դեպքը եղել է գիշերը, իսկ տարածքում առկա տեսախցիկները ոչինչ չեն ֆիքսել, տեսաձայնագրության մեջ ոչինչ չի երեւում: Առայժմ իրավապահներին չի հաջողվել գտնել կրակոցներ արձակողին: Դիմեցինք նաեւ «Բագրատ տուր» տուրիստական գործակալության ղեկավար

Ուրիխանյանը՝ եռյակին միանալու Տիգրան Կարապետյանի դրդապատճառների հարցը շրջանցեց

«ԲՀԿ առաջնորդը մեկ անգամ չէ, որ ասել է՝ փոփոխությունների իրականացման ճանապարհին անհրաժեշտ է լայն կոնսոլիդացիա: Այդ կոնսոլիդացիայի համատեքստում պատրաստ ենք իշխանափոխության ճանապարհը բռնած անհատի կամ որեւէ կազմակերպության օժանդակությունն ընդունել»,- Aravot.am-ի հարցին, թե ինչ կտա Ժողովրդական կուսակցության աջակցությունը եռյակին պատասխանեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ հիշեցնելով, որ այդ կուսակցությանը միանալու ցանկությունը արդեն ողջունել են: Նա չցանկացավ

«Պայքար՝ եռյակի ներսում. ՀԱԿ-ն ու ԲՀԿ փորձում են պարզել՝ իրենցից որ մեկն է առաջատարը». սոցիոլոգ

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը եռյակի ներսում ՀԱԿ-ԲՀԿ կարողությունների ցուցադրման խնդիր է տեսնում: «ՀԱԿ-ը չի կարող ԲՀԿ-ի նման ստեղծել տեղական շտաբեր, կազմակերպչական աշխատանքներ կատարել, եւ ՀԱԿ-ի ռեսուրսները թե մարդկային, թե ֆինանսական առումով քիչ են: ՀԱԿ-ի միակ հնարքը հանրահավաքն է, ու ԲՀԿ-ն հասկանում  է՝ ավելի ճիշտ կլինի տեղերում մոբիլիզացնել ուժերը, այդ կերպ նախապատրաստվել թե հանրահավաքին, թե  ընտրության: Ամեն

Անանդի ժամանակը սուղ է

Սոչիում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Մագնուս Կարլսեն-Վիշվանաթան Անանդ մրցամարտը: Երեկ եւ այսօր կայացած յոթերորդ եւ ութերորդ տուրերն ավարտվել են խաղաղ արդյունքով: Հատկապես անզիջում է ընթացել յոթերորդ տուրը, որը շարունակվել է 122 քայլ եւ միայն դրանից հետո է ավարտվել խաղաղ արդյունքով: Վաղը մրցակիցները հանգստանալու են, իսկ հաշիվը 4,4:3,5 է՝ հօգուտ նորվեգացի աշխարհի գործող

Բորիս Նավասարդյանը` ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին. «Այս անորոշությունը մահացու է»

«Սեպտեմբերի 3-ից հետո ամեն ինչը կտրվեց. այս փուլում նույնքան անորոշ վիճակում, ինչ ԵՄ-ն է գտնվում, նաև ՀՀ քաղհասարակությունն է»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համագործակցության ներկայիս փուլին` այսպիսի կարծիք հայտնեց Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը: Տեղեկացնենք, որ նոյեմբերի 20-21-ին Բաթումիում տեղի կունենա Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի վեցերորդ տարեկան համաժողովը,

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացի Սպարտակ Կառլենի Համբարձումյանը և նախկին զինվորական, գնդապետ Տիգրան Մարատի Մանուկյանը, չարաշահելով քաղաքացիներ Վարդան Ռազմիկի Ավետիսյանի և Ժորա Սարգսի Պալոյանի վստահությունը, խաբեությամբ նրանցից վերցրել են 20.000 (քսան հազար) ԱՄՆ դոլար գումար, որպեսզի համապատասխանաբար Վ. Ավետիսյանի որդուն` Անդրանիկ Ավետիսյանին, և Ժ. Պալոյանի որդուն`

Անդրեյ Մակարևիչը շահել է «Իզվեստիայի» դեմ դատը. «Ազատություն»

Դատարանն այսօր բավարարել է հայտնի երգիչ Անդրեյ Մակարևիչի հայցն ընդդեմ «Իզվեստիա» թերթի։ Թերթը գրել էր, թե Մակարևիչը ելույթ է ունեցել ուկրաինական զորքի առջև: Դատարանը որոշել է 500 հազար ռուբլի բռնագանձել հօգուտ երգչի: «Ազատություն» ռ/կ

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Հայաստան-Ղրիմ օդային ուղիղ կապի անհրաժեշտություն դեռ չկա»

«Եթե Հայաստանի և Ղրիմի միջև ուղիղ չվերթներ լինեն, դա միանշանակ բացասական է ընկալվելու միջազգային հանրության կողմից, որը ամեն կերպ փորձում է Ղրիմը դեռևս մեկուսացնել հնարավոր ճանապարհներով»,-Aravot.am-ի հարցին` Հայաստանի և Ղրիմի միջև օդային կապի վերականգնումը ի՞նչ քաղաքական հետևանքների կարող է հանգեցնել, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա` դա ավելի շատ ընկալումների խնդիր է հատկապես

Խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը

Նոյեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ ավարտելով առաջին ընթերցմամբ քննարկվող «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, որից հետո առաջին ընթերցմամբ քննարկել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»

Տարոն Մարգարյան. «Բոլոր այն խնդիրներն ու ծրագրերը, որոնք դրել էինք մեր առջև այս տարի, հիմնականում հասցրել ենք ավարտին»

Երևանի զարգացման 2014 թվականի ծրագրերի շրջանակում միայն Շենգավիթ վարչական շրջանում շուրջ հինգ տասնյակ բակեր են բարեկարգվել ու հանձնվել բնակիչների տնօրինմանը: Վարչական շրջան կատարած աշխատանքային հերթական շրջայցի շրջանակում քաղաքապետն այցելել է նաև Բագրատունյաց փողոցի 11 և 11 ա, Արտաշիսյան փողոցի 44/3, 44/4, 44/4 ա, 44/5, ինչպես նաև Եղ. Թադևոսյան նրբանցքի 2 և 4 շենքերի միացյալ բակեր,

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում

Երևանի զարգացման 2014թ. ծրագրերի շրջանակում արդեն ավարտական փուլում են մայրաքաղաքի բակերի համալիր բարեկարգման ու նոր այգիների և պուրակների ստեղծման աշխատանքները: Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Գորգագործների փողոցի 21 և 26, Գ. Նժդեհի փողոցի 27/1, 27/2, ինչպես նաև Մանթաշյան 28ա շենքերի բնակիչների հետ հանդիսավորությամբ բացել է հերթական բարեկարգ բակերը:   Զրուցելով

Սեյրան Օհանյանն ընդունել է Ջոն Հեֆֆերնին

Նոյեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Հեֆֆերնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դիակները վերադարձնելու ուղղությամբ միջազգային ջանքերը համակարգելուն ուղղված հնարավոր քայլերը:   ՀՀ պաշտպանության նախարարություն

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Քննարկվել և հաստատվել են «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ 1» վարկային համաձայնագրի շրջանակում Երևանի արևմտյան հատվածը շրջանցող ճանապարհի Նոր Շիրակ ճանապարհահատվածի և Արտաշատի խճուղու վերակառուցման (լայնացման) շինարարական աշխատանքների մրցույթի արդյունքները:

Ռուբեն Հայրապետյան. «Կոշտ խաղը Մխիթարյանի համար սովորական բան է: Մերոնք էլ թող Ռոնալդուի դեմ այդպես խաղային»

Այսօրվա մամուլի ասուլիսում Ռուբեն Հայրապետյանին հարցրին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանի հավաքականի շանսերը Եվրո 2016-ի   խմբային մրցաշարում: «Ենթախմբում իրավիճակն այնպիսին է, որ շանսեր ունենք: Բայց եթե շարունակենք խաղալ այն ֆուտբոլը, որ խաղացել ենք Սերբիայի, Պորտուգալիայի հետ, բնականաբար, շանս չենք ունենա: Եթե մտածում ենք` մեզ շատ գոլ չխփեն, ի՞նչ շանսի մասին կարելի է խոսել: Բայց ժամանակ

Ադրբեջանցի պատգամավորն առաջարկել է իրենց դիվերսանտներին «փոխանակել ուղղաթիռի օդաչուների դիերի հետ». Новости-Азербайджан

Ադրբեջանցի պատգամավոր Էլման Մամեդովը կարծում է, որ «հայ օդաչուների դիակները» հնարավոր է փոխանակել ադրբեջանցի դիվերսանտներ՝ Դիլղամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ, որոնց դատավարությունն ընթանում է Ստեփանակերտում, փոխանցում է «Նովոստի-Ազերբայջան»-ը: «Մեր քաղաքացիներին Հայաստանում գերությունից ազատելու համար լավ հնարավորություն է ստեղծվել, ու Ադրբեջանի իշխանությունները պետք է օգտվեն այդ հնարավորությունից», – ասել է պատգամավորը, – «Վստահ եմ, որ

«Սրանք պարզապես խզբզոցներ չեն». Մեկնարկել է «Մեկ դար և ավելի» համահայկական մանկապատանեկան նկարչական 5-րդ մրցույթ-փառատոնը

«Գոյություն չունի մանկական խզբզոց: Շատերն ինձ հարցնում են ինչո՞ւ եք լուրջ վերաբերվում մանկական խզբզոցին: Միանգամից ասեմ, որ կա արվեստ եւ կա երեւույթ, որը արվեստ չէ: Սրանք պարզապես խզբզոցներ չեն: Կարեւորը այն չի, թե քանի տարեկան է այս ստեղծագործողը: Այն ինչ այստեղ տեսնում եք՝ բարձր արվեստ է: Որեւէ երկիր աշխարհի երեսին այս արդյունքը չի կարող ունենալ:Այս

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031