Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը ներկա է գտնվել Սուրբ Սարգիս զորավարին նվիրված տոնակատարություններին

Փետրվար 15,2014 18:24

Փետրվարի 15-ին նշվում է երիտասարդների արագահաս բարեխոս սրբի՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ այն հռչակված է երիտասարդների օրհնության օր:

Ս. Սարգիս զորավարի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում և ՀՀ նկարիչների միության տանը բացված ցուցահանդեսներին: Ավանդական դարձած այս ցուցահանդեսներին ներկայացված են երիտասարդ ստեղծագործողների լավագույն աշխատանքները սիրո թեմայով՝ սեր առ Աստված, սեր առ Հայրենիք, սեր առ բնություն, սեր մերձավորի հանդեպ, փոխադարձ սեր: Վարչապետ Սարգսյանը շրջայցի ընթացքում ծանոթացել է ցուցադրված աշխատանքներին, զրուցել երիտասարդ ստեղծագործողների հետ, շնորհավորանքի խոսք հղել տոնի կապակցությամբ. «Միանում եմ այն ջերմ ու գեղեցիկ խոսքերին, որ հնչում են այսօր: Ցանկանում եմ բոլորին շնորհավորել այս գեղեցիկ տոնի առթիվ: Թող սերը բոլորիցդ անբաժան լինի ու ձեր ընտանիքներում թող միշտ խաղաղություն և սեր լինի»:

Հաջորդիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է երիտասարդներով լեցուն Սիրահարների պուրակում կազմակերպված տոնական համերգին: Միջոցառմանը ներկա էին նաև Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Սիրահարների այգում կառավարության ղեկավարն այցելել է նաև ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած սիրիահայերի ձեռագործ հուշանվերների ցուցահանդես, զրուցել սիրիահայերի հետ, ծանոթացել նրանց հուզող հարցերին:

Արարատյան Հայրապետական թեմն արդեն ավանդաբար երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնի առթիվ «Սիրո ուժն է անհաղթ» կարգախոսի ներքո կազմակերպում է տոնական միջոցառումներ: Այս տարի տոնակատարությունները մեկնարկել են փետրվարի 10-ից: Ս. Սարգսի տոնախմբությունն իրականացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728