Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասուն Միքայելյանը քսանհինգ տարի հաստատվում է, չհասա՞վ տեղ». Մանվել Գրիգորյան

Փետրվար 15,2014 18:17

«Այսօր գաղութների հալալ կեսը պատերազմի մասնակից տղերք են: Այնպես չէ, որ Վոլոդյա Ավետիսյանը առանձնահատուկ է: Բոլորն էլ օրենքի առջեւ պատասխան են տալիս: Եթե Վոլոդյային իր խոսելու կամ պահանջների համար արած լինեն, ուրեմն ամոթ իրենց: Բայց Վոլոդյայի նկատմամբ քրեական գործ են հարուցել»,- այսօր ազատազրկման մեջ գտնվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին անդրադառնալով ասաց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:

Նրա խոսքով, Վոլոդյան իր տարածաշրջանից է, անձամբ ճանաչում է ու չգիտի՝ քաղաքական հայացքների համա՞ր է անազատության մեջ, թե՝ ոչ. «Ես էլ եմ հետաքրքրվել, ինչ-որ մարդկանց հարցրել եմ՝ փող տալու-առնելու հարց է: Եթե ապացուցվի, որ նման բան է արել, պատիվ չի բերի ազատամարտիկներին»:

Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Սասուն Միքայելյանի՝  ազատամարտիկների նոր միություն բացելու մասին, ասաց. «Սասուն Միքայելյանը քսանհինգ տարի է հաստատվում է, չհասա՞վ տեղ…էլ երկրապահ է  եղել, էլ ինչ ասես չի եղել, այդ հարցը գնա Սասուն Միքայելյանին տուր»:

Դիտարկմանը, թե երկրապահները պառակտվում են, գեներալը հարցրեց՝ «Պառակտված գեներալ տեսա՞ք ստեղ… ավելորդ բաներ չգրեք, ինձ չթաղեք, հիվանդությունս չծանրաբեռնեք: Երեսուն տարի էլ ապրելու եմ, երեսուն հազար կազմակերպություն էլ բացվելու է, ես մնալու եմ, էս տղերքն էլ են մնալու»:

Հետո էլ հավելեց. «Պրիչյոմ Սասուն Միքայելյանը, մենք՝ մեր համագումարը: Սասունը երկրապահ է ժամանակին եղել, գնացել է «Ոգու փորձություն» է բացել, մարդ է կարող է բախտը մի տեղ փորձի, լավ բան բերի: Թող տասը անգամ փորձի, փորձը փորձանք չի, թող փորձի»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728