Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ. Հայկական կողմը պետք է իր բոլոր հաշվետվություններն ու պայմանագրերը ներկայացնի իր պետական լեզվով (News.am)

Փետրվար 16,2014 14:55

Հայկական կողմը պետք է իր բոլոր հաշվետվություններն ու պայմանագրերը ներկայացնի իր պետական լեզվով՝ անկախ նրանից, դա որեւէ մեկին դո՞ւր է գալիս, թե` ոչ, անկախ նրանից՝ որքանո՞վ է դա դժվարացնում կամ հեշտացնում այս կամ այն երկրի պաշտոնյաների աշխատանքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել ե ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովի հայտարարությունը, թե Բելառուսի, Ռուսաստանի եւ Ղազախստանի մաքսային ծառայությունների աշխատանքային լեզուն ռուսերենն է, իսկ Հայաստանում՝ հայերենը, եւ «պետք է լուրջ աշխատանք տանել, հակառակ դեպքում այդ երկրներում իրար չեն հասկանա»:

Զոհրաբյանի խոսքով՝ բարեբախտաբար, Հայաստանում պետական լեզուն դեռեւս հայերենն է, եւ ինքը հույս ունի, որ այդպես էլ կմնա՝ անկախ բոլոր հնարավոր մաքսային գործընթացներից:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728