Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Ալեքսանյանի հետեւից ինչ ուզենք, կարող ենք ասել». Մանվել Գրիգորյան

Փետրվար 15,2014 17:50

«Սամվել Ալեքսանյանը ծառայել է 5-րդ բրիգադայում, որտեղ ես հրամանատար եմ եղել, սպա է եղել:  Նա արդեն մոտ քսան տարվա ԵԿՄ անդամ է: ԵԿՄ Մալաթիա վարչական շրջանի խորհրդի անդամ է, միշտ առաջինը օգնել, աջակցել է: Գնացեք Մալաթիայի ժողովրդին հարցրեք: Սամվել  Ալեքսանյանը հայ մարդ է , ճիշտ է օլիգարխ է,  հետեւից ինչ ուզենք կարող ենք ասել, ուշունց չենք կարող տալ, բայց անում էլ է  չէ՞: Օլիգարխները մեր երկրի անդամ չե՞ն»,- այսպես այսօր պատասխանեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը լրագրողներին, երբ նրանից հետաքրքրվեցին, թե ինչի համար է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ընդգրկվել ԵԿՄ վարչության կազմ :

Գեներալը վերջում նաեւ ասաց, որ վարչության կազմը սերնդափոխում են, ընդգրկում երիտասարդների:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728