Օրվա լրահոսը
Ո՞ւր ցնդեց Գյումրիում ինքնաթիռներ արտադրելու գաղափարը (Տեսանյութ)
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Գյումրին տեխնոքաղաք դարձնելու ծրագրի շրջանակներում ակտիվորեն քննարկվում էր նաև այստեղ ինքնաթիռներ արտադրելու հարցը: Նույնիսկ մի անգամ այս թեմայով երկար քննարկում կազմակերպվեց Գյումրիում, որն էլ գյումրեցի տարբեր մասնագետների կողմից որակվեց ուտոպիստական, աբսուրդ գաղափար: Չնայած այսօր Գյումրին տեխնոպարկի փոխարեն ունի ընդամենը տեխնոլոգիական կենտրոն՝ Aravot.am-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ղեկավար Միսակ Ղարգյոզյանից հետաքրքրվեց, թե
ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանից արտագաղթի աճ կապահովի. Ահարոն Ադիբեկյան
«Ռուսաստանը մեր կարևոր տնտեսական գործընկերն է, չնայած այն հանգամանքին, որ մենք բացասական հաշվեկշիռ ունենք Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններում` ավելի շատ ենք ներմուծում, քան արտահանում: ԵՏՄ-ին անդամակցելով մենք չենք կորցնում ռուսական շուկան, քանի որ մեր ապրանքները մրցունակ են այդ շուկայում»,- այսօր «Բլից ինֆո» ակումբում անդրադառնալով Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության դրական և բացասական հետևանքներին` ասաց սոցիոլոգ
Ղարաբաղի հարցը չի լուծվում Ռուսաստանի և Արևմուտքի պատճառով. Թուրքիայի ԱԳՆ. Haqqin.az
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ղարաբաղի հակամարտության լուծված չլինելը կապել է Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման հետ, այդ մասին «Հաքքին.ազ»-ի փոխանցմամբ նա ասել է «Անադոլու» լրատվական գործակալությանը: «Բեռլինյան պատը ոչնչացված է, սակայն քարերը դեռ հավաքված չեն, պատերը մարդկանց մտքերում դեռ չի վերացել: Սառը պատերազմը դեռ շարունակվում է մարդկանց գլխներում: Վերջին ժամանակներում այն ավելի ակնհայտ է
Կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել
Նոյեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև ԵԱՀԿ
Կին պատգամավորների էմոցիոնալ բողոքները՝ ԱԺ-ում. «Կենացներ եք ասում մայրերի մասին, իբր մեծարում եք»
Այսօր «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին» օրինագծի քննարկման ժամանակ ի տարբերություն տղամարդ պատգամավորների, կին պատգամավորները աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցեր ուղղեցին բարոյահոգեբանական մթնոլորտից, որ հղիներին հանկարծ չնեղացնեք: Կոշտ էր հատկապես ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանի հարցադրումը: Նրա խոսքերով՝ «Մենք Հայաստանում ենք ապրում, կենացներ ենք ասում մայրերի մասին, իբրեւ թե մեծարում ենք, բայց հղի կանայք
«Մերժում եմ շքանշանների անբարո քաղաքականությունը». համարժեք պատասխան Սփյուռքից
Մասնագիտությամբ պատմաբան, Գերմանիայի Բոխումի համալսարանի պատմության ֆակուլտետի դոկտորանտ Ազատ Օրդուխանյանը 1993 թ.-ից բնակվում է Գերմանիայում: 16 տարի՝ 1998 թվականից, Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդում է (ԳԿԽ) և 4 տարի նախագահել է այդ կառույցը: Ներկայումս ղեկավարում է Գերմանիայի Հայ ակադեմիականների միությունը (ՀԱՄ): Նախախորհրդարանի հետ սույն հարցազրույցում Ա. Օրդուխանյանն արտահայտվում է ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից իրեն շնորհված շքանշանից հրաժարվելու
Գումարվել է ՀՀ բնապահպանության նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի նախագահությամբ գումարվել է սույն թվականի սեպտեմբերի 2-ին նախարարի հրամանով ձևավորված հասարակական խորհրդի անդրանիկ նիստը: Խորհրդի անդամներից բացի՝ նիստին մասնակցել են հասարակական կազմակերպությունների կողմից հրավիրված բնապահպան-փորձագետներ և նախարարության համապատասխան ոլորտների պատասխանատուներ: Խորհրդի նախագահ Արամայիս Գրիգորյանը ներկայացրել է օրակարգը, ինչը հաստատելուց հետո Խորհուրդը սկսել է քննարկել Արարատյան արտեզյան ջրավազանի ներկայիս իրավիճակի պատճառներին,
ՀԱԿ պատգամավորը չի տեսնում քաղաքական երկխոսության ռեսուրս
«Խոսրով Հարությունյանն ասաց այն, ինչը որ ինքը ցանկալի է համարում, բայց ժամանակն ու փորձը ցույց է տալիս, որ իշխանությունն ընդառաջ քայլերի է գնում միայն այն ժամանակ, երբ դա խիստ անհրաժեշտ է իրեն: Հակառակ դեպքում երբեւիցե պատրաստ չի եղել ոչ բանակցությունների, ոչ համագործակցության»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն`անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի երեկ
Միտումնավոր հղի աշխատանքի ընդունվել կամ միամիտ ամուսնանալ ու հղիանալ. հղիության նպաստի օրենքը՝ ԱԺ-ում
Այս պահին ԱԺ-ում քննարկվում է աղմուկ հանած օրինագիծը՝ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին փաթեթը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նախ ներկայացրեց, թե այս օրենքի շուրջ քննարկումների արդյունքում ինչ եզրակացության են եկել խորհրդարանական լսումների ժամանակ. «Կային խնդիրներ, որոնք լուծելու համար պետք է առարկայական քայլեր արվեին: Կառավարության կողմից բարձրաձայնվում էր,
Հայ Դատի Եվրոպական հանձնախմբի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան
Նոյեմբերի 10-12-ին կայացել է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի պաշտոնական այցը Վրաստան: Պաշտոնեական այցի ընթացքում եվրոպական հանձնախմբի նախագահը մի շարք հանդիպումներ է անցկացրել Թբիլիսիում և Սամցխե-Ջավախքում Վրաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ: Հայ Դատի հանձնախմբի նախագահը հանդիպել է Վրաստանի Արտաքին գործերի, Վրաստանի Հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև
Հայտարարություն. որոշ հոգեբուժական հաստատություններ մեծ ջանասիրությամբ աշխատում են աղբամանը նետելու ենթակա դեղերի իրացման ուղղությամբ
Դեռևս սեպտեմբերի 5-ին «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել հոգեկան խնդիրներ ունեցող անձանց պետության կողմից տրվող անորակ դեղերի վրա միջոցների վատնումը, առավել ևս՝ դրանք բնակչությանը բաշխելը բացառելու ուղղությամբ: Սակայն մինչ օրս որևէ արձագանք չի եղել ոչ կառավարությունից և ոչ էլ առողջապահության նախարարությունից, ինչը, ցավոք սրտի,
Ռեստորանային գույքը տվել է հայտնի երգահանի որդուն եւ չի կարողանում ետ ստանալ
Դատական գործընթացը շարունակվում է
Լաստիվերում մեծածավալ անտառհատումներ են կատարվել (Տեսանյութ)
Համահայկական բնապահպանական ճակատը Տավուշի մարզի Լաստիվերի անտառում հատված ծառեր է հայտնաբերել: Բնապահպաններն ասում են` ամենուրեք «փռթած-մորթած» ծառեր են: Ընդ որում, ըստ բնապահպանների. անտառ հատողները հանցագործությունը քողարկելու համար կտրված ծառերը ներկել են, իբր ցույց տալու համար, որ դրանք հին կտրված ծառեր են: Բնապահպանները վստահ են, որ անտառհատումներն ապօրինի են, քանի որ դրանք համարակալված չեն, ինչպես որ
Ծխախոտ-ստենդները հիշեցնում են ծխելուց առաջացող հիվանդությունների մասին
«Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում ծխելու դեմ պայքարի անվանակարգով իրականացնում է «Ծանոթացիր ծխախոտի վնասներին» հակածխախոտային սոցիալական ծրագիրը, որի շրջանակում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 17 և 15 շենքերի միջնամասում («Մալիբու» սրճարանի դիմային տարածք) տեղադրված են 2 մետր բարձրությամբ ծխախոտ-ստենդներ, որոնց վրա գրված են այն
ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔՎ դատախազի որոշմամբ վերացվել է ՀՔԾ որոշումը
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ վերացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի և նույն բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ ՀՔԾ որոշումը: ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ՀՀ
Երվանդ Մանարյան. «Դեռ հայտնի չէ՝ իշխանությո՞ւնը Խորեն Աբրահամյանին պատժեց, թե՞ Խորենը՝ իշխանությանը»
Անվանի արվեստագետի համոզմամբ, թատրոնի բովանդակությունը չպետք է ուղղորդվի իշխանությունների կողմից
Ոչնչացվող անտառի հետքերով
Նոյեմբերի 13-ին Armenian Extreme club-ի հետ միասին եղանք Տավուշի մարզի անտառներում` հասկանալու համար իրական պատկերը: Նույնիսկ այս կարճատև այցը մեզ համար հստակ ահազանգ եղավ, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է: Անթիվ հատված ծառեր, առանց պետհամարանիշի բազմաթիվ բեռնատար մեքենաներ, որոնց մեծ մասը չուներ ծառեր հատելու փաստաթղթեր, մերկացած լեռնալանջեր, անհասկանալի հիմնավորումներ, մեզ տանել պատիվ տալու կամ ահաբեկելու փորձեր
Սոց. հարցում` հանրաքվեի փոխարեն
Ինչպես արդեն հայտնել էինք, «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» դեռևս սեպտեմբեր ամսին դիմել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, խնդրելով անցկացնել հանրաքվե՝ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հարցի շուրջ հասարակական կարծիքի բացահայտման նպատակով: Քանի որ, ի հեճուկս օրենքի պահանջի, վարչապետ Աբրահամյանից այդպես էլ չստացանք դիմումի պատասխան, նույն հարցով դիմեցինք նախագահ Սերժ Սարգսյանին և ստացանք բազմիմաստ մի պատասխան: ՀՀ ԱԳ փոխնախարար
Եռյակի նիստը`վաղը
Aravot.am-ի տեղեկություններով խորհրդարանական եռյակը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը հերթական աշխատանքային հանդիպումը կանցկացնեն վաղը, ժամը 11-ին: Եռյակի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները ոչ հաստատում, ոչ էլ հերքում են մեր տեղեկությունը: Ավելին, այդ առիթով լրագրողների բոլոր հարցերին պատասխանում են. «Դեռ ոչինչ հայտնի չէ»: Մեր տեղեկություններով եռյակը վաղվա նիստում անդրադարձ կանի նաև Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած հռչակագրի նախագծին, որով ազգային համաձայնություն
Արվեստագետ. «Նրբերշիկի ու ներկայացման արտադրությունները տարբեր են»
Ռուբեն Բաբայանի համոզմամբ, ամեն ինչ չպետք է նույն «կաթսայում» տեղավորել
ՀՀԿ փոխնախագահ. Մենք վտանգ չենք տեսնում ԲՀԿ-ից, ընդհակառակը, ուզում ենք, որ ԲՀԿ-ն ուժեղանա. «Չորրորդ իշխանություն»
ԲՀԿ-ն երբ ասում է իշխանափոխություն, մենք հասկանում ենք, որ կգնանք հերթական ընտրությունների, ու այդ ժամանակ ով հաղթի՝ իշխանության կգա, իսկ ՀԱԿ-ն ասում է, թե գնանք իշխանափոխության կտրուկ ճանապարհով՝ արտահերթով։
Վաղարշակ Հարությունյան. «Իրականությանը չի համապատասխանում այն, թե ուղղաթիռը մոտեցել էր հակառակորդի դիրքերին». «Հայոց աշխարհ»
Այնպես որ արցախյան կողմին որեւէ մեղադրանք հնարավոր չէ ներկայացնել: Դա նույնիսկ ծիծաղելի է:
«Ադրբեջանի միակ ազդեցությունը սահմանին լարվածություն ստեղծելն է». քաղաքագետ
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ, ադրբեջանցիների կողմից հրադադարի վերջին խախտումը, Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի ուղղությամբ կրակահերթը ադրբեջանցիների տեսանկյունից բնական էր: «Չմոռանանք, որ ավելի քան 20 տարի ադրբեջանցիները ապրում են իրենց տարածքների կորստի զգացողությամբ եւ ի պատասխան այդ կորուստների, իրենց ասում են` եկեք բանակցենք: Սեղանին դրված մադրիդյան սկզբունքները նույնպես տարածքների կորստի մասին են. եւ դա բավական չէ,
Ինչո՞ւ է հրդեհը հետապնդում ՀՀԿ-ին ու Կարեն Ավագյանին
Կարեն Ավագյանը համաձայնեց` հրդեհն անեծքի պես հետապնդում է ՀՀԿ-ին:
Դիմադրություն է ցույց տվել ոստիկանների նկատմամբ
Նոյեմբերի 17-ին, ժամը 08.50-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա՝ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները խուզարկություն կատարելու նպատակով այցելել են 1987 թ. ծնված Դավիթ Հ.-ի տուն, որտեղ վերջինս դիմադրություն է ցույց տվել, որի ընթացքում ոտքով հարվածել է ոստիկաններից մեկի որովայնին, այնուհետև գլխով հարվածել դեմքին, ապա ձեռքին եղած դանակով հարվածել մյուս ոստիկանի ձախ ձեռքին`
Արամ Mp3. «Ես երբեք չեմ ասել, թե կատարյալ եմ երգել» «168 ժամ»
Հակառակորդներ չունեմ՝ այն իմաստով, որ կյանքիս ընթացքում ոչ ոքի հետ չեմ հակառակվել։
Եկեք պատկերացնենք, թե ինչպես են լուրջ մարդիկ գնում մասնակցելու մի հանրահավաքի, որի հարթակում կանգնած է նաեւ Կարապետիչը. «Չորրորդ իշխանություն»
Վաղն էլ կարող է Արթուր Բաղդասարյանը «համագործակցության ձեռք մեկնել» եռյակին, մյուս օրը՝ Արամ Կարապետյանը, էն մյուս օրը՝ Խաչիկ Ասրյանը, հետո՝ Լիսկան եւ այլն։ Եվ ի՞նչ, պիտի բոլորին ընդունե՞լ։
Մի քանի ժամով քննության ժամկետները խախտած քննիչներին չի կարելի հանցագործ համարել. «Ժողովուրդ»
ՀՀ գլխավոր դատախազության եւ քննչական մարմինների միջեւ սկսված հակամարտության առաջին իրավական փուլն ավարտվել է հօգուտ քննիչների։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ում քննվող ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության կարեւոր գործերով քննության վարչության դատախազների որոշումներով՝ ՀՀ
Պատգամավորները քվեարկեցին միաձայն
Այսօր ԱԺ-ում կառավարության կողմից ներկայացված «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը, ինչպես երեկ կոչ էր արել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն: Դեմ եւ ձեռնպահ չկար: Այն ընդունվեց 100 կողմ արդյունքով: Իսկ սահմանամերձ բնակավայրերին առնչվող կառավարության ներկայացրած մյուս օրինագիծը՝ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 94 կողմ,


















































