Օրվա լրահոսը
Անհայտ անձը հարձակվել է ակտիվիստի վրա
Քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանն այսօր դատաբժշկական փորձաքննություն է անցել` նախօրեին անհայտ անձի կողմից հարձակման ենթարկվելու դեպքով: Կարենի պատմելով, հարձակումը տեղի է ունեցել գիշերը ` 1:30-ի սահմաններում, ընկերոջ հետ pub-ից տուն վերադառնալու ժամանակ. «Մաշտոց-Պուշկին խաչմերուկում էր, չեմ էլ հասցրել տեսնել հարվածողին, հետեւիցս մոտեցավ եւ դեմքիս հարվածեց ու արագ փախավ: Մոտ 30 տարեկան, միջին կազմվածքի, սեւ հագուստով
Ոչխարաբույծ. «Էդպես էլ պարսիկի երես չտեսանք» (Տեսանյութ)
Օրերս Շիրակի մարզի փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնում քննարկում էին կազմակերպել «Ոլորտների վերլուծություն և շուկայի ուսումնասիրություն» թեմայով `ձեռնարկատիրական երիտասարդության համար : Երիտասարդ մասնակիցներից մեկը` Բասեն գյուղի 34-ամյա ոչխարաբույծ Գուրգեն Պետրոսյանը, դժգոհում էր, որ կառավարությունը իրենց ոչնչով չի օգնում ոչխարները իրացնելու, արտահանելու: Արդյունքում ստացվում է այն, որ ոչխարաբույծը պարտքերի մեջ է հայտնվում, քանի որ
Սերժ Սարգսյանի խոսքով, որոշակի ապրանքներ կարող են էժանանալ, որոշները՝ թանկանալ, բայց կտրուկ գնաճը բացառվում է
Հանրապետության Նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, հետաքրքրվել առաջիկա ծրագրերով և առկա խնդիրներով, աշխատակիցների հետ զրուցել իրականացվող աշխատանքների մասին: Մասնավորապես, Քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչությունում Նախագահին ներկայացրել են կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային համակարգն ու դրա առավելությունները: Բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչությունում Սերժ Սարգսյանը ծանոթացել է աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող
Սերգեյ Միքայելյանը կրկին 46-րդն է
Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում այսօր դահուկավազքի եւ բիաթլոնի «Լաուրա» համալիրում տղամարդիկ պայքարեցին 15 կմ դասական ոճով մրցաձեւում: Հայաստանից հայտավորված էին երկու դահուկորդներ` Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանը: Սակայն վերջինը մեկնարկի չելավ: Հայաստանի պատվիրակության գլխավոր հանձնակատար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Արթուրը հիվանդացել էր գրիպով եւ բժիշկները նրան թույլ չեն տվել
Պարույր Հայրիկյանը` ՀՀ իշխանություններին. «Խելքներդ գլուխներդ հավաքեք, էս ի՞նչ գժերի միություն է»
«Մաքսային միությունը անհեթեթություն է, 21-րդ դարի համար խելագարություն, երեք դիկտատորների մարմաջ, ցառանցանք»,-Պարույր Հայրիկյանը հայտարարում է, որ Հայաստանը գնում է դեպի ստրկացում և որպես փաստ օրինակ բերում Մաքսային միության անդամակցումը: Վստահեցնելով, որ Մաքսային միությունը ապագա չունի, պարոն Հայրիկյանը նշում է. «Մերոնք` կառավարությունը, ծրագրեր է մշակում, Տիգրան Սարգսյանը հանձնարարականներ է տալիս… խելքներդ գլուխներդ հավաքեք, էս ի՞նչ գժերի
Պետական պաշտոնյայի հասցրած ապտակը կարող է նախադեպ դառնալ (Տեսանյութ)
Լրագրող Անի Գեւորգյանը հերքում է ոստիկանների տարածած տեղեկությունները, թե նախօրեին ՀՀԿ-ական երիտասարդների հետ ունեցած միջադեպի ժամանակ ՀԱԿ ակտիվիստ աղջիկները հարբած են եղել ու հայհոյել են: «Անձամբ ես հայհոյանքներ չեմ լսել: Ես` որպես դեպքի վայրում գտնված լրագրող, նման բան չեմ տեսել, նման տեղեկություն չունեմ»,- ասաց Անի Գեւորգյանը: Նրա համոզմամբ, իրեն ապտակող ոստիկանի նկատմամբ նշանակված ծառայողական քննության
Ամերիկացիների մեծամասնությունը բացասական է վերաբերվում Ռուսաստանին և Պուտինին. «Գելափ». «Ամերիկայի Ձայն»
Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի սկզբին անցկացված հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների գրեթե երկու երրորդը «ոչ բարյացակամ» են վերաբերվում Ռուսաստանին և այս երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին: «Գելափ» ընկերության անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ ամերիկացիների կողմից Ռուսաստանի նկատմամբ նման բացասական ընկալում չի գրանցվել արդեն մի քանի տարի: Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի
9-րդ դասարանի աշակերտը դպրոց է գալիս «Մերսեդեսո՞վ»
Ինչպե՞ս է դպրոցական վարորդը սպրդել ճանապարհային ոստիկանների աչքից
Համալսարանական լիգայի ձևավորման գաղափարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայինն է
Փետրվարի 13-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մասնակցեց «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համալսարանական լիգայի ձևավորում» խորագրով հրավիրված տեսակամուրջին: Մասնակիցների շարքում էին նաև Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի առաջատար բուհերի, ինչպես նաև ՌԴ Սվերդլովյան շրջանի հյուպատոսարանների, ազգային և մշակութային միությունների ներկայացուցիչները: Տեսակամուրջի նախաձեռնողն էր ՀԱՊԿ վերլուծական ընկերակցության և Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանը (Եկատերինբուրգ), որտեղից
«Ռուսաստանը կարող է Ղարաբաղի հարցն օգտագործելով՝ Ադրբեջանին ներքաշել Մաքսային միություն». ԼՂ հարցը` որպես խաղաթուղթ. «Մեդիալաբ»
Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ վերլուծաբանների կողմից բազմաթիվ մեկնաբանություններ հնչեցին՝ սկսած այն խնդրից, որ Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետեր կտեղադրվեն, վերջացրած նրանով, որ ԼՂ հարցը Ռուսաստանն իր ձեռքում որպես խաղաթուղթ կօգտագործի: «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը միանգամայն հնարավոր է համարում այն սցենարը, որ Ռուսաստանը կարող է Ղարաբաղի հարցն օգտագործելով՝
Նարինե Թուխիկյան. «Մենք աշխատավարձ բարձրացնենք, որ ուրիշը տանի՞»
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը Aravot.am-ի հարցին պատասխանելով, թե ինչպես են լուծել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրն իրենց մոտ, քանի որ թանգարանում աշխատողներից հինգ տոկոսի պահումները չեն արվել, գուցե աշխատավարձե՞ր են բարձրացվել, ասաց. «Պահումներ չենք արել, կսպասենք մինչեւ մարտի վերջ` այսինքն` ինչ որոշի Սահմանադրական դատարանը, որի հունվարի 24-ի որոշման համաձայն, տույժերի, տուգանքների չեն ենթարկվում
Մարտի մեկին ՀԱԿ-ը կհստակեցնի իր անելիքները
Մարտի մեկին Հայ Ազգային կոնգրեսը նախատեսում է անցկացնել հանրահավաք, որի արդյունքներից էլ կախված կլինեն ՀԱԿ –ի հետագա քայլերը: Այսօր այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավորական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: «Մենք մարտի մեկի հանրահավաքին կստանանք մեր առաջին թեստը, թե որքանով է ժողովուրդը այսօր պատրաստ պայքարի, ինչքան ուժեղ են կուտակված սոցիալական դժգոհությունները, ինչքանով է պատրաստ
Դեսպանատան աշխատակիցը` լրագրողին. «Դուք ինչո՞ւ եք տառապում ադրբեջանցիների փոխարեն»
Այսօր Ռուսաստանի դեսպանատանը միգրացիոն օրենսդրության փոփոխության վերաբերյալ հրավիրված ասուլիսին դեսպանատան ներկայացուցիչ Սվետլանա Ստեպանովան խիստ վրդովվում էր, երբ լրագրողները միգրացիայի վերաբերյալ հարցը Մաքսային միության ենթատեքստով էին տալիս: Նմանատիպ հարցերը տիկին Ստեպանովան անընդհատ «ցրում էր», պատճառաբանելով, որ իրավասու չէ նման հարցերի պատասխանել, նման հարցերը դեսպանը կարող է պատասխանել. «Քաղաքական հարցեր մի տվեք: Այնպիսի տպավորություն է, որ ձեզ
412.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Փետրվարի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.1 դրամ: NASDAQ OMX Armenia
«Սիվիլիթաս» հիմնադրամը աշխատավարձերից 5 տոկոս պահումը չի արել
Հայտնի է գործատուների ցանկ, որոնք չեն հետեւել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կանոններին ու պահումներ չեն արել իրենց աշխատողների աշխատավարձերից: Դրանցից մեկն էլ`«Սիվիլիթաս» հիմնադրամն է, որտեղից Էլլա Հայրապետյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչպես է կարգավորվել այդ հարցն իրենց մոտ, միայն հետեւյալն ասաց. «Այդ հինգ տոկոս պահումները մեզ մոտ չենք արել, ես միայն սա կարող եմ ասել:
Ամերիկացի համանախագահի առաջարկը քննարկվում է Թվիթերում. «Ազատություն» ռադիոկայան
Ջեյմս Ուորլիքը մատնանշում է բանակցություններ սկսող կիպրոսցի հույների և թուրքերի օրինակը՝ հարցնելով․ – «Ինչո՞ւ նույնը չի կարելի անել Ղարաբաղի դեպքում»: Թվիթերյան գրառումներով այս վերջին օրերին երկխոսություն է ծավալվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի, ավելի կոնկրետ՝ բանակցային գործընթացի ու ձևաչափի շուրջ: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում նշելով, որ կիպրոսցի հույներն ու
ԵՊՀ-ն հավելավճար է տվել աշխատողներին` փոխհատուցելով 5 տոկոսի պահումը
Aravot.am-ը ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանից հետաքրքրվեց, քանի որ բուհը հինգ տոկոսի պահումը չի արել աշխատողներից, այդ դեպքում ինչպես են կարգավորել պարտադիր կուտակային կենսաթոշակային հարցն իրենց մոտ. «Մենք գումարը հաշվարկել ենք, բայց չենք վճարել այդ ֆոնդերին: Սպասում ենք մինչեւ Սահմանադրական դատարանի մարտի որոշումը: Պահումներն արվել են, բայց դեռ չենք ուղարկել եւ
Ֆլեշմոբ Հյուսիսային պողոտայում՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների (Տեսանյութ)
Ըստ ՄԱԿ-ի վիճակագրության՝ աշխարհում ամեն տարի 3 կնոջից 1-ը ենթարկվում է բռնության: Այս թիվը կազմում է 1 միլիարդ: Աշխարհի տարբեր երկրներում կանայք փետրվարի 14-ին ոտքի են կանգնում և պարում: Նման միջոցառումների շարք տեղի է ունենում ամբողջ աշխարհով մեկ: Այս տարի բացառություն չկազմեց նաև Հայաստանը: Կազմակերպիչներից մեկի՝ Լիդա Մինասյանի խոսքերով՝ սա ամենահաջողված ակցիաներից մեկն է աշխարհում,
Ակտիվիստները իրենց ձեւերով կիմաստազրկեն աաքուլիկների գործունեությունը (Տեսանյութ)
Քաղաքացիական ակտիվիստ Արթուր Գրիգորյանն այսօր Նաիրի կինոթատրոնի մոտից ու Մաշտոցի պողոտայով իրազեկեց մարտի 1-ի հանրահավաքի մասին: «Ընդմիջման ժամ է, ու իմ բոլոր ընկերներին խնդրում եմ ինձ հետ լինել՝ ոչ թե ի պաշտպանություն այս կամ այն քաղաքական ուժի, այլ՝ ի հակադրություն միլիցեքի հաբռգած լկտիությանը: «Գռաժդանսկի» միլիցեքին ևս հրավիրում եմ նայելու ու համոզվելու, թե ով է որոշում
Տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստը
Այսօր տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Մինչեւ օրակարգային հարցերին անցնելը` փոխվարչապետը կոլեգիայի անդամներին տեղեկացրեց, որ հունվարի 31-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ կայացած Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՍՆՀ-ն որպես Տարածքային զարգացման հիմնադրամ վերակազմակերպելու գործընթացն սկսելու
Վրէժ Զատիկեան. «Իրենք ինձ պարզ ասում են` ռադդ քաշի Հայաստանից» (Տեսանյութ)
«Ոստիկաններին օգտագործելով`ճնշում են ազատ, անկախ Հայաստանի համար պայքարող մարդկանց: Իրենք ինձ պարզ ասում են` ռադդ քաշի Հայաստանից»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վրէժ Զատիկեանը` ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի քրոջ որդին: Նա մանրամասներ ներկայացրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ՀՀ այցի կապակցությամբ բողոքի ակցիային մասնակցելու առիթով իրեն բերման և ծեծի ենթարկելու մասին: Վրէժ Զատիկեանը պատմեց, թե
«Սիրիահայ մշակույթի շունչը» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը մեկնարկեց
Փետրվարի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի նախասրահում Տեառնընդառաջ և Սուրբ Սարգիս զորավարին նվիրված եկեղեցական տոների առթիվ տեղի ունեցավ «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որին մասնակցում էր շուրջ 30 սիրիահայ ձեռներեց: Ցուցահանդեսին ներկայացված էին սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, զարդեր, հրուշակեղեն և այլն: Նախարար Հրանուշ Հակոբյանը շրջեց ցուցասրահում, ծանոթացավ
4-ամյա երեխայի վաճառքի գործով դատաքննությունը սկսվել է
Երեք մեղադրյալներից երկուսը կալանավորված են: Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ սկսվել է Գեղեցիկ Վ.-ի, Աննա Է.-ի եւ Սերինե Ա.-ի դատաքննությունը: Համաձայն մեղադրական եզրակացության` Գեղեցիկ Վ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հուլիս ամսին Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Ալլա Հ.-ից տեղեկանալով երեխա որդեգրելու նրա մտադրության մասին, հավաստիացրել է,
Ողջունում են հասարակության ակտիվությունը`պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգի ներդրման դեմ
«Կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ հասարակության ընդվզումը նոր զարգացումներ է արձանագրում: Գիտակցելով, որ իրենց սահմանադրական իրավունքները ոտնահարվում են, որ նվազում են մարդկանց իրական եկամուտները՝ արդեն ամբողջական աշխատանքային կոլեկտիվներ են բողոքի ակցիաներ կազմակերպում: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, երկաթուղու, մետրոյի, էլեկտրական ցանցերի աշխատակիցների՝ վերջին օրերի բողոքը սեփական շահերը պաշտպանելու մեր քաղաքացիների վճռականության դրսևորումն են:
Առաջին համակարգիչը ԽՍՀՄ-ում ստեղծել են հայերը
Փետրվարի 14-ը համարվում է համակարգչային մասնագետի համաշխարհային օրը: Այդ առիթով այսօր «Նոյյան տապան» մամուլի կենտրոնի հյուրն էր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արման Քուչուկյանը, որը եղել է Հայաստանում առաջին համակարգիչների ստեղծողներից: «Այսօր մեր մասնագիտական օրն է, և այդ օրվա կապակցությամբ միշտ վերհիշում ենք այն, ինչ տեղի է ունեցել, ինչպիսի ճանապարհ է անցել Հայաստանում համակարգիչների ստեղծման, շահագործման և
Մետրոպոլիտեն. Հեռացման գործընթաց բողոքի ակցիայի հետ կապված մեզ մոտ չկա
Քիչ առաջ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, որ Երևանի Մետրոպոլիտենի 3 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից: Yerkir.am-ի հետ զրույցում Երևանի Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը` լսելով աշխատանքից ազատվելու տեղեկատվության մասին, նախ զարմացավ, հետո հարցրեց, թե որտեղի՞ց է նման տեղեկատվությունը: Մեր ճշտող հարցին` վերջին երկու օրվա ընթացքում եղե՞լ են աշխատանքից ազատվողներ և ի՞նչ հիմքով են ազատվել, Նինել Վարդանյանը
Միքայէլ Հայրապետեանի բաց նամակը ՀՀ պաշտպանության և կրթության նախարարներին
Պարոնա՛յք նախարարներ, դուք բնակա՞ն եք համարում, որ անչափահասի հասցեին հրապարակավ սադրիչ արտահայտություններ հնչեցնողն իրավունք ունի ձեր համատեղ համակարգում շարունակել ծառայությունը և մանկավարժական գործունեությունը: Առանց որեւէ փոփոխման մեջբերում եմ Պաշտպանության նախարարի ղեկավարած կառույցում մայորի զինվորական կոչում ու Կրթության եւ գիտության նախարարի ղեկավարած կառույցում մանկավարժի հաստիք զբաղեցնող, ծեծված եւ ինքնապաշտպանված անչափահաս երեխայի դեմ ոստիկանությունում կնաբարո բողոք ներկայացրած,
Յուրի Վարդանյանի որդին պնդեց, որ թմրամիջոցը տեղափոխել է ոչ թե ԻԻՀ-ից, այլ ձեռք է բերել Ագարակ քաղաքում
Քիչ առաջ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի դատական առաջին նիստը, ով մեղադրվում էր Իրանից անօրինական ճանապարհով հաշիշ տեսակի թմրանյութ տեղափոխելու մեջ: Դավիթ Վարդանյանը նիստի ժամանակ պնդեց, որ ինքը թմրամիջոցը տեղափոխել է ոչ թե ԻԻՀ-ից, այլ ձեռք է բերել Ագարակ քաղաքում՝ գազալցակայանի տարածքում, ԻԻՀ
ՄԻՊ-ն ու ոստիկանությունը ստում են, պնդում են նախագահականի մոտից հեռացվածները. epress.am (Տեսանյութ)
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դադարեցրել է քաղաքացի Էմմա Սահակյանի՝ պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքի քննարկումը, որով վերջինս տեղեկացրել էր 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ուժի կիրառմամբ բերման ենթարկվելու մասին և խնդրել օմբուդսմենի աջակցությունը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Սահակյանը և նշել, որ օրեր առաջ ստացել է ՄԻՊ-ի, իր խոսքով, ծիծաղելի որոշումը։ Կինն ասել է, որ Անդրեասյանն
Կալանավայրի հոգեբանը ծածկամիտ է համարում եւ մերժում է Հոմերոսին
Արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում 3 տարի է, ինչ իր պատիժն է կրում 54-ամյա կալանավոր Հոմերոս Նազարյանը: Նրան երեք անգամ ներկայացրել են վաղակետ ազատման վարչական հանձնաժողովին եւ երեք անգամ էլ մերժվել է: Վերջերս մահացել էր դատապարտյալի հայրը, նրան թույլատրել էին, որպեսզի մասնակցի հուղարկավորությանը: Դատապարտյալը նամակ է ուղարկել հանրապետության նախագահին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, եւ նամակում