Լրահոս
Օրվա լրահոսը

Մետրոպոլիտեն. Հեռացման գործընթաց բողոքի ակցիայի հետ կապված մեզ մոտ չկա

Փետրվար 14,2014 16:06

Քիչ առաջ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, որ  Երևանի Մետրոպոլիտենի 3 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:

 Yerkir.am-ի հետ զրույցում Երևանի Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը` լսելով աշխատանքից ազատվելու տեղեկատվության մասին, նախ զարմացավ, հետո հարցրեց, թե որտեղի՞ց է նման տեղեկատվությունը:

Մեր ճշտող հարցին` վերջին երկու օրվա ընթացքում եղե՞լ են աշխատանքից ազատվողներ և ի՞նչ հիմքով են ազատվել, Նինել Վարդանյանը նշեց, որ Մետրոպոլիտենն ունի 1200 աշխատակից: «Շատ հաճախակի և ընդունվում և ազատվում են աշխատողներ: Որպես կանոն իմ պարտականությունների մեջ չի մտնում իմանալ, թե ով է ազատվել, ով է ընդունվել  և ինչ հիմքով: Հեռացման գործընթաց բողոքի ակցիայի հետ կապված մեզ մոտ չկա»,- ասաց Նինել Վարդանյանը` հավելելով, որ եթե նշվի,  թե ովքեր են այդ աշխատանքից ազատվող մարդիկ, ինքն էլ կասի, թե ինչ հիմքով են ազատվել աշխատանքից, որովհետև հնարավոր է, որ մարդիկ իրենց դիմումի հիման վրա են ազատվել:

Նինել Վարդանյանը բացառեց բողոքի ակցիայի հիման վրա ճնշումներն ու աշխատանքից ազատելը: Միաժամանակ նա հարցրեց. «Դուք որտեղ որ աշխատում եք, ձեզ մոտ ո՞նց են վերաբերվում աշխատավարձից պահումներ անելու խնդրին»: Պատասխանեցինք, որ մեր հիմնարկում չկա այդ խնդիրը, որից հետո հնչեց հետևյալ հարցը. «Ուրեմն Ձեր հիմնարկում չե՞ն հետևում պետության օրենքներին»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728