Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացիների մեծամասնությունը բացասական է վերաբերվում Ռուսաստանին և Պուտինին. «Գելափ». «Ամերիկայի Ձայն»

Փետրվար 14,2014 17:35

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի սկզբին անցկացված հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների գրեթե երկու երրորդը «ոչ բարյացակամ» են վերաբերվում Ռուսաստանին և այս երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Գելափ» ընկերության անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ ամերիկացիների կողմից Ռուսաստանի նկատմամբ նման բացասական ընկալում չի գրանցվել արդեն մի քանի տարի:

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի սկզբին անցկացված հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների գրեթե երկու երրորդը «ոչ բարյացակամ» են վերաբերվում Ռուսաստանին և այս երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Հարցման 1018 մասնակիցների 60 տոկոսն է նշել, որ Ռուսաստանի նկատմամբ իրենց վերաբերմունքը ոչ բարյացակամ է, մինչդեռ 34 տոկոսը դրական է արտահայտվել այս երկրի մասին:

Հատկանշական է, որ, ըստ «Gallup»-ի, 2012 թվականին անցկացված հարցման մասնակիցների ընդամենը 44 տոկոսն էր ոչ բարյացակամ վերաբերվում Ռուսաստանին:

Արմեն Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք  «Ամերիկայի Ձայն»-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728