Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրիահայ մշակույթի շունչը» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը մեկնարկեց

Փետրվար 14,2014 16:24

Փետրվարի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի նախասրահում Տեառնընդառաջ և Սուրբ Սարգիս զորավարին նվիրված եկեղեցական տոների առթիվ տեղի ունեցավ «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որին մասնակցում էր շուրջ 30 սիրիահայ ձեռներեց:

IMG_2828

Ցուցահանդեսին ներկայացված էին սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, զարդեր, հրուշակեղեն և այլն:

Նախարար Հրանուշ Հակոբյանը շրջեց ցուցասրահում, ծանոթացավ սիրիահայերի աշխատանքներին: Նախարարը այս նախաձեռնությունը համարեց սիրիահայերի ինտեգրման կարևոր քայլ և նշեց, որ տոնավաճառի շնորհիվ նրանք ոչ միայն իրենց աշխատանքները ցուցադրելու, այլև գումար վաստակելու հնարավորություն կունենան:
Տոնավաճառի մասնակից սիրիահայերի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն` ցուցահանդես-տոնավաճառից ստացված հասույթի մի մասը փոխանցվելու է «Նոր Հալեպ» բնակարանաշինության ծրագրի ֆոնդին:
Սիրիահայերի աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառը շարունակվելու է նաև փետրվարի 15-ին Սիրահարների այգում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728