Օրվա լրահոսը

Ըստ ԱԱԾ նախկին պաշտոնյայի՝ «գորշ գայլերից» պետք է զգուշանալ

Ինչո՞ւ ԱԱԾ-ն չարձագանքեց Հասան Օքթայի հետ կապված սկանդալին, Օքթայը վտանգ չէ՞ր ներկայացնում՝ «Aravot.am»-ի այս հարցին ԱԱՊՎ տնօրենի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «ԱԱԾ շարքային լուրջ աշխատակիցներ ունենք,  բայց, քանի որ ունենք այն ղեկավարությունը, որը ոչ մի կապ չունի ԱԱԾ-ի հետ, դրա համար մեր երկիրը կարող ենք համարել լրտեսների, գորշ գայլերի, ահաբեկիչների համար հանգստավայր: Եթե պետություն ունենայինք, գորշ

Ըստ քաղաքացի Ս. Ե.-ի` ընտրական հանձնաժողովի նախագահն ու անդամները խոչընդոտել են իր դիտորդական և ընտրական իրավունքի իրականացմանը

Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի կողմից ՀՀ ՔՕ 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Տ. Ե.-ն 2013թ մայիսի 05-ին հաղորդում, հետագայում` բացատրություններ է տվել այն մասին, որ Երևանի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 05-ին` ժամը 16:20-ի սահմաններում,

Դավիթ Շահնազարյան․ «Ռուսաստանը պարտվելու է»․ 1in.am․ (Տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է 1994-95թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-95, 1995-99 ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը: – Պարոն Շահնազարյան, Ուկրաինան՝ Եվրամայդանը, մնում է Եվրոպայի օրակարգային հարցերից մեկը: Ինչպե՞ս կբնորոշեք ստեղծված իրավիճակը: Ի՞նչ անդրադարձ կարող է թողնել այդ իրավիճակը  Հայաստանի և մեր տարածաշրջանի վրա: – Նախ` այն,

Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի հիմնադիր նիստում

Հունվարի 29-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի հիմնադիր նիստը եւ «Խորհրդարանական չափում ու Եվրասիական ինտեգրման հասարակական աջակցություն» թեմայով կլոր սեղանը: Ակումբի ղեկավար Արգինե Թումանյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբը կնպաստի հայ-ռուսական համագործակցության առավել խորացմանը: «Ինտեգրում եւ զարգացում» ՀԿ ղեկավար, կլոր սեղանի համակարգող Արամ Սաֆարյանը բացման խոսքում համոզմունք հայտնեց, որ

Արգելվում է ծխախոտի գովազդը, հովանավորչությունը եւ վաճառքի խթանումը

Հունվարի 29-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը գումարեց 2014թ. առաջին նիստը: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներկայացրեց նիստի օրակարգը: «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Հիմնական զեկուցողը նշեց, որ օրենքի նախագծի

Աշոցքի, Հրազդանի տարածաշրջաններում և Ջերմուկում տեղում է թույլ ձյուն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 21.30-ի դրությամբ, Սպիտակի ոլորանի վերին հատվածում բուք է, իսկ Աշոցքի, Հրազդանի տարածաշրջաններում և Ջերմուկում տեղում է թույլ ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության լրատվական 

Արևիկ Պետրոսյանի պաշտոնը եկամտաբեր է․ «Փաստինֆո»

Սահմանադրական դատարանի անդամ Արևիկ Պետրոսյանի համար, դատելով, հունվարի 20-ին ներկայացրած եկամուտների հայտարարագրից, 2013-ը բավական բարենպաստ տարի է եղել: Բավական է նշել, որ անցող տարվա ընթացքում նա 18մլն դրամի նվիրատվություն է ստացել, 90 000 դոլարի փոխառություն է ձեռք բերել և շուրջ 7մլն դրամի տարեկան աշխատավարձ: Արդյունքում՝ Արևիկ Պետրոսյանի տարեկան եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են ավելի

Էդվարդ Միլիտոնյան. «Բարձր պոեզիան ինչ-որ տեղ բարձր ընթերցող է պահանջում»

Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումների շարքում Հայաստանի ազգային գրադարանն այսօր Գրողների միության հետ համատեղ հուշ-ցերեկույթ էր կազմակերպել: «Ես չեմ սիրում ասել Պարույր Սևակին նվիրված հանդիսություններ, միջոցառումներ, որովհետև սրանք հանդիսություններ չեն, սրանք հանդիպումներ, երկխոսություններ են բանաստեղծի և, ինչու չէ, նաև ընթերցողների հետ,- ասում է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը,- իսկ այդ հանդիպումները ցույց են

Բռնցքամարտիկը թոշակառու չէ: Նա պետք է իր փողը ռինգում վաստակի

Aravot.am-ի հետ զրույցում այս համոզմունքն արտահայտեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը, երբ հետաքրքրվեցինք, թե բռնցքամարտիկների թոշակների չափը, հնարավո՞ր է` փոխվի:   – Պարոն Գեւորգյան: Հավաքականների թեկնածուներն ամեն ամիս ֆեդերացիայից թոշակ են ստացել: Հնարավո՞ր է` դրանց չափերը վերանայվեն: – Բռնցքամարտիկի համար վատ բառ օգտագործեցիք` թոշակ: Այստեղ թոշակառու չկա: Այստեղ գործող մարզիկներ են: Թոշակ

ԱՄՆ դեսպանատունը շնորհավորում է Հայաստանին և ամերիկյան Կոնտուր Գլոբալ ընկերությանը

ԱՄՆ դեսպանատունը ողջունում է Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի գնման վերաբերյալ համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության ու ամերիկյան Կոնտուր Գլոբալ  ընկերության միջև: 180 միլիոն ԱՄՆ դոլարի այս ներդրումը երբևէ կատարված ամենախոշոր ամերիկյան մասնավոր ներդրումն է Հայաստանի էներգետիկ ոլորտում: Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը ներառում է երեք հիդրոէլեկտրակայան, որոնք ունեն մինչև 405 ՄՎ էլեկտրականություն արտադրելու հզորություն (Որոտան գետի վրա, Հայաստանի հարավում):

«Ժողովրդի անեծքը բռնել է». Վահան Թումասյանը` Սերժ Սարգսյանի Կորեայում ստացած բուժման մասին

Գյումրու սոցիալապես անապահովների հարցերով զբաղվող «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախահագի Կորեայի «Չաուն» բժշկական կենտրոնում ցողունային բջիջների երիտասարդացման թերապիա  ընդունելուն, կես կատակ-կես լուրջ ասաց. «Եթե ժողովուրդը  իմանում է, որ մարդիկ անարդար են վաստակել գումարները, անմիջապես ասում է`փողդ դեղի տաս: Հիմա ժողովրդի ցանկությունը, անեծքը բռնել է, մեր նախագահը տարել, իր

Ցուցահանդես ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

Հունվարի 28-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում (Բրյուսել) բացվեց ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողություններում ՀՀ խաղաղապահների մասնակցության և ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես: Ցուցահանդեսում ներկայացված է Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող գործողություններում ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների ծառայությունը պատկերող շուրջ 40 լուսանկար: ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության կողմից կազմակերպված այս ցուցահանդեսը կտևի մինչև փետրվարի 1-ը:   ՀՀ

Ով եւ ինչքան նպաստ կարող է ստանալ

Վաղը կառավարության հաստատմանը կներկայացվի 2014 թվականի ընտանեկան նպաuտի, սոցիալական նպաստի եւ հրատապ օգնության եւ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների վճարման համար նախատեuված ֆինանuական միջոցների չափերը, ինչպես նաեւ ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության uահմանային միավորը, ընտանեկան նպաuտի բազային չափը, 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը: Ըստ այդմ, ինչպես տեղեկանում ենք

Ներկայացվել են հանրակրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում քաղաքապետարանի կողմից իրականացված և նախատեսվող ծրագրերը

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի տարեկան ծրագրով հանրակրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացրած աշխատանքներն ու խոսել 2014 թվականին նախատեսված ծրագրերի մասին՝ ընդգծելով, որ դրանք մշտապես գտնվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում: Հանրակրթության ոլորտում կատարված աշխատանքների մասով ուսումնադաստիարակչական ուղղվածության ծրագրերը ներկայացնելուց զատ նշվել է,

Սպանություն Մասիսում

Հունվարի 29-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1965 թ. ծնված Գրիգոր Խաչատրյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Նոր Խարբերդ գյուղում գտնվող մի հարսանյաց սրահում անհայտ անձը հրազենով 3 անգամ կրակ է արձակել Գրիգոր Խաչատրյանի վրա: Գ. Խաչատրյանը տեղափոխվել է

Դավիթ Սարգսյան. «Գանձարանի գանձերը չեն վաճառվել, տեղում են». (Տեսանյութ)

Ֆինանսների նախարարը չի սպասում ՍԴ որոշմանը, պարտադիր կենսաթոշակը վճարում է

Տղայի հարսանիքից հետո Ախուրյանում սպանված են գտել կոշկակարին ու նրա կնոջը

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Ախուրյանի գյուղապետ Արծրուն Իգիթյանը՝ այսօր սպանություն է տեղի ունեցել իրենց համայնքում: Ախուրյանի հիվանդանոցի հետևի թաղամասի առանձնատներից մեկում` Պարույր Սևակ 4-րդ նրբանցքում, տղան սպանված է գտել հորը և մորը: Գյուղապետի ասելով, ընտանիքի հայրը` Գարեգին Հակոբյանը, կոշիկի բուդկա ուներ գյուղում, կոշիկի վերանորոգմամբ էր զբաղվում, իսկ կինը չէր աշխատում: Գյուղապետի բնութագրմամբ, անշառ ընտանիք էին `խմելուց,

Կատարված հսկայածավալ աշխատանքներից հետո Գնդեվազ- Ջերմուկ ճանապարհն ամբողջությամբ երթևեկելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29–ին` ժամը 17:30–ի դրությամբ, Աշոցքի, Իջևանի, Ապարանի և Մարտունու տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն: Ճանապարհաշինարարների կողմից կատարված հսկայածավալ աշխատանքներից հետո Գնդեվազ- Ջերմուկ ավտոճանապարհն ամբողջությամբ երթևեկելի է ցանկացած տեսակի ավտոմեքենաների համար: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական

ՀՀ կառավարության և «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ»-ի միջև ստորագրվել է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր»-ի գույքի առուվաճառքի պայմանագիր

Հայաստանի Հանրապետության կառավարության, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» փակ բաժնետիրական ընկերության, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջև ստորագրվել է գույքի առուվաճառքի պայմանագիր: Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունում պայմանագիրը ստորագրել են՝ Հայաստանի Հանրապետության անունից՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի»

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Արագածոտնի մարզպետարանում

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում է մարզային խորհրդակցությունները, որոնց ընթացքում ամփոփվում են 2013թ. կատարված աշխատանքներն ու ներկայացվում 2014թ. ծրագրերն ու անելիքները: Հերթական խորհրդակցությունն այսօր անցկացվեց Արագածոտնի մարզպետարանում, որին մասնակցում էին մարզպետ Սարգիս Սահակյանը, մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանի պատասխանատուներ: Տեղեկացվեց, որ մարզային զարգացման ծրագրով 2013թ. իրականացվել

Հրամանատարին նյարդայնացրել է, որ տուժողն «արհամարհական» պատասխանել է՝ «ճիշտ այդպես». «Փաստինֆո»

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, ներկայումս մեկ այլ զորամասի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Բագրատ Մաթևոսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել իշխանազանցության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1–ին մասով: Ըստ «Փաստինֆո»– ի,  Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Վ.Գրիգորյանի նախագահությամբ, 2014թ. հունվարի 20–ի դատավճռով պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Բագրատ Մաթևոսյանի նկատմամբ վերջնական

Աշխունջ Պողոսյան. «Կարեն Արիստակեսյանի հայտարարություններում ճշմարտության հատիկ չկա»

«Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը հողին է հավասարեցնում իրեն նախորդած տնօրենների աշխատանքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ արտահայտեց պատմական գիտությունների թեկնածու, գորգագետ Աշխունջ Պողոսյանը: Վերջինիս վրդովեցրել է թանգարանի տնօրենի՝ հունվարի 25-ին տված մամուլի ասուլիսը, որին, ի դեպ, անդրադարձել է նաև Aravot.am-ը: Հիշեցնենք, որ ասուլիսի ժամանակ Կ. Արիստակեսյանը

Սպանություն Ախուրյանում

Հունվարի 29-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ եղբայրը` 1962 թ. ծնված Գարեգին Հակոբյանը, և նրա կինը` 1965 թ. ծնված Մանիշակ Հակոբյանը, Ախուրյան գյուղի իրենց տանը սպանել են միմյանց: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ամուսինների

Փորձագետ. «Լեռնային Ղարաբաղի ապագան որոշվում է այլ բանակցություններում»

Օրերս Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձեւ, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն: Բանաձեւով նաեւ կոչ է արվում միջազգային հանրությանը ըստ արժանվույն ճանաչել «Արցախի Հանրապետությունը որպես ազատ, անկախ եւ ինքնիշխան պետություն»: Թե, ինչ նշանակություն կունենա սա մեզ համար՝ Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանեց «Քաղաքական միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Անասնագոմը քանդելիս զինամթերք է գտել

Հունվարի 28-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արփի գյուղի մի բնակիչ իրենց հին անասնագոմը քանդելիս փամփուշտներ է գտել: Մեկնած օպերատիվ խմբին նա ներկայացրել է «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի` 35, մեծ տրամաչափի 2 փամփուշտ և նռնակի պայթուցիչ: Զինամթերքը ուղարկվել է փորձաքննության:   ՀՀ ոստիկանություն

Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործն այդպես էլ չի ավարտվում

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով դատական նիստը: Մոտ մեկ տարի քննվելուց հետո այն արդեն մոտեցել է ավարտին. այսօր դատախազ Արմեն Մարուքյանը հնչեցնելու էր մեղադրական ճառը` պատժաչափ պահանջելով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի համար, սակայն ոչ դատախազն էր եկել, ոչ Հարություն Սարգսյանի պաշտպանները, ոչ

Ի՞նչ ակնկալել ՍԴ-ի մարտի 28-ի որոշումից

«Ինչո՞ւ իշխանության մեջ գտնվող անձանց ընտանիքի անդամները տարիներ առաջ կամավորի մասով ոչ մի մուծում չարեցին, որ հասարակությանը ցույց տան, թե տեսեք` մենք դա կամավոր անում ենք, որ 2014-ից ձեզ կարգադրենք: Հետևաբար իրենք էլ չունեն վստահություն»,-այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը` խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին: Նա նկատեց, թե կառավարությունը արդեն հաշվարկել

Интерфакс. Համաներումը բավարար չէ, համակարգային փոփոխություն է պետք. Վիտալի Կլիչկո

Կիևի ցույցերի մասնակիցների համաներման մասին օրինագիծը այն տեսքով, ինչպես առաջարկում է իշխանությունն՝ անընդունելի է, ասել է Ուկրաինայի «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Մարդիկ դուրս են եկել փողոց, քանի որ ուզում են երկրում փոխել իրավիճակը: Ու ասել՝ մենք կազատենք մարդկանց, եթե նրանք տուն գնան, անընդունելի է: Այդպես չի կարող լինել», – «ՈւԴԱՌ»-ի

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031