Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործն այդպես էլ չի ավարտվում

Հունվար 29,2014 17:32

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով դատական նիստը: Մոտ մեկ տարի քննվելուց հետո այն արդեն մոտեցել է ավարտին. այսօր դատախազ Արմեն Մարուքյանը հնչեցնելու էր մեղադրական ճառը` պատժաչափ պահանջելով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի համար, սակայն ոչ դատախազն էր եկել, ոչ Հարություն Սարգսյանի պաշտպանները, ոչ էլ ամբաստանյալին էին ԱԱԾ-ի մեկուսարանից Գյումրի հասցրել:

Դատավոր Մարտին Սարոյանը այս անգամ ճիշտ ժամին սկսելով դատական նիստը` քարտուղարից հետաքրքրվեց, թե Երևանից Գյումրի տեղափոխե՞լ են արդյոք ամբաստանյալին, սակայն վերջինս ասաց, որ ոստիկանները դեռ ոչինչ չեն զեկուցել այս թեմայով: Դատավորը նշելով, որ դատախազն ու փաստաբանները անհարգալից բացակայել են , դատական նիստը հետաձգեց երկու օրով:

Հիշեցնենք, որ Անիի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը, մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, այն է` «Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով» և 188 հոդվածի 1-ին մասով `ապօրինի ձեռնարկատիրությունը ծավալելու համար: «Առանց պետական գրանցման, հաշվառման (բացառությամբ oրենքով նախատեսված դեպքերի) կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը զգալի վնաս պատճառելով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկ տարի ժամկետով», -նշված է քրեական օրենսգրքում:

Հիշեցնենք, որ Հարություն Սարգսյանին առաջադրված մեղադրանքի ծավալից հանվեց ապօրինի զենք կրելու մեղադրանքը, որը պատիժ է նախատեսում ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031