Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սարգսյան. «Գանձարանի գանձերը չեն վաճառվել, տեղում են». (Տեսանյութ)

Հունվար 29,2014 18:20

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, չնայած Սահմանադրական դատարանի (ՍԴ)` Կուտակային կենսաթոշակների պարտադիրի բաղադրիչի գործընթացը կասեցնելու որոշմանը ծանոթ է, սակայն իր ղեկավարած գերատեսչությունը պարտաճանաչ վճարում է իր աշխատակիցների պարտադիր կենսաթոշակը: Այսօր ֆիննախում կազմակերպված ասուլիսի ժամանակ, հարցին, թե մինչ ՍԴ-ի որոշումը գործատուները կարող են չվճարել պարտադիրի հատվածը, սակայն, եթե ՍԴ-ն այպիսի որոշում կայացնի, որ պետք է, այնուամենայնիվ, վճարեն, նախորդ ամսվա համա՞ր էլ պետք է վճարեն, Դավիթ Սարգսյանը խորհուրդ տվեց այդ հարցով դիմել իրավաբանների օգնությանը: Ըստ նրա, ինքը ՍԴ որոշումը կարդացել է, բայց այլ մանրամասների չի տիրապետում: Ֆինանսների նախարարն ասաց, որ ընտրել է իր կենսաթոշակը տնօրինող կառավարչին, բայց անունը չի հրապարակում, որպեսզի չգովազդի:

Նախարարն անդրադառնալով պետական գանձարանի գանձերին ասաց, որ այս պահին

պետական  գանձարանի եղած-չեղածը վաճառելու որոշում չկա: Նա մեկ առ մեկ հրապարակեց, թե ինչ գանձեր ունենք: Այս պահի դրությամբ գանձարանում կա 89 կիլոգրամից մի փոքր ավել ոսկի, որի մի մասը ջարդոնի տեսքով է, այսինքն` ոչ թե ձուլակտոր այլ պատրաստի արդ ու զարդեր: Դրանք գանձարանում են հայտնվել  այս կամ այն գործերով բռնագանձման հետեւանքով` դատարանի որոշմամբ: Գանձարանում կան նաեւ թանկարժեք քարեր եւ այլն:

2013 թվականի արդյունքներն ամփոփելիս Դավիթ Սարգսյանը վստահեցրեց, որ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը նվազում է, ինչը նշանակում է, որ ներդրողների մոտ վստահությունը մեր տնտեսության նկատմամբ չի նվազել:

Անցյալ տարի արձանագրված բյուջեի ցածր դեֆիցիտն էլ մակրոտնտեսական կայունության նշան է: Թե ռուսական ռուբլու այս օրերին արժեզրկումն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, նախարարը պարզաբանեց, որ մեր երկրի վրա այդ փաստը բացասաբար կազդի, քանի որ Ռուսաստանը Հայաստանի թիվ 1 տնտեսական գործընկերն է, իսկ Ռուսաստանի տնտեսության աճի դանդաղեցումը չի կարող իր հետեւանքները չթողնել մեր երկրի վրա: Դ. Սարգսյանի մեկնաբանմամբ, Ռուսաստանի Կենտրոնական բանկը սկսել է իրականացնել լողացող փոխարժեքի քաղաքականություն:

Այսուհետ գանձապետարաններն իրենց վճարումները իրականացնելու են էլեկտրոնային եղանակով, ինչ պատճառով հանրապետությունում տասնյակ գրասենյակներ փակվեցին:

Գնումների համակարգը էլեկտրոնային դարձնելու գործընթացն այս տարի էլ շարունակելու է եւ նախարարի խոսքերով, մրցույթ հայտարարած որեւէ պետական մարմին այլեւս հնարավորություն չի ունենալու փաստաթղթեր կեղծելու, փոխելու:

Ֆիննախը 350  անուն ապրանքների առավելագույն գներ է սահմանել, որպեսզի, այսուհետ, որեւէ պետական մարմին չկարողանա գնումներով ապրանք ձեռքբերել բարձր է սահմանված գնից բարձր գներով, ինչպես որ հաճախ տեղի է ունեցել:

Նախարարը նաեւ հայտնեց, որ այս տարի պետք է ՀՀ մաքսային եւ հարկային օրենսդրությունը համապատասխանեցվի Մաքսային միության օրենսդրությանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031