Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ քաղաքացի Ս. Ե.-ի` ընտրական հանձնաժողովի նախագահն ու անդամները խոչընդոտել են իր դիտորդական և ընտրական իրավունքի իրականացմանը

Հունվար 29,2014 23:07 Share
Աջակցեք aravot.am-ին

Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի կողմից ՀՀ ՔՕ 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Տ. Ե.-ն 2013թ մայիսի 05-ին հաղորդում, հետագայում` բացատրություններ է տվել այն մասին, որ Երևանի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 05-ին` ժամը 16:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 9 հասցեում տեղակայված թիվ 06/14 ընտրատեղամասում նույն ընտրական հանձնաժողովի նախագահն ու հանձնաժողովի անդամները խոչընդոտել են իր՝ որպես քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանն ու որպես դիտորդի՝ դիտորդական լիազորությունների իրականացմանը:

Կատարվում է նախաքննություն:

 

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: