Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Կատարված հսկայածավալ աշխատանքներից հետո Գնդեվազ- Ջերմուկ ճանապարհն ամբողջությամբ երթևեկելի է

Հունվար 29,2014 17:55 Share

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29–ին` ժամը 17:30–ի դրությամբ, Աշոցքի, Իջևանի, Ապարանի և Մարտունու տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն:

Ճանապարհաշինարարների կողմից կատարված հսկայածավալ աշխատանքներից հետո Գնդեվազ- Ջերմուկ ավտոճանապարհն ամբողջությամբ երթևեկելի է ցանկացած տեսակի ավտոմեքենաների համար:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել