Օրվա լրահոսը

Интерфакс. Աջ ծայրահեղականները ահաբեկչության են պատրաստվում. Ուկրաինայի ՆԳՆ

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն հայտնել է, որ իրենք տեղեկություններ ունեն, որ աջ ծայրահեղականները պատրաստվում են ահաբեկչական գործողություններ իրականացնել: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Աջ ծայրահեղական խմբավորումները ծրագրում են կրկին խաթարել խաղաղությունը, ու կանգ չեն առնի նույնիսկ ահաբեկչական գործողություններ կատարելիս: Դա է ցույց տալիս մեր տրամադրության տակ գտնվող օպերատիվ տեղեկատվությունը և Արհմիությունների տանը տեղի ունեցած

Ավտովթարից զոհվել է Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի հարձակվողը

Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքէջը տեղեկատվություն է տարածել, որ ավտովթարում զոհվել է թիմի բրազիլացի հարձակվող, 25-ամյա Մայկոնը՝ Մայկոն Պերեյրա դե Օլիվեյրան: Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Դոնեցկում, սակայն մանրամասների մասին ոչինչ չի ասվում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ shakhtar.com-ի  

Հրաձգության մրցություններ Աթենքում՝ ՀՀ Բանակի և ԱՍԱԼԱ-ի հիմնադրման տոնական առիթներով

Աթենք, «Հայաստան լրատու», 08.02.2014.  Ուրբաթ՝ Փետրվարի 7-ին, «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ և «Զևս» հրաձգության ակումբի համագործակցությամբ տեղի ունեցավ հայ հրաձիգների մրցումներ, նվիրված` ՀՀ հաղթական բանակի հիմնադրման 22-ամյակի և Նորագույն ազատագրական պայքարի ռահվիրա` Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ-ԱՍԱԼԱ) ծննդյան 39-ամյակի զույգ տոներին: Հունաստանի հրաձգության ազգային ֆեդերացիայի հրաձգարանում տեղի ունեցած մրցումները կայացան երկու տարիքային խմբերում.

Գազի արտահոսք` հրդեհի բռնկումով

Meteo.am. Փետրվարի 8-ին, ժամը 19.25-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի կայարանի մոտակայքում գազատար խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Տեղի է ունեցել «դասավանդողների վերապատրաստման» ծրագրի վերջին փուլը

Եվրոպայի խորհուրդը ավարտել է հայ փաստաբաններից և իրավապաշտպաններից ընտրված 30 դասավանդողների վերապատրաստումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) կիրառման հարցերի շուրջ` գլխավորապես ուշադրություն դարձնելով խտրականության չափանիշներին: Վերապատրաստման չորս փուլերից վերջին եռօրյա վերապատրաստումը տեղի է ունեցել այսօր փետրվարի 8-ին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Եվրոպական Միության հայաստանյան

Ուկրաինացի ուղեւորը սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը, եթե այն Սոչիում վայրէջք չկատարի

22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման ժամանակ Խարկովից Ստամբուլ մեկնող օդանավի ուկրաինացի ուղեւորը հայտարարել է, թե օդանավում ական կա, եւ սպառնացել այն պայթեցնել, եթե օդաչուն ուղղությունը չփոխի եւ Սոչիում վայրէջք չկատարի: Ինքնաթիռում եղել է 110 ուղեւոր: Այժմ ինքնաթիռը գտնվում է Ստամբուլի օդանավակայանի անվտանգության գոտում եւ մասնագետներն այն զննում են:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ   Լուսանկարը՝ zerx.ru-ի  

Hurriyet. Անիի հնադարյա իրերը՝ Կարսի թանգարանում

Անիում 1965թ. պեղումների ժամանակ հայտնաբերված հնադարյա իրերը ցուցադրության համար տեղափոխվել են Կարսի թանգարան: Այդ իրերն ունեն առնվազն 2000 տարվա վաղեմություն: Գրում  է «Հուրիեթ» թերթը: Կարսի թանգարանի տնօրեն Նեջմեթին Ալփը ասել է, որ ամբողջ Անի քաղաքը առաջին կարգի հնագիտական տարածք էր հայտարարված, իսկ նրա շրջակա վայրերը՝ 3-րդ կարգի  «1965թ. սկսած այնտեղ պեղումներ են իրականացվում: Այդ ընթացքում

Գեներալ Գիզիրյանին փոխարինեցին գեներալ Ցոլակյանով

Այսօր տեղի ունեցավ Գյումրու  Միքայել Նալբանդյանի պետական մանկավարժական ինստիտուտի կառավարման խորհրդի նիստը, որի օրակարգում դրված էր  նաև կառավարման խորհրդի նախագահի ընտրության հարցը: Նշենք, որ չնայած 2013 թվականի  փետրվարի 19-ին տեղի ունեցած   նախագահական ընտրություններից հետո գեներալ Աշոտ Գիզիրյանը հրաժարվեց Շիրակի մարզպետի պաշտոնից, քանի որ իրեն թույլ չէր տվել կեղծիքներ կատարելու միջոցով ձայներ ապահովել ՀՀԿ-ական Սերժ Սարգսյանի

Հասմիկ Պապյան. «Հայ հանդիսատեսն արժանի է լավ երաժշտության»

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, 2014 թ. իր համերգային ծրագրի մեկնարկը կազդարարի օպերայի կատարմամբ: Փետրվարի 11-ին և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչի օպերային արվեստի համաշխարհային գլուխգործոցներից մեկի՝ Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի համերգային կատարումը: «Տոսկան» այն օպերաներից է, որը Հայաստանում կամ չի հնչել, կամ էլ հնչել է շատ վաղուց: Չի հնչել, որովհետև բարդ է

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ընդվզում է առաջացրել Վանաձորում

 Երթ-հավաք Վանաձորում` ընդդեմ պարտադիր կուտակայինի:   Այսօր Վանաձորյան «Նախաձեռնություն ընդդեմ կուտակայինի» խմբի անդամները,  ինչպես եւ խոստացել էին,  Վանաձորում երթ-հավաք էին կազմակերպել: ‎   Երթ-հավաքին միացել էին նաեւ «Դեմ եմ» եւ «Ստոպ» նախաձեռնությունները: «Մենք բոլորս մեր աշխատավարձերի սեփականատերերն ենք, եւ իրենց կառավարություն համարող մարդիկ ապօրինի կերպով, հակասահմանադրական օրենքներով, մեթոդներով մեզնից խլում են մեր սեփականությունը»,-այսօրվա իր ելույթում

Հ. Մարգարյան. «Ռուսաստանի միգրացիոն նոր օրենսդրությունը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»

«Ռուսաստանում գտնվելու 90-օրյա ժամկետը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք աշխատանքային պայմանագրեր կամ թույլտվություն չունեն։ Իսկ թույլտվություն ստանալը բավական դյուրին է։ Հարկավոր է ընդամենը դիմել Դաշնային միգրացիոն ծառայության տարածքային բաժին»,-այսօր Օրինաց Երկիր կուսակցության կազմակերպած  Ռուսատանում միգրացիոն օրենսդրության խստացման շուրջ քննարկման ժամանակ ասաց Հայաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը: Նա, մեկնաբանելով Ռուսաստանում օրենսդրական փոփոխություններն, ասաց, որ Ռուսաստանում

Коммерсант. Ուկրաինայի իշխանությունները պետք է ուժ կիրառեն Մայդանը ցրելու համար. ՌԴ նախագահի խորհրդական

«Մեր ունեցած տվյալներով` ԱՄՆ-ն շաբաթական 20 միլիոն դոլար է ծախսում Ուկրաինայում ցույցերը ֆինանսավորելու, այդ թվում՝ զենքով ապահովելու, ընդդիմության և ապստամբների վրա», – ասել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում՝ նշելով նաև, որ իրենց տեղեկությունների համաձայն`Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան տարածքում մարզում և զինում են ապստամբերին: Գլազևը Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը համեմատել է շիզոֆրենիայի հետ՝

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին` ժամը 17.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց  լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները   բաց են: ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության լրատվական  ծառայություն

ՀՀ ԱԺ պատգամավորը Ստրասբուրգում իր մեսիջը տեղ է հասցրել

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որն այսօր է վերադարձել Ստրասբուրգում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության համաժողովից, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այնտեղ ներկայացրել է մարդու իրավունքների ոլորտում համագործակցության հնարավորությունները: Մանրամասնելով նիստի արդյունքները՝ Էդմոն Մարուքյանը նշեց. «Հիմնական մեսիջը, որ ցանկանում էի տալ մեր եվրոպացի գործընկերներն, դա այն էր, որ Հայաստանը վերջին տարիներին լուրջ առաջընթաց է արձանագրել մարդու իրավունքների

Պահակն ու տնօրենն ընկել են ավտոյուղի ցիստերնի մեջ եւ խեղդվել

Police.am. Փետրվարի 7-ին, ժամը 17.45-ին, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ Թամանցիների փողոցում գտնվող ավտապահեստամասերի խանութի դիմաց երկու քաղաքացի ընկել են ավտոյուղի ցիստերնի մեջ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 14.00-ի սահմաններում Արին-Բերդի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հիմնարկության տարածքում` տնօրեն Մախսուդը և պահակ Արմենը /մնացած տվյալները պարզվում

Վարդան Բոստանջյանը` Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի մասին. «Եփած հավի ծիծաղն էլ է գալիս»

Aravot.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանն անդրադարձավ  ԱԺ-ում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայտարարությանը, ըստ որի` Որոտանի ՀԷԿ-ը ոչ թե Կառավարությունն է վաճառել, այլ «Որոտան» ՓԲԸ-ն, ու նաեւ  Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի այն մեկնաբանությանը, որն էլ ասում էր, որ Կառավարությունն է վաճառել այն, քանի որ Որոտանի ՀԷԿ-ը արդեն 40 տարեկան է, իսկ նման

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3.500 կրակոց

Նախորդ երկու շաբաթների համեմատ, հակառակորդի հետ շփման գծում նկատվել է լարվածության որոշակի թուլացում, որը հիմնականում պայմանավորված էր հայ զինվորի զգոնության և առաջնագծում վերջինիս պարտադրող լինելու հանգամանքով: Ընդհանուր առմամբ, փետրվարի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ

Ընտանիքներով արտագաղթողների թիվն աճել է. 40-ից դարձել է 60 %

2007 թվականից հետո Հայաստանից ընտանիքներով արտագաղթողների տոկոսը 40-ից դարձել է 60 տոկոս, այսինքն` եթե նախկինում ընտանիքներով մոտ 40 տոկոսն էր ազգաբնակչության արտագաղթում, ապա վերջին տարիներին շուրջ 60 տոկոսը: Այսօր նման ցուցանիշներ ներկայացրեց միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում՝ վերջերս Ռուսաստանում միգրացիոն օրենքների խստացման վերաբերյալ քննարկման ժամանակ: Տվյալները, ինչպես պարոն Եգանյանն ասաց, վերջին

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

 ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թվականի փետրվարի 9-ից Երևան քաղաքի փողոցների՝ միայն դպրոցամերձ հատվածներում տեղադրված բոլոր 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանները գործելու են միայն աշխատանքային օրերին՝ ժամը 08.00-ից մինչև 18.00-ն, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամը 18.00-ից մինչև հաջորդ օրը ժամը 08.00-ն գործելու է բնակավայրի համար սահմանված 60 կմ/ժ

«Ռուսաստանն իր անվտանգության մասին է մտածում». Արթուր Բաղդասարյանը՝ ՌԴ-ում միգրացիոն օրենքի խստացման մասին

Այսօր «Օրինաց Երկիր» կուսակցության գրասենյակում կազմակերպվել էր վերջերս մեծ աղմուկ բարձրացրած՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ընդունված, միգրանտներին վերաբերող օրենքների խստացման վերաբերյալ քննարկում : Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ այս օրենքները լուրջ մտահոգություններ են առաջացրել, եւ անգամ իրենց կուսակից ընկերներն են ահազանգել ՕԵԿ գրասենյակ. «Զանգում, ասում են՝ բա ի՞նչ է լինելու մեր

Civil.ge. 17 միլիոն եվրո Վրաստանին ԵԽ-ից՝ գործողությունների ծրագրի համար

Եվրոմիության գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը հունվարի 6-ին այցելել էր Թբիլիսի ԵԽ-ի Վրաստանում իրականացվելիք երկու տարվա գործողությունների ծրագրի մեկնարկի համար, որի բյուջեն կազմում է 17 միլիոն եվրո: Հայտնում է «Սիվիլ.ջե» լրատվականը: Այդ գումարը ուղղվելու է 34 նախագծերի վրա այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` մարդու իրավունքները, անկախ դատական համակարգը, բանտային համակարգը, ոստիկանության բարեփոխումները, արդյունավետ կառավարումը, ընտրությունները, ԶԼՄ-ի ազատությանը,

«Ադրբեջանը փորձում է որոշակիորեն ճնշում գործածել Հայաստանի վրա եւ, ինչո՞ւ չէ, ստուգել նաեւ հայկական Զինված ուժերի զգոնությունը». Սարգիս Ասատրյան

«Փուլ առ փուլ լարվածություն է նկատվում սահմանի վրա, սա ընդհանրապես կարելի է կապել որեւէ կարեւոր միջոցառման հետ, այս դեպքում կոնկրետ արտգործնախարարների հանդիպումն էր, եթե նայում ենք լարվածության ժամանակագրությանը ընդհանրապես դեպքերի ընթացքին տեսնում ենք, որ նմանատիպ միջադեպեր լինում են այն ժամանակ, երբ որ ինչ-որ կարեւոր իրադարձություն է տեղի ունենում, դա կարող է լինել նախագահական ընտրություններ, խորհրդարանական

Տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ

Փետրվարի 8-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ: Կոնգրեսի` ԱԺ պատգամավորներ Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը և Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել են Ազգային ժողովում ընթացող վերջին զարգացումները, ոչ իշխանական մյուս ուժերի հետ համագործակցած գործունեության մանրամասները: Լևոն Զուրաբյանը ներկայացրել է հաղորդում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի, դրա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների և հանդիպումների վերաբերյալ: Արամ Մանուկյանը ներկայացրել է

Անհավասարակշռության խարանը

Երբ առաջին անգամ տեսա տիեզերքից լուսանկարված մեր մոլորակի պատկերը, ապշեցի, թե ինչքան գեղեցիկ է մեր բոլորի տունը՝ անկախ պետությունների սահմանագծերից, անկախ կրոններից, քանի որ այդ ամենը կապույտ, կիսաամպամած ու լուսավոր, թրթռուն կենդանության մեջ չէր երեւում: Եվ մեր Երկիրը ինձ թվաց անհավատալի ստեղծագործություն՝ անվախճանության կնիքը վրան: Եվ երիցս սխալ են իրապաշտ գիտնականները, թե այդ ամեն ինչը

Սիրիայի նախագահի հայտարարությունը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու եղանակներից մեկն է. Պատմաբան

«Անցած շաբաթները բավականին բուռն էին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի համատեքստում՝ ե՛ւ մեր մամուլում, ե՛ւ միջազգային մամուլում բավականին արծարծվեց ինչպես Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի, այնպես էլ Ֆրանսիայի նախագահ Օլանդի հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,- այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս Գեւորգ Մելքոնյանը: Նա հայտարարեց, որ բաց է նկատում, քանի

Ո՞վ պետք է ապահովի «հոգեւոր անվտանգությունը»

Մենք սովորություն ունենք դիմելու պետությանը, «նաչալստվային», որպեսզի նրանք մեր տեսակետը կամ մեր ուսմունքը «միակ ճիշտը» ճանաչեն Օրերս հայտնի է դարձել, որ Հայաստանում մշակվելու է հոգեւոր անվտանգության հայեցակարգ: Կա՞ն արդյոք մեր երկրում երեւույթներ, որոնք սպառնում են մեր հոգեւոր անվտանգությանը: Իհարկե, կան, եւ դրանք լուրջ սպառնալիքներ են: Ի՞նչ գործ ունի այստեղ պետությունը: Իմ կարծիքով՝ ոչ մի: Դա

Նախարարը, «Պիստոն Գարիկն» ու կոտրած ձվերը

Վթար` խրախճանքից հետո Ժամանակին աշխարհներ նվաճած ու լեգենդ դարձած ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը, չինովնիկ` նախարար դառնալով, մտավ նաեւ ինքն իրեն վարկաբեկելու ու հեղինակազրկելու փուլ: Վատահամբավ իրականություն ձեւավորող մի դեպք էլ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի կյանքում գրանցվել է 2013 թվականի վերջում, որը, սակայն, առանձնապես չի ազդարարվել: Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ Յուրի Վարդանյանը հաճախ է լինում Տավուշի

Մի հոդվածի հետքերով

Անկեղծ ասած, գրիչը ձեռքս չէի վերցնի եւ չէի շարադրի այս պատմությունը, եթե հեռուստատեսությամբ չտեսնեի այն արատավոր երեւույթը, թե ինչպես մի խումբ պատանիներ ծեծի էին ենթարկել իրենց ֆիզկուլտուրայի ուսուցչին, եւ կամ մի խումբ ուսանողների վարմունքը՝ արգելելու լրագրողների մուտքը քաղաքապետի թեկնածուական ատենախոսության պաշտպանությանը։ Թող ընթերցողին չթվա, թե ես հատուկ հակակրանք ունեմ այսօրվա երիտասարդության նկատմամբ, քավ լիցի, ինքս

Կայացավ երկրորդ հեռուստակամուրջը

Փորձաքննությունների ազգային բյուրոն շարունակում է մասնակցել տվյալ ոլորտում ԱՄՆ-ի առաջատար կազմակերպության՝ Ամերիկյան քրեագիտական կենտրոնների տնօրենների միության (ASCLD) հետ հեռուստակամուրջների շարքին։ Փորձաքննությունների ազգային բյուրոյի երկու տասնյակից ավելի առաջատար մասնագետների մասնակցությամբ հեռուստակամուրջ տեղի էր ունեցել ս.թ. հունվարի 22-ի ուշ երեկոյան (ժամագոտիների տարբերության պատճառով)։ Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնակցությամբ ս.թ. փետրվարի 5-ի երկրորդ սեմինարը նվիրված էր քրեագիտական լաբորատորիաների աշխատանքի

Վարչապետի խնամին հողատարա՞ծք է խլում

Քաղաքացիներ Սուսաննա Դավթյանն ու Լեմբերիկ Խաչատրյանը «Առավոտ» օրաթերթին պատմում են, թե ինչպես է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խնամին (աղջկա ընտանիքը)՝ Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանը, «ապօրինաբար տիրացել» իրենց քարե շինությանը: Արմեն Տիգրանյան 15 հասցեում 1982 թվականին Խաչատրյաններն իրենց բնակավայրին կից կառուցել են քարե շինություն, եւ Շրջխորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ քարե շինությունը ձեւակերպվել

Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Դոնդողատիպ մանդատ

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930