Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ընդվզում է առաջացրել Վանաձորում

Փետրվար 08,2014 19:03

 Երթ-հավաք Վանաձորում` ընդդեմ պարտադիր կուտակայինի:

  Այսօր Վանաձորյան «Նախաձեռնություն ընդդեմ կուտակայինի» խմբի անդամները,  ինչպես եւ խոստացել էին,  Վանաձորում երթ-հավաք էին կազմակերպել:

PrevPhoto
NextPhoto

 

Երթ-հավաքին միացել էին նաեւ «Դեմ եմ» եւ «Ստոպ» նախաձեռնությունները: «Մենք բոլորս մեր աշխատավարձերի սեփականատերերն ենք, եւ իրենց կառավարություն համարող մարդիկ ապօրինի կերպով, հակասահմանադրական օրենքներով, մեթոդներով մեզնից խլում են մեր սեփականությունը»,-այսօրվա իր ելույթում նշեց Վանաձորյան «Նախաձեռնություն ընդդեմ կուտակայինի» խմբի անդամ Տիգրան Սիմոնյանը: Նա կոչ արեց վերջ տալ տիրող անօրինականություններին: «Երբ մեր շարժումը սկսվեց, սկսվեց մի նամակով, մի քանի տասը հոգով, ասում էին` մի քանի անհեթեթներ, բայց արի ու տես, որ անհեթեթները ոչ թե մենք ենք, ոչ թե հասարակությունը, այլ անհեթեթները հենց իրենք են: Սա անհեթեթություն չէ, այլ անհեթեթությունն այն կառավարությունն է, որ գրում է այնպիսի օրենքներ, փաթաթում ժողովրդի գլխին, որ ժողովուրդը ստիպված արտագաղթի, ապրելու հնարավորություն չունենա, բայց մենք դեմ ենք դրան, մենք պայքարելու ենք դրա դեմ, մենք հաղթելու ենք: Սա պայքար է հանուն արդարության»,-իր ելույթում նշեց «Ստոպ» նախաձեռնության անդամ, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը:

Մանրամասները` տեսանյութերում:

Ելույթներ ունեցան նաեւ Վանաձորյան «Նախաձեռնություն ընդդեմ կուտակայինի» խմբի անդամներ Հովհաննես Ղազարյանը,  Ռազմիկ Էվոյանը, Տիգրան Սիմոնյանը, «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը եւ այլք:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728