Լրահոս
Օրվա լրահոսը

Коммерсант. Ուկրաինայի իշխանությունները պետք է ուժ կիրառեն Մայդանը ցրելու համար. ՌԴ նախագահի խորհրդական

Փետրվար 08,2014 18:04

«Մեր ունեցած տվյալներով` ԱՄՆ-ն շաբաթական 20 միլիոն դոլար է ծախսում Ուկրաինայում ցույցերը ֆինանսավորելու, այդ թվում՝ զենքով ապահովելու, ընդդիմության և ապստամբների վրա», – ասել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում՝ նշելով նաև, որ իրենց տեղեկությունների համաձայն`Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան տարածքում մարզում և զինում են ապստամբերին:

Գլազևը Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը համեմատել է շիզոֆրենիայի հետ՝ բացատրելով այն, որ երկու կողմերն էլ խուսափում են ճշմարտությունից, իսկ սուտը դարձել է իրականություն, ու դրա հետ մեկտեղ կողմերն իրենց հարմարավետ են զգում. «Այն, ինչ տեղի է ունենում Կիևում, հստակ նկարագրված է ուկրաինական օրենսդրության մեջ՝ բռնի ուժով իշխանության տապալում: Գրավվել են վարչական կառույցներ, նույնիսկ նախագահական շենքի վրա է գրոհի փորձ եղել: Ոչ միայն ուկրաինական, այլև միջազգային օրենսդրությամբ է այս ամենը որակվում որպես հեղաշրջման փորձ: Իսկ շիզոֆրենիան այստեղ այն է, որ բոլորը վախենում են իրերն իրենց անուններով կոչել: Արևմուտքը ահաբեկիչներին ու զինված ապստամբներին անվանում է «ակտիվիստ», փորձում է իրենց ներկայացնել որպես խաղաղ ցուցարարների, թեպետ բոլորը տեսնում են, թե ոնց են նրանք հարձակվում ոստիկանության վրա, նետում «մոլոտովի կոկտեյլներ», այրող նյութեր պատրաստում, զինվում… իսկ իշխանությունները պետությունը պաշտպանելու իր պարտականությունները չի կատարում՝ ապստամբների հետ խոսելով իբրև օրինապահ քաղաքացիներ»:

Ըստ նրա, Ուկրաինայի իշխանությունները վախենում են կտրուկ գործողությունների գնալ Արևմուտքի սպառնալիքների պատճառով, հատկապես ԱՄՆ-ի. «Միացյալ նահանգներն արդեն սպառնացել է Յանուկովիչի ընտանիքին և օլիգարխներին, որ իրենց սև ցուցակի մեջ կանցկացնեն՝ սառեցնելով իրենց բոլոր ակտիվները, հաշիվները և ունեցվածքի բռնագրավմամբ: Իշխանությունները փորձում են պահպանել իրենց միլիարդները, – ասում է նա՝ նշելով, որ Ուկրաինայի ղեկավարները սխալ են գործում՝ ձգձգելով ուժային գործողություններով ճգնաժամը լուծելը, – եթե Մայդանն ինքն իրեն չցրվի, ցույցերը ճնշելու համար ուժ կիրառելն անխուսափելի կլինի»:

Պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունի Ուկրաինայի դաշնայնացման մասին, խորհրդականն ասել է, որ դա արդեն ոչ թե գաղափար է, այլ անհրաժեշտություն:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728