Օրվա լրահոսը
Նման քանակությամբ հերոին ոչ ոք, երբեք եւ ոչ մի դեպքում չի փորձի անցկացնել «անհուսալի» եւ «չփորձարկված» ճանապարհով. «Հայկական ժամանակ»
Օրերս Մեղրիի մաքսակետում հայտնաբերված շուրջ մեկ տոննա հերոինի թեման ակտիվորեն լուսաբանվում է ԶԼՄ-ներում, ինչը բնական է։ Թմրանյութի քանակությունը, մեղմ ասած, հսկայական է։ Արդեն հաշվարկվել է, որ «սեւ շուկայում» այդքան հերոինի գինը կարող է լինել 80-ից 200 մլն դոլար։ Բայց եթե ավելի ուշադիր ուսումնասիրենք տեղի ունեցածը, ապա կծագեն հարցեր, որոնց պատասխանները, հավանաբար, այդպես էլ չեն հնչի։
Հակոբ Ավետիքյան. «Կայքերը շատ ծանր վնաս հասցրին». «Հրապարակ»
«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը նշեց, որ ամբողջ տպագիր մամուլը Հայաստանում դժվարությունների առաջ է կանգնած, մեկի մոտ կրիզիսային վիճակ է ստեղծվում, մյուսի մոտ՝ ոչ, բայց բոլորն էլ ծայրը ծայրին հազիվ են հասցնում։ «Սրա լուծումը պետք է գտնել։ Կայքերը շատ ծանր վնաս հասցրին՝ մեր ժողովրդին սովորեցրին ինֆորմացիայի համար չվճարել, սա սովետական մտածողություն է, մենք չենք
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն գտնում էր, որ Ուկրաինան էլ պիտի երես թեքի Եվրամիությունից ու Մաքսային մտնի: Կինը չէր համաձայնվում:
Սպարտակ Ղուկասյանը, երկու մեքենայով եւ հարբած, գնացել է Սամվել Բալասանյանի տուն, հայհոյել եւ խոստացել նրան «խփել տալ». NEWS.am
NEWS.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել երեկ՝ հունվարի 21-ին, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի «արկածներից»: Մեր տեղեկություններով՝ երեկ երեկոյան՝ ժամը 20.00-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը՝ հարբած վիճակում, մի խումբ ընկերների հետ, երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու հերթական «դեբոշը» սարքել: Գյումրիի նախկին քաղաքապետի որդին եւ նրա ընկերները գոռգռացել են, հայհոյել Բալասանյանին,
Վլադիմիր Կարապետյան. «Մեր զինվորին պետք է սպանեն սահմանի վրա, Էդիկ Նալբանդյանը գնա նստի ու այդ ֆոնի ներքո բանակցություննե՞ր վարի». «Հրապարակ»
Հատված ՀԱԿ արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի հետ հարցազրույցից: – Առաջիկա օրերին սպասվում է նաեւ երկու երկրների արտգործնախարարների հանդիպում, հակառակորդի քայլերն արդյո՞ք պայմանավորված են այդ հանդիպումով, եւ արդյո՞ք բեկումնային փաստաթուղթ է դրվելու սեղանին, որն ստիպում է Ադրբեջանին նման գործողություններ ծավալել։ – Ես կարծում եմ՝ Էդիկ Նալբանդյանն ավելի լավ է ներկայացնի տարեկան հաշվետվությունը եւ պատասխանի այն
Ռազմական բժիշկն ասել է, որ Մհեր Խլղաթյանին չի հարվածել
Ռազմական բժիշկ, ԼՂՀ Չափոռլուի զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Թադեւոսյանը Չոփռլուի զորամասից Երևան տեղափոխված նորակոչիկ 18-ամյա Մհեր Խլղաթյանի գործով երեք ձերբակալվածներից մեկն է: Ռազմական բժիշկը մեղադրվում է Մհեր Խլղաթյանին ծեծելու և խոշտանգելու, ինչպես նաև ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Ըստ շրջանառու տեղեկությունների, Ա. Թադևոսյանն անտեսելով երկկողմանի թոքաբորբով տառապող զինվորին, թերացել է իր անմիջական պարտականություններում,
8-րդ տուր. Արոնյանը պահպանում է մրցաշարում հաղթելու հնարավորությունը
Նիդերլանդներում Tata Steel շախմատային գերմրցաշարում Լևոն Արոնյանը 8-րդ տուրում, միավորը կիսեց այս անգամ իրեն հետապնդող, 2-րդ տեղում ընթացող Անիշ Գիրի (Հոլանդիա) հետ: Վերջինս մեկ միավոր պակաս ունի արդեն վեց միավոր վաստակած մեր շախմատիստից:Նույնքան միավորներ ունեն Կարուանան (իտալիա) և Պերուն ներկայացնող Դոմինգուեզը: Ինչպես սպասվում էր ռուս Կարյակինը համառություն դրսևորելով հաղթեց Գելֆանդին ու կես միավոր է զիջում
Ուկրաինայի վարչապետը զգուշացրել է ցուցարարների դեմ ուժի գործադրման հնարավորության մասին. «Ամերիկայի Ձայն»
Վարչապետի համաձայն, հնարավոր է, որ կառավարությունն այլընտրանք չունենա Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը զգուշացրել է հակակառավարական ցույցերի մասնակիցներին այն մասին, որ երկրի իշխանությունները կարող են ստիպված լինել ուժ կիրառել նրանց նկատմամբ: Այս մասին հայտարարությամբ Ուկրաինայի վարչապետը հանդես է եկել Ռուսաստանի «Ռոսիյա 24» հեռուստաալիքին տրված հարցազրույցում: Վարչապետ Ազարովի համաձայն, եթե «սադրիչները» չդադարեցնեն բախումների հրահրումը, իշխանությունները
Շատ թանկ նոր առաջարկներ. «Ժամանակ»
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ Մինսկի խումբը պատրաստ է նոր առաջարկներ ներկայացնել ղարաբաղյան հակամարտության կողմերին, սակայն կարգավորման հարցում առաջընթացը կախված է կողմերի կամքից: Այս հայտարարությունը զարմանալիորեն զուգադիպել է հայ-ադրբեջանական շփման գծի ղարաբաղյան մի քանի հատվածներում ադրբեջանական դիվերսիոն գրոհի հետ, որը հայկական զինված ուժերին հաջողվել է կանխել 19-ամյա կրտսեր սերժանտ Արմեն
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու
Հունվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, Իրժի Աբերլեն /Չեխիա/ և Ուիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/:
Հանրապետության ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Շուշաննա Սարգսյանը ոչ-ոքի արեց Հայաստանի չեմպիոնուհու հետ եւ գրավեց նրա տեղը
Վայոց Ձորի ներկայացուցիչ Շուշաննա Սարգսյանը այսօր շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի կանանց 69-րդ առաջնության եզրափակիչ տուրում միավորը բաժանեց հանրապետության արդեն նախկին չեմպիոնուհի Աննա Հայրապետյանի հետ եւ 7,0 միավորով զբաղեցրեց նրա տեղը: Նույնքան միավոր իրենց անվան դիմաց գրանցեցին նաեւ Մարիա Գեւորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը, որոնք, սակայն, համապատասխանաբար, արժանացան արծաթե եւ բրոնզե մեդալների: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Armchess.am-ի
Տիգրան Քոթանջյանը նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը
Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն անցկացված շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 74-րդ առաջնության եզրափակիչ տուրում սեւ խաղաքարերով ոչ-ոքի անելով Զավեն Անդրեասյանի հետ՝ 6,5 միավորով նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը եւ համալրեց ազգային հավաքականի միակ թափուր տեղը: Ռոբերտ Հովհաննիսյանը, թեեւ պարտության մարտնեց Հրանտ Մելքումյանին եւ միավորներով հավասարվեց Տիգրանին, սակայն լրացուցիչ գործակիցներով բավարարվեց արծաթե
Հայաստանում աղանդավորների թիվը սպառնալի չափերի է հասնում
Աղանդավորությունն ի սկզբանե ուսմունք է եղել ցանկացած կրոնում, որը խոտորել է պաշտոնական դավանությունից և հակադրվել նրան։ Աղանդավորության մեջ կրոնական կերպարանքով արտացոլվում են մարդկանց տարբեր խմբերի սոցիալ-տնտեսական, քաղաքական և բարոյական շահերն ու ձգտումները։ Ժամանակակից կրոնները՝ որպես աղանդներ, ծագել են նախկին կրոնական համակարգերից։ Մասնավորապես՝ միջնադարում աղանդավորական շարժումների սոցիալական հիմքը բնակչության պլեբեյական-գյուղացիական խավերն էին, որոնք պայքարում էին ֆեոդալական
Հանրապետության ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21–ին` ժամը 21.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
ՀՀԿ-ական պատգամավորուհու պապական տնից թռցրել էին նույնիսկ Լենինի կես մետրանոց բրոնզե արձանը
Ինչպես հայտնի է, երեկ գողություն էին կատարել ՀՀԿ-ական պատգամավորուհի Նաիրա Կարապետյանի` Գյումրիում գտնվող պապական տնից` ցավ պատճառելով նրա ընտանիքին: Այսօր Aravot.am-ը պատգամավորուհու հորից` Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանից, հետաքրքրվեց, թե կոնկրետ ի՞նչ են տարել իր հայրական տնից ու արդյո՞ք հայտնաբերվել են գողերը: Արտաշես Կարապետյանը, ինչպես և իր դուստրը, գտնում են, որ այս գողությունը
Տիգրան Ուրիխանյանի խորհուրդը՝ «հավերժ երիտասարդ մարքսիստին»
Այսօր հրավիրած ասուլիսում մարքսիստ Դավիթ Հակոբյանը տեսակետ էր հայտնել, որ ԲՀԿ առաջիկա համագումարում կուսակցապետ կընտրվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Անդրադառնալով մարքսիստի այս հայտարարությանը, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց՝ «ԲՀԿ նախագահ եղել է, կա ու լինելու է կուսակցության հիմնադիր՝ Գագիկ Ծառուկյանը: Ուստի, հավերժ երիտասարդ մարքսիստին կարող եմ ընդամենը բարեկամաբար խորհուրդ տալ՝ իր երկարաշունչ վերլուծություններն
Մեկ օրում` երկու արդարացում, նույն փաստաբանի պաշտպանյալների նկատմամբ
ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեղամ Հակոբյանը շնորհակալություն է հայտնում ՀՀ գլխավոր դատախազին և Երևան քաղաքի դատախազին: Նախաքննական մարմնի կողմից նրա պաշտպանյալ Աննա Գալոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք էր առաջադրվել: Ա.Գալոյանն իբր աշխատելով «Իքս-մեթալ» ՍՊԸ-ում որպես մենեջեր, չարաշահել է իր լիազորությունները, դրանք օգտագործել է իր օգտին առավելություններ ձեռք բերելու համար և հակառակ
Շուշի գրաված գեներալը վախենո՞ւմ է. Դատապարտյալ Մանախի հարցը՝ Կոմանդոսին
«Բավականին հետաքրքիր փաստեր է ներկայացնում մեր չխոսկան գեներալը»,- կարծում է Կոմանդոսի դեմ մահափորձի մասին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից տեղեկություններ տարածող բանտարկյալ Արթուր Այվազյանը՝ անդրադառնալով Կոմանդոսի՝ իր հայտարարությունների արձագանքին: Արթուր Այվազյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Կոմանդոսը դեռ խուսափում է իր դեմ մահափորձի կարեւոր հանգամանքներ հրապարակելուց. «Նա խուսափում է ասել, որ դեպքը եղել է գիշերվա 3:20: Այսինքն`
Հայ երիտասարդների համարձակ ֆիլմը՝ միջազգային փառատոնում․ (Տեսանյութ)
Հունվարի 26-ին «Գոթենբորգի» միջազգային կինոփառատոնում կկայանա «Ռոմանտիկները» նոր, գեղարվեստական ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Սա երիտասարդ ռեժիսորներ Արեգ Ազատյանի ու Շողիկ Թադևոսյանի առաջին համատեղ աշխատանքն է։ Ինչ վերաբերվում է Գոթենբորգի միջազգային կինոփառատոնին, այն անցկացվում է 37-րդ անգամ եւ համարվում է Եվրոպայի խոշորագույն կինոփառատոներից մեկը։ «Ռոմանտիկներն» իրականացվել է Այսօր-Պլյուս ֆիլմարտադրության, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, Գոթենբորգի կինոհիմնադրամի, Արեւելաեվրոպական կինոալիանսի եւ
«Ա1+»․ Արման Սաղաթելյանը տեղին չի համարում անհեթեթ ասեկոսեները մեկնաբանելը
«Ա1+»-ն այսօր առավոտյան մի քանի հարց էր ուղղել Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին։ Քիչ առաջ ստացվել են պատասխանները։ – Ճի՞շտ են արձակուրդի ժամանակ նրա օրգանիզմում ցողունային բջիջների պատվաստման մասին տեղեկությունները։ Եվ ճի՞շտ են այն լուրերը, որ այս օրերին Սերժ Սարգսյանը կրկին առողջական խնդիրներ ունի։ -Ինչ վերաբերում է երկրորդ եւ երրորդ հարցերին, ապա տեղին
Интерфакс. Կլիչկոն դուրս է եկել Ուկրաինայում ճգնաժամը կարգավորելու բանակցային գործընթացից. ԱԱԽ քարտուղար
Ուկրաինայի «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն դուրս է եկել երկրում ճգնաժամը կարգավորելու իշխանության հետ բանակցային գործընթացից, այս մասին հայտնել է ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլյուևը: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Կառուցողական քննարկում տեղի չունեցավ, Կլիչկոն սկսեց հայտնել, որ դուրս է գալիս բանակցային գործընթացից», – ասել է Կլյուևը՝ Կլիչկոյին կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղան: Կլյուևը նաև
Շանթ Հարությունյանի բողոքի օրը նշանակվել է
Aravot.am-ին փաստաբան, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը տեղեկացրեց, որ իրենց վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է հունվարի 23-ին ժամը 10-ին: Պաշտպանական կողմը վիճարկում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու եւ երկարաձգելու օրինականության հիմքերը: Շանթ Հարությունյանն անցյալ տարվա նոյեմբերի հինգից անազատության մեջ է եւ մեղադրվում է իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն կատարելու համար: Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Շտապօգնություն` Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Անիի նախկին ոստիկանապետի որդու համար (Տեսանյութ)
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ժամը 12.00-ին նշանակված էր դատական նիստ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով: Սակայն այն կես ժամը մեկ հետաձգվում էր, մինչև որ աշխատանքային ժամի ավարտին նշանակվեց այլ օր: Բանն այն է, որ Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարությունը Սարգսյանը` Անիի նախկին ոստիկանապետին որդին, առողջական խնդիրներ
Տիգրան Սարգսյանը մերժել է ԲՀԿ պատգամավորներին
Վարչապետը ԲՀԿ պատգամավորներին պատճառաբանել է, որ առանց այն էլ ազգային տոնացույցում 116 տոն կա Վարչապետ Տիգրան Սարգսյանը մերժել է ԲՀԿ-ի պատգամավորների առաջարկը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Միքայել Մելքումյանը, Տիգրան Ուրիխանյանը եւ Վահան Բաբայանն օրենսդրական նախաձեռնության տեսքով, առաջարկել էին հանրապետության տոնացույցում ուսանողության օր սահմանել: Ինչպես տեղեկանում ենք կառավարության`
Փոխվարչապետին ճանապարհեցին մեծ շքախմբով
Այսօր ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը աշխատանքային այցով Շիրակի մարզպետարանում էր: Վերջինս, ըստ էության, փակ խորհրդակցություն կամ որ ավելի ճիշտ է փակ հանդիպում անցկացրեց շիրակցի պաշտոնյաների հետ` առանց լրատվամիջոցների մասնակցության: Ու թեև լրագրողներին չէին հրավիրել, սակայն քիչ առաջ մարզպետարանի մուտքի մոտ կարելի էր տեսնել, թե ովքեր են մասնակցել աշխատանքային այդ քննարկմանը: Շիրակի փոխմարզպետները մի մեծ շքախմբով`
Մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր սկսվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ 2013 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ զեկուցումներով են հանդես եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը արժանացել է «Top Ten Award»-ի հատուկ մրցանակի
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է «Top Ten Award» միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխության կազմակերպիչներին և հյուրերին: Համաշխարհային ճանաչում ունեցող այս մրցանակաբաշխության առաքելությունն է բացահայտել որակի վերահսկման ճշգրիտ մեխանիզմներ ունեցող լավագույն բիզնես ոլորտները, որոնք գերակայում են շուկայում, ինչպես նաև խթանել աշխարհում մեծ տարածում ունեցող կառավարման համակարգի ստանդարտների կիրառումը կազմակերպություններում: Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում քաղաքապետ
Kyiv Post. Կիևի ցուցարարներից երեքը կորցրել է աչքը, մեկը՝ ձեռքը
Կիևի կենտրոնում բողոքներին մասնակցող ավելի քան 40 ցուցարար է հիվանդանոց տեղափոխվել հունվարի 19-ից մինչ հունվարի 20-ի կեսօրն ընկած ժամանակահատվածում, երկուշաբթի օրը հայտնել է Կիևի քաղաքային աշխատակազմի մամուլի ծառայությունից: Փոխանցում է «Կիև փոստ» թերթը: Ընդհանուր առմամբ 104 հոգի դիմել է բժշկական օգնություն ստանալու համար, որոնցից 44-ը հոսպիտալացվել է: Հիվանդներից 3-ը կորցրել են իրենց աչքերը և վիրահատության