Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ուկրաինայի վարչապետը զգուշացրել է ցուցարարների դեմ ուժի գործադրման հնարավորության մասին. «Ամերիկայի Ձայն»

Հունվար 22,2014 10:12

Վարչապետի համաձայն, հնարավոր է, որ կառավարությունն այլընտրանք չունենա

Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի,  Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը զգուշացրել է հակակառավարական ցույցերի մասնակիցներին այն մասին, որ երկրի իշխանությունները կարող են ստիպված լինել ուժ կիրառել նրանց նկատմամբ:
Այս մասին հայտարարությամբ Ուկրաինայի վարչապետը հանդես է եկել Ռուսաստանի «Ռոսիյա 24» հեռուստաալիքին տրված հարցազրույցում: Վարչապետ Ազարովի համաձայն, եթե «սադրիչները» չդադարեցնեն բախումների հրահրումը, իշխանությունները կարող է այլընտրանք չունենան:

Ուկրաինայի վարչապետը հույս է հայտնել, որ բազմաթիվ հարցեր հնարավոր կլինի կարգավորել բանակցությունների սեղանի շուրջ:

Երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այս ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն ինքը պատրաստ է հանդիպել ընդդիմության առաջնորդների հետ:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրն ասել էր, թե «իրավիճակն Ուկրաինայում դուրս է գալիս վերահսկողությունից»:

«Այժմ տեղի են ունենում ջարդեր, ոստիկանության ծառայողների դեմ ուղղված հարձակումներ, հրկիզումներ, կիրառվում է դյուրավառ հեղուկ, պայթուցիկ սարքեր: Սարսափելի է: Այն միանգամայն խախտում է Եվրոպական բոլոր նորմերը», – նշել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Արմեն Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031