Օրվա լրահոսը

«Ով գրպանում 3000 դրամ ունի, կարող է իր մշակութային ճաշակը հանդիսատեսին հրամցնի»

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանը իր մտահոգությունը հայտնեց առ այն, որ Հայաստանում  3000 դրամ փող ունեցող ցանկացած անձ կարող է մշակութային միջոցառումներ կազմակերպել: Ըստ մեր զրուցակցի, մշակութային միջոցառումներ կազմակերպողի համար իրավաբանորեն որևէ արգելանք չկա, որևէ չափանիշ սահմանված չէ: «Մշակութային միջոցառումներով զբաղվող մարդիկ պիտի ունենան համապատասխան փաստաթուղթ, մենք դա

ՀԱՍԿ-ը կարող է ապահովել Ռոբերտ Քոչարյանի վերադարձն իշխանության. (Տեսանյութ)

«Մեզ համար շատ կարեւոր է, թե տվյալ անձը կամ ուժն ի՞նչ հնարավորություններ ունեն երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար: Եթե Ռոբերտ Քոչարյանը գտնում է, որ ինքը ներկա պահին  ունի որոշակի ունակություններ, Հայաստանի առջեւ կանգնած խնդիրները լուծելու համար, մենք դա միայն կարող ենք ողջունել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը՝ պատասխանելով

Գալուստ Սահակյանը ԵՏՄ-ի հետ ստորագրվելիք պայմանագրի նախագիծն անգամ չի տեսել. (Տեսանյութ)

ՀՀ քաղաքացիները տեղեկացված չեն, թե իրենց ինչ է սպասվում ԵՏՄ մտնելու դեպքում

Ջոն Քերի-Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը մեկնարկել է

Քիչ առաջ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նյուպորտ քաղաքում սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերի, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան և Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը,  թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել  ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը:

«Վերջին 1 տարում Ղարաբաղի անվտանգությունն ավելի խոցելի դարձավ». միջազգայնագետ

Մաքսային միությանն անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո միջազգայնագետ Անահիտ Շիրինյանի համոզմամբ, Հայաստանը դադարեց որպես միջազգային իրավունքի սուբյեկտ լինելուց: Այսօր մի խումբ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ միջազգայնագետը անդրադարձավ ՄՄ-ին միանալու որոշման քաղաքական հետեւանքներին: «Եթե մինչեւ սեպտեմբերի երեքը՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունը, Հայաստանին  վերաբերում էին որպես Ռուսաստանից խիստ կախման մեջ գտնվող պետություն,ապա դրանից հետո ոչ

Նոր հայկական կինոկատակերգություն՝ «Մեր սրտի տնակը»

Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ Հրաչ Քեշիշյանի նոր ֆիլմի՝ «Մեր սրտի տնակ»-ի (Домик в сердце) պրեմիերան: Ֆիլմը կատակերգություն է, որի մեջ դերակատարություն ունեն հայ և ռուս դերասաններ, ինչպիսիք են Խորեն Լևոնյանը, Մարիա Սյոմկինան, Արմեն Ջիգարխանյանը, Եկատերինա Ստրիժենովան և այլք: Գլխավոր միտքն այն է, որ ընտանիքը կփրկի ամեն ինչ: Ֆիլմի բեմադրող ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի նպատակն է նաև

Սերժ Սարգսյանը կոչ է անում ընդունել` «ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը»

Նախագահը մասնակցել է Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերում ներդրում կատարող պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը   Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նյուպորտ քաղաքում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, ծառայությունների և մարզային վարչությունների ղեկավարներ: Անդրադառնալով ընթացիկ և ծրագրային խնդիրներին՝ ոստիկանության պետը նշեց, որ ծառայության անհրաժեշտ մակարդակ հնարավոր է ապահովել միայն աշխատանքային գրաֆիկներով նախատեսված խնդիրները ողջ ծավալով և նախատեսված ժամկետներում կատարելու դեպքում: Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանության ստորաբաժանումներն ըստ նախնական

Ֆաբիո Կապելոն պահանջում է իր փողերը եւ վերջ

Իտալացի մասնագետը սպառնում է մինչեւ հոկտեմբերի 1-ը իր պարտքը չմարելու դեպքում խզել պայմանագիրը Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ: Վերջերս հայտնի է դարձել, որ ՌՖՄ-ն Կապելոյին եւ նրա շտաբին երեք ամսվա աշխատավարձ է պարտք: Նոր պայմանագրով Կապելոն տարեկան ստանում է ինը միլիոն եվրո եւ համարվում է աշխարհում ազգային հավաքականների ամենաբարձր վարձատրվող մարզիչը: Ինքը՝ իտալացին, Ադրբեջանի հետ ընկերական

Ինչու՞ է քաղաքաշինության նախարարությունը մերժել «Շիրակ» կենտրոնին՝ անօթևանների բնակարանների հարցով

Aravot.am-ն անդրադարձել էր «Շիրակ կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանի մտահոգություններին՝ կապված Գյումրիում անօթևան ընտանիքներին բնակարանի տրամադրման հարցում գոյություն ունեցող խնդիրների հետ: Մասնավորապես պարոն Թումասյանը մտահոգություն էր հայտնել Բնակարանի գնման վկայականի (ԲԳՎ) տրամադրման ծրագրի հետ կապված, համաձայն որի՝ պետությունը անօթևաններին տրամադրում է վկայական և գումար, իսկ բնակարանը շահառուն ինքը պետք է ձեռք բերի: Պարոն Թումասյանը նշել էր, որ

Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնուհու հետ

Շարժայում շարունակվող շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ում 12 մասնակիցները մեկօրյա հանգստից հետո այսօր վերսկսեցին պայքարը: Իներորդ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա ԴԱնիելյանը քիչ առաջ սեւերով 57-րդ քայլում միավորը բաժանեց աշխարհի չեմպիոն, չինուհի Հոու Յիֆանի հետ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքէջի

Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ

ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում աշխատանքային այցով գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նյուպորտում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Երկու երկրների նախագահները գոհունակությամբ են խոսել հայ-ֆրանսիական քաղաքական բարձր մակարդակի երկխոսության և

ՀՅԴ-ն՝ քառյակի կազմաքանդման եւ տարաձայնությունների մասին

«Բազմիցս եմ ասել՝ քառյակը մի մարմին չէ: Քառյակը տարբեր քաղաքական ուժերի, տարբեր գաղափարախոսության եւ խնդիրների տարբեր պատկերացում ունեցող ուժերի ժամանակավոր միավորում է, որի հիմնական հարցը օրակարգում ձեւավորված եւ բոլորի կողմից կոնսենսուսի միջոցով հավանության արժանացած հարցերին է նվիրված»,- Аravot.am-ի հետ զրույցում քառյակում առկա տարաձայնությունների մասին խոսելիս քառյակին այսպիսի սահմանում տվեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա

Պոռոշենկոն խոստացել է ուրբաթ դադարեցնել ռազմական գործողությունները. Reuters

Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն խոստացել է ուրբաթ օրը դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայի արևելքում, եթե Մինսկում կայանա Դոնբասի անջատականների հետ Կիևի, Մոսկվայի և ԵԱՀԿ ներկայացուցիչների հանդիպումը, փոխանցում է «Ռոյթերս»-ը: Պոռոշենկոն նշել է, որ հրադադարի հրաման կտա ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով), իսկ Մինսկի հանդիպումից ակնկալում է, որ կհաստատվի «խաղաղության փուլային ծրագիրը»: «Եթե կայանա (Մինսկի) հանդիպումը, ապա Կևի

«Նախագահ Քոչարյանը շատ լավ օրինակ է ցույց տալիս, որ անհրաժեշտ է կարդալ». Արծվիկ Մինասյան

Մարտի 1-ը տնտեսական ձեռքբերումների ֆոնին չպետք է ներկայացվեր Քոչարյանի ֆիլմում, կարծում է Արծվիկ Մինասյանը:

Մովսես Շահվերդյան. «Հայաստանը գերտերություններին հետաքրքրում է, իբրեւ տարածք». (Տեսանյութ)

ՀԱՍԿ-ն առաջարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Արծվիկ Մինասյանը՝ «Բախտիկյան Քոչարյանի» մասին. «Ամեն ինչ բախտի վրա կամ Աստծո վրա գցելով չի»

«Նախագահ Քոչարյանի ժամանակ տնտեսության մեջ մենք արձանագրել ենք թռիչքաձեւ զարգացում, որեւէ այլ իշխանության դա չի հաջողվել: Սա չտեսնել՝ նշանակում է պարզապես սեւ ակնոցներ դնել եւ անցյալին այդ ձեւով նայել»,- ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը այսպես պատասխանեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի  եւ նրա մասին տեսաֆիլմի  շուրջ ծավալված քննարկումներին: Նա վստահեցրեց, որ քոչարյանական ժամանակներն իսկապես եղել

Դասախոսը`վարչապետի հրահանգի մասին. «Հարցը կարող էր առաջանալ մինչեւ սեպտեմբերի 1-ը»

Վարչապետն այսօր հանձնարարել է ֆինանսների նախարարին ուսումնասիրել աշխատանքը համատեղող դասախոսներին հուզող խնդիրները

Դոլարի փակման գինը կազմել է 409.5 դրամ

Սեպտեմբերի 4-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 4405000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.68 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.5 դրամ:   NASDAQ OMX Armenia

Վարչապետը մասնավոր հատվածի հետ քննարկել է բնակարանաշինարարության զարգացման հնարավորությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ հանրապետության շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների և համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է շինարարության ոլորտի զարգացման ուղղությամբ կառավարության նախաձեռնությունը: Մասնավորապես, վարչապետ Աբրահամյանը ներկայացրել է բնակարանաշինարարության ուղղությամբ նախատեսվող ծրագիրը: Դրանով նախատեսվում է պետական հատվածից բացի, բնակարանաշինարարության ոլորտում սոցիալական քաղաքականություն իրականացնելու և դրանով իսկ տնտեսության շինարարական ոլորտն ակտիվացնելու նպատակով

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մասնակցել է Արաբկիր վարչական շրջանում անցկացվող բնակիչների ընդունելությանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները: Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում կազմակերպվող քաղաքացիների ընդունելություններին պարբերաբար մասնակցում են նաև քաղաքապետի տեղակալները: Այս շաբաթ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մասնակցել է Արաբկիր վարչական շրջանում անցկացվող բնակիչների ընդունելությանը: Լսելով բարձրացվող խնդիրները՝ Վահե Նիկոյանը ներկայացված բոլոր հարցերին տեղում

Լեւոն Մութաֆյանը՝ Սերժ Սարգսյանին. «Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը ապտակ կլինի մեր իշխանությանը, պետությանը, մարդկանց հավատին»

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Ձերդ գերազանցություն պարոն նախագահ, Գիտեմ, որ մեր երկրում նամակի ժանրը՝ բաց կամ «փակ» , վաղուց անտեսված ու արհամարհված է, սակայն հարցի կարևորությունից ելնելով, մի թաքուն հույս ունեմ, որ գոնե այս անգամ Ձեզ անձամբ կհետաքրքրի այն, ինչն ուզում եմ ներկայացնել և որը կապակցվում է երկրի ու պետականության հեղինակությանը, արժանապատվությանը, մեր

Տեսախցիկների և արագաչափերի արձանագրած խախտումների տուգանքներից գոյացած գումարը կազմել է գրեթե 3 մլրդ դրամ

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ վարչական ակտերի իրավաչափության հետ կապված հարցեր ունենալու դեպքում ամենակարճ ճանապարհը Ճանապարհային ոստիկանությանը դիմելն է. «Թող դիմեն կապի բոլոր միջոցներով՝ սկսած հեռախոսից: Ես գնահատում եմ՝ ամենահարմար տարբերակը համացանցն է: Ուղղակի նամակ գրեն ՀՀ ոստիկանություն կամ ճանապարհային ոստիկանության կայքին: Մենք թեկուզ մեկ տողանոց

«Դիմեք դատարան». Կոստանյանը` բոլոր վիրավորվածներին (Տեսանյութ) 

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը պաշտոնյաներին վիրավորելու մասին

Հյուսի՞ս, թե՞ Արեւմուտք

Արցախում էլ, ինչպես Հայաստանում, քիչ չեն օտարահունչ անուններով խանութները, սննդի եւ զվարճանքի օբյեկտները: Եվ այնտեղ էլ ռուսերենի եւ անգլերենի, Հյուսիսի եւ Արեւմուտքի միջեւ մրցություն կա: Ի՞նչ ընտրել՝ բարձրորակ մսամթերք «Մեչտա՞», թե՞, այնուամենայնիվ, «Օնլի»՝ ոսկի: Լուսանկարները՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 03.09.2014

Վանաձորում ուսանողի են դանակահարել

Դանակահարողը ընդունել է մեղքը:

Տուժողի ներկայացուցիչ. «Լորետա Բարսեղյանը շատ կցանկանար հետ վերցնել այս բողոքը»  (Տեսանյութ) 

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Արտակ Բուդաղյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013թ. ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել

Ալիևն ու Սարգսյանը մի քանի ժամից կհանդիպեն

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ Ուեսլի մայրաքաղաք Քարդիֆում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մի քանի ժամից կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կկայանա Լոնդոնի ժամով 17:30 (Երևան՝ 19:30): Հանդիպմանը կմասնակցի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հնարավոր է հանդիպեն

Սոֆյա Հովսեփյան. «Այգեպար գյուղի մանկապարտեզն եւ դպրոցն ամբողջությամբ կրակադաշտի մեջ են»

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնությունը պատրաստվում է դիմել կառավարությանը եւ Կրթության եւ գիտության նախարարությանը

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031