Օրվա լրահոսը
ԼՂՀ-ում անազնիվ միջոցներով կառուցվող առանձնատները վերածվելու են առողջարանների․ Ղարաբաղցի իրավապաշտպան
«Առավոտ»-ին տված հարցազրույցում «Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ, մարդու իրավունքների եւ խաղաղության ոլորտում միջազգային մրցանակների դափնեկիր, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի՝ Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանն անդրադարձավ ԼՂՀ իշխանությունների հասցեին իր կողմից հաճախակի դարձած քննադատության պատճառներին: «Ղարաբաղի ներկայիս ղեկավարությունը, որը եռանդով եւ առանց ամաչելու սեփական բիզնես հետաքրքրություններն է առաջ մղում, արժե, որ չմոռանար սեփական ժողովրդի պատմության ոչ վաղ
Քաղաքացի. Տեր-Պետրոսյանը անկախություն բերեց, Քոչարյանը ԱԺ-ն մաքրեց, իսկ Սարգսյանը նման է Դանկոյին․ (Տեսանյութ)
Հայաստանի երրորդ Հանրապետության երեք նախագահներից, որի կառավարության տարիներն են ավելի անհոգ եւ լավը եղել, թերեւս պարզ չէ, եւ հանդիսանում է մի շարք բանավեճերի թեմա: Aravot.am-ը, Երեւանի փողոցներում անցկացված հարցման ընթացքում, փորձեց ճշտել՝ քաղաքացիների կարծիքով նախագահներից ո՞ւմ օրոք է իրենց կյանքն ավելի լավ եղել: Հարցվածներից մեկի կարծիքով երեք նախագահները լավ են կատարել իրենց պարտականությունները. «Սա ավելի
Սեյրան Օհանյան. «Ամեն զինվորի կորուստը մեծ ցավ է մեզ համար»․ (Տեսանյութ)
Այսօր ՊՆ կենտրոնակայան կատարած այցից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա գոհունակություն հայտնեց զինակոչի նոր՝ վիճակահանությամբ անցկացվող եղանակից, ասաց, որ ամեն ինչ արվում է բանակում կոռուպցիան մինիմումի հասցնելու համար: Նախարարը չհամաձայնեց «Aravot.am»-ի դիտարկմանը, որ բանակում գրանցվող դեպքերի մեծ մասը ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունք են, ըստ պարոն Օհանյանի տվյալների, զենքի հետ սխալ
Hurriyet. Դինքի սպանության գործով երկու կասկածյալներին բաց են թողել
Հրանտ Դինքի սպանության գործով երկու կասկածյալները, որոնք ձերբակալվել էին հունվարի 7-ին, այսօր հարցաքննումից հետո ազատ են արձակվել: Հայտնում է «Հուրիեթ» թերթը: Զեյնել Աբդին Յավուզը և Օսման Հայալը ձերբակալվել էին դատարանի որոշմամբ, երբ նրանք չէին ներկայացել նախնական լսումներին: Յավուզը համարվում է Դինքի սպանության համար առաջին հավաքագրված անձը, իսկ Հայալը սպանության պատվիրատու Յասին Հայալի եղբայրն է: Թերթը
МК. Թուր նվիրե՞մ` կոմունիստ սպանես. Փարաջանով
Փարաջանովն այնքան անկանխատեսելի և ազատ մարդ էր, որ հեղինակավոր ռեժիսոր Լև Կուլիջանովի «Ոճիր և պատիժ» ֆիլմը նայելուց հետո կարող էր հեռագիր ուղարկել. «Ձեր «Ոճիրը» նայեցի որպես պատիժ»: Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված «Կովկասյան գերին» հոդվածում գրում է «Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ը: ԿԳԲ-ի արխիվներում հաղորդագրություն կա, որ 1966թ. փետրվարին Փարաջանովը իր ծանոթի որդու հետ խոսելիս ասում է. «Ո՞նց ես,
Կապանում մտադիր են երթ անցկացնել՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի եւ մյուս քաղբանտարկյալների
Փետրվարի սկզբներին կապանցիները մտադիր են երթ անցկացնել՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի եւ մյուս քաղբանտարկյալների ազատության: Երթը նախատեսված էր անցկացնել դեռեւս հունվար ամսին, սակայն հետաձգվեց փետրվար ամիս, որպեսզի երթին կարողանան մասնակցել այս պահին Երեւանում քննություններ հանձնող կապանցի ուսանողները: Նախնական տվյալներով՝ երթին կմասնակցեն ոչ միայն կապանցի ուսանողները, այլեւ՝ երկրի ներկայիս իրավիճակով մտահոգ քաղաքացիները: «Ստացվում է այնպես, որ
Զինակոչիկները վիճակահանությամբ ընտրեցին իրենց զորամասերը (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան, ձմեռային զորակոչի ընթացքին ծանոթանալու նպատակով: Այս զորակոչը մյուսներից առանձնանում է նրանով, որ զինակոչիկները վիճակահանությամբ էին իրենց զորամասերը ընտրում: Այս նորամուծությունը նպատակ ունի բացառել հնարավոր բոլոր կոռուպցիոն ռիսկերը՝ կոնկրետ զորամասերի ընտրության հարցում: Վիճակահանության համար դրված էր երեք տուփ, որոնցից մեկի վրա գրված էր Ա, մյուսի
Հայերը մրցանակային տեղեր չգրավեցին
ԱՄՆ-ի Սանտա-Կլարա քաղաքում ավարտվեց շախմատի «Bay Area International» փառատոնը: Մրցաշարին մասնակցող հայ չորս շախմատիստներին մրցանակային տեղ զբաղեցնել չհաջողվեց: Սամուել Սեւյանը եւ Տաթեւ Աբրահամյանը 5,5-ական միավորով մրցաշարային ամփոփիչ աղյուսակում հանգրվանեցին, համապատասխանաբար, 18-րդ եւ 20-րդ տեղերում: Հավասար՝ 4,0-ական միավոր վաստակեցին նաեւ Տիգրան Իշխանովն ու Հայկ Մանվելյանը: Տիգրանը պայքարն ավարտեց 39-րդ հորիզոնականում, Հայկը՝ 43-րդում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Новости-Грузия. Հայաստանը 2013թ. Վրաստան այցելության ցուցանիշով 2-րդն է
2013թ. Վրաստան այցելել է Հայաստանի 1,28 միլիոն քաղաքացի: Հայտնում է «Նովոստի Գրուզիա» թերթը` հիմնվելով ներքին գործերի նախարարության տվյալների վրա: Այս ցուցանիշով Հայաստանը հետ է միայն Թուրքիայից, որտեղից 1 591 372 քաղաքացի է այցելել Վրաստան 2013թ. ընթացքում: Հայաստանին հաջորդում է Ադրբեջանը` 1 072 226, իսկ չորրորդ տեղում է Ռուսաստանը` 765 458, որը գրեթե երկու անգամ ավելին
Մազմանյանն ընտրել էր մի ուղի, որը պահանջում էր մշտապես լինել հասարակական ուշադրության կենտրոնում
Խոր վշտով տեղեկացանք Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մահվան մասին: Անժամանակ ընդհատված ամեն մի կյանք մեծագույն ողբերգություն է, առավել ևս մարդու, ում վստահված է բնագավառի ապագան երաշխավորելու բարդ ու պատասխանատու գործը: Նրան սիրում էին ուսանողներն ու ընկերները, նա այն եզակի արվեստագետներից էր, ով չէր վարանում ծայրահեղ վիճակներից, փորձարարությունից ու ձախողումներից, փնտրում
2013 թվականին մայրաքաղաքի մարզական առօրյան հագեցած է եղել
2013 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում շուրջ չորս տասնյակ մարզական խոշոր ստուգատեսներ, տարբեր մարզաձևերից համաքաղաքային առաջնություններ, մարզական փառատոներ ու այլ միջոցառումներ են կազմակերպվել: Մարզական տարվա մեկնարկը տրվել է «Երևանյան ձմեռ» երիտասարդական փառատոնով: Առաջին եռամսյակում կազմակերպվել են աթլետիկայի, շաշկու, շախմատի, ռենձյուի, բասկետբոլի առաջնություններ: Ապրիլին կայացել է «Առողջ ընտանիք» խորագիրը կրող «Երեք սերունդ» երիտասարդական մարզական փառատոնը։ Երևան
Ամերիկացի մարզիկներին կէվակուացնեն հինգ ինքնաթիռներով
Ամերիկայի դահուկային սպորտի եւ սնոուբորդի ֆեդերացիան Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ պայմանագիր է ստորագրել անվտանգության մասնավոր մի կազմակերպության հետ: «USA Today»-ի փոխանցմամբ, պայմանագրի համաձայն ընկերությունը նախապես հինգ ինքնաթիռ է ամրագրել, որպեսզի անհրաժեշտության դեպքում ամերիկացի օլիմպիականներին արտակարգ պայմաններով էվակուացնեն Սոչիից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ avsim.su-ի
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի ավտոճանապարհի Գորիսի տարածաշրջանի Շուռնուղ գյուղի տարածքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ
10 տարի առաջ մեզ մոտ տղամարդկանց 60%-ից ավելին էր ծխում
Կան երկրներ, որտեղ, ուղղակի, կրոնական պատկանելությունից ելնելով է ծխողների ցուցանիշը ցածր
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի բեմադրիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ. «Արմեն Մազմանյանը մեծ ներդրում ունեցավ հայ թատերարվեստի զարգացման գործում` իր նորարարական մոտեցումներով: Հմուտ կազմակերպչի նրա կարողությունները լավագույնս դրսևորվեցին «Գոյ»
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահեց ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հոգեհանգստյան արարողությունը
Հունվարի 8-ին Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահեց անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հոգեհանգստյան արարողությունը: Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետն իր խոսքն ուղղեց սգակիր ընտանիքին և ներկաներին: «Խորը ցավով տեղեկացանք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու նվիրյալ և արժանավոր զավակ, վաստակաշատ ճարտարապետ, ակադեմիկոս տիար Ջիմ Թորոսյանի մահվան մասին: …Լուսահոգի Ջիմ
ՀԷՑ-ի անվտանգության պետի «կոնֆիդենցիալ» դիմումը հայտնվել է «կոնտրագենտների՞ն»
ՀՀ դատական երկու ատյաններում ավարտվել են Վարդան Բուռնազյանի ՝ պատվի, արժանապատվության եւ գործարար համբավն արատավորող, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակման համար Հրաչյա Հարությունյանի դեմ գործով քննությունները: Հայցվորը պահանջել էր հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ հատուցել 3.700.000 ՀՀ դրամ նյութական վնասը, որից մեկ միլիոնը՝ որպես վիրավորանքի հետեւանքով առաջացած, իսկ 2 միլիոնը զրպարտության , 700 000 դրամը՝ փաստաբանական ծառայության
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Լևոն Խեչոյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան մասին: Կյանքից անժամանակ հեռացավ արդի հայ արձակի ամենավառ անհատականություններից մեկը: Ծանր է կորուստը, մանավանդ նկատի ունենալով այն, ինչ Լևոն Խեչոյանը չհասցրեց գրչին հանձնել: Բայց այն, ինչ նա հասցրեց անել որպես ազատամարտիկ,
Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը գեյ է
Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի, «Շտուտգարդտի» եւ «Ասթոն Վիլլայի» նախկին ֆուտբոլիստ Թոմաս Հիտցլեշպերգերն այս աշնանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Իսկ 2014 թվականին նա մարզական հասարակությանը ցնցեց մեկ այլ հայտարարությունով: «Կարծում եմ, դա ասելու ժամանակը եկել է: Ես գեյ հասարակության անդամ եմ եւ գերադասում եմ ապրել տղամարդու հետ: Դրա համար չեմ ամաչում: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ:
Ստյոպա Սաֆարյանի ՀՀՇ-ական գործունեության մասին. «Ստյոպան մեր շեֆն էր»
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության գործադիր քարտուղար, «Ժառանգության» միացյալ ընտրացուցակում Թևան Պողոսյանին հաջորդող Մասիս Այվազյանը չի ցանկանում մանրամասնել, թե իր ենթակայության տակ Ստյոպա Սաֆարյանն ինչ գործունեություն է ծավալել ՀՀՇ-ում: «Ես ՀՀՇ վարչության անդամ էի, Ստյոպան տարածքային կառույցի անդամ: Դա նկատի ուներ պարոն Քոքոբելյանը: Անցած ժամանակներ են, հետաքրքիր չէ մանրամասնելը»,- Aravot.am-ին ասաց պարոն Այվազյանը: Հետո պարոն Սաֆարյանի ասածներին
Շանթ Հարությունյանը տեղափոխվել է հիվանդանոց. Panorama.am
Այսօր ժամը 14:00-ի սահմաններում «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, որը արդեն 16 օր է` հացադուլի մեջ է, տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը: «Շանթի վիճակը թուլացել է և հավանաբար այլ ելք չի եղել, քան հիվանդանոց տեղափոխելը», -փոխանցեց տիկին Պետրոսյանը` ընդգծելով, որ Շանթ Հարությունյանը միևնույնն է չի դադարեցնում
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի ցավակցական խոսքը
Մեզանից հեռացավ Լևոն Խեչոյանը` հայազգի տաղանդավոր գրողը, ճշմարիտ մտավորականն ու Հայրենիքի զինվորը: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը սգում է այս ծանր ու անժամանակ կորստի համար և ցավակցում նրա հարազատներին ու մտերիմներին: Մենք համոզված ենք, որ Լևոն Խեչոյանի գրական ժառանգությունը, ապրած անձնուրաց կյանքն ու նվիրումը շարունակելու են պայքարել, արարել ու կրթել հանուն մեր երազած հայի, քաղաքացու և
Նորայր Նորիկյան. «Արայիկ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը վաղ թե ուշ կդադարեցվի»
Անցյալ տարեվերջին`դեկտեմբերի 25-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանը: Վերջինս կալանավայրում անցկացրեց ինը ամիս: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Արայիկ Պետրոսյանի շահերի պաշտպան Նորայր Նորիկյանն ասաց, որ ինքը բացառում է, որ նախաքննության մարմինն այլ որոշում կայացնի, բացի իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու
Հայ գրականության մեծ կորուստը
Հունվարի 8-ին ծանր, երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց Հայաստանի գրողների միության անդամ, «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի դափնեկիր, ժամանակակից հայ արձակի ամենապայծառ դեմքերից մեկը` Լևոն Խեչոյանը: Լևոն Խեչոյանը ծնվել է 1955 թվականին Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում։ 1983 թվականին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1987 թվականից ապրում էր ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան
Փող լինի՝ ծախսելու տեղ կա
Երբ տեղեկանում ես, թե ֆուտբոլային աստղերը որքան են վաստակում, ակամայից ինքդ՝ քեզ հարց ես տալիս. որտե՞ղ կարելի է ծախսել այդ գումարները: Սակայն ֆուտբոլիստները գիտեն, թե ինչպես վարվել դրանց հետ: Ճիշտ է, հասարակ մահկանացուի համար դրանք հաճախ նույնն են, ինչ փողերը քամուն տալը: «Վերդերում» 2 միլիոն եվրո ստացող հոլանդացի Էլջերո Էլիան 85 դյույմանոց էկրանով վերջին
«Վարդաշեն» ՔԿՀ-ում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ կվերականգնվի այսօր երեկոյան
2014 թ-ի հունվարի 9-ին մի շարք լրատվական կայքերում հրապարակվել էր տեղեկատվություն, ըստ որի, արդեն չորս օր է, ինչ հոսանքազրկվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պարզաբանմամբ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ն հոսանքազրկվել է 07.01.2014թ-ի ժամը 19:00-ին` տրանսֆորմատորի և մալուխների վթարի պատճառով: ՀՀ ԱՆ ՔԿ վարչության և «Վարդաշեն» ՔԿ հիմնարկի
Անի Զախարյանը ԲՀԿ-ին մեղադրեց ՀՀԿ-ի կցորդը լինելու մեջ ու ասաց, որ պատրաստ է հակահարվածի
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲՀԿ գործունեությանը, քննադատելով վերջինի անգործությունը եւ մեղադրելով անիրական ու ինքնանպատակ քաղաքական ուժ լինելու մեջ: Անի Զախարյանը գրում է, թե հասարակությունը իրավունք ուներ ակնկալել ԲՀԿ-ից լուրջ քաղաքական գործընթացներ: Սակայն, նրա խոսքով, այս 7-8 տարիների ընթացքում ԲՀԿ-ն ոչ միայն չի իրականացրել երկրում որեւէ քաղաքական լուրջ
Լոռու մարզի ոստիկանները ժամերի ընթացքում բացահայտեցին նախկին զինվորականի սպանությունը. դրդապատճառը խա՞նդն էր. shamshyan.com
Ըստ shamshyan.com– ի, հունվարի 9-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Լոռու մարզի քննչական բաժնի և ոստիկանության Գուգարքի, Տարոնի բաժինների աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, համագործակցելով ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ոստիկանության Իջևանի բաժնի իրենց գործընկերների հետ, ոստիկանության Գուգարքի բաժին են բերման ենթարկել Լոռու մարզի Ազնվաձոր գյուղի բնակիչ, 36-ամյա Արամ Սարգսյանին: Վերջինս կասկածվում է Վանաձոր քաղաքի
Վնասվել է Սերժ Սարգսյանի նվիրած ավտոմեքենան
Իջեւանի մեր աղբյուրները հայտնում են, որ տարեմուտին Իջեւան քաղաքում բախվել են Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի խորհրդական , իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանին պատկանող «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան եւ Տավուշի մարզկենտրոնի ներքաղաքային երթուղու միկրոավտոբուսներից մեկը: Ճանապարհային ոստիկանությունից ճշտեցինք, որ պատահարի հետեւանքով տուժածներ չկան, պատճառվել է նյութական վնաս, դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին փաստացի պատկանող