Լրահոս
Օրվա լրահոսը

2013 թվականին մայրաքաղաքի մարզական առօրյան հագեցած է եղել

Հունվար 09,2014 18:01

2013 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում շուրջ չորս տասնյակ մարզական խոշոր ստուգատեսներ, տարբեր մարզաձևերից համաքաղաքային առաջնություններ, մարզական փառատոներ ու այլ միջոցառումներ են կազմակերպվել: Մարզական տարվա մեկնարկը տրվել է «Երևանյան ձմեռ» երիտասարդական փառատոնով: Առաջին եռամսյակում կազմակերպվել են աթլետիկայի, շաշկու, շախմատի, ռենձյուի, բասկետբոլի առաջնություններ: Ապրիլին կայացել է «Առողջ ընտանիք» խորագիրը կրող «Երեք սերունդ» երիտասարդական մարզական փառատոնը։

Երևան և Ստեփանակերտ քաղաքների համագործակցության շրջանակում կազմակերպվել է մարզաառողջարարական, ճանաչողական քայլարշավ ԼՂՀ –ում՝ երկու քաղաքապետարանների շուրջ 130 աշխատակիցների մասնակցությամբ: Երևանի թիմը մասնակցել և երկրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել Իջևանում անցկացված ՀՀ պետական ականավոր գործիչ, երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված ֆուտբոլի սիրողական մրցաշարում:

Հունիսին կայացել է «Երևանյան մարզական ամառ 2013» մարզական երիտասարդական միջոցառումը: ՀՀ նախագահի «Լավագույն մարզական ընտանիք» մրցանակի համար անցկացվել է մարզական ստուգատեսի երևանյան փուլը, որից հետո հանրապետական եզրափակչին մայրաքաղաքի թիմերը չորս տարիքային խմբերում գրավել են երկու 1-ին, երկու 2-րդ և մեկ 3-րդ տեղ` առանձին վարժություններում ևս գրավելով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր:
Երրորդ եռամսյակը մեկնարկել է «Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնով՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, հանդբոլ, մարզատրամաբանական խաղեր, հեծանվավազք մարզաձևերից, որոնց մասնակցել են Երևանի 12 վարչական շրջանների բակային թիմերը։ Փառատոնի փոխանցիկ գավաթը չորրորդ տարին անընդմեջ նվաճել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիմը: Սեպտեմբերին տեղի են ունեցել «Երևանի մեծ մրցանակ» հեծանվային սպորտի միջազգային մրցաշարն ու պարալիմպիկ սպարտակիադան: Հոկտեմբերին կազմակերպված «Նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիների ռազմամարզական խաղեր» մարզական մրցույթի քաղաքային փուլում առաջին տեղն է գրավել Դավթաշեն վարչական շրջանի թիմը։ ՌԴ Մոսկվայի կառավարության և ՀՀ Երևանի քաղաքապետարանի միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում Երևան քաղաքի մարզական պատվիրակությունը մասնակցել է Մոսկվա քաղաքում նոյեմբերի 26-29-ը կայացած հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, շախմատ ու սեղանի թենիս մարզաձևերից անցկացված պատանեկան մարզական խաղերին։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031