Օրվա լրահոսը

Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ողջունում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որդեգրած բանաձևը

 Ապրիլի 12-ին տեղի ունեցավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունման փաստին: Այս առիթով Միջեկեղեցական խորհուրդը նամակ ուղղեց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին` հանուն Հայ Եկեղեցու և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և

Պատմաբան. «Դավիթ Հովսեփյանը ծնկի չիջավ այն ժամանակվա իշխանությունների առաջ»

«Ցավն ու վիշտը երբեք ինձնից դուրս չեն գալիս, բայց Դավիթիս կերպարն ինձ ուժ է տալիս ու ապրեցնում: Եզակի երևույթ է, որ 18 տարեկան պատանու անունով դպրոց են կոչում: Դավիթս իր փոքր տարիքով է մեծարվում, այսինքն՝ նա փոքր էր, բայց հասուն մարդուն բնորոշ գործունեություն էր ծավալում»,- վաղամեռիկ հասարակական գործիչ, լրագրող, բանահավաք, բանաստեղծ Դավիթ Հովսեփյանի մոր՝ Ստելլա

Ուկրաինայի արևելքում զինյալներն անվտանգության ուժերի շենքեր են գրավել. Amerikayidzayn.com

«Ամերիկայի ձայն». Ուկրաինայի արևելքում գտնվող Սլավյանսկ քաղաքում ռուսաստանամետ զինյալները շաբաթ օրը գրավել են երկրի անվտանգության ծառայությանը պատկանող շենքը: Անվտանգության ծառայությանը պատկանող շենքը գրավելուց առաջ առնվազն 20 զինյալ գրավել էր երկրի ոստիկանության ստորաբաժանումը: Դոնեցկի տարածաշրջանային ոստիկանության տվյալների համաձայն, Սլավյանսկում երկու շենքերի գրավումն իրականացվել է զինյալների նույն խմբի կողմից: Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովի համաձայն,

Տեղի ունեցավ «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի բարեգործական ցուցահանդես-վաճառքը

 Ապրիլի 12-ին Երևանի քաղաքապետարանի նախասրահում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ԱԺ պատգամավորների, Երևանում հավատարմագրված դեսպանների  ներկայությամբ տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարության «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի կազմակերպած բարեգործական ցուցահանդես-վաճառք՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին: Ցուցահանդես-վաճառքն իր ներկայությամբ պատվեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Ելույթ ունենալով

Ռուբեն Ալեքսանյանը Եվրոպայի երկրորդ ամենաուժեղ տղամարդն է

Վնասվածքները տեւական ժամանակ բուժելուց հետո հայաստանցի գերծանր քաշային ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանը Իսրայելում քիչ առաջ ավարտված Եվրոպայի առաջնությունում բարձրացավ պատվանդանի երկրորդ աստիճան: Երիտասարդ հայ դյուցազնը պոկում վարժությունում ցույց տվեց 190 կգ, հրումում՝ 246 (փոքր արծաթ) եւ երկամարտի 436 կիլոգրամով նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Հռիփսիմե Խուրշուդյանի ֆեյսբուքյան էջից  

Հռիփսիմե Խուրշուդյանը ցույց է տվել 5-րդ արդյունքը

Թել-Ավիվում այսօր ծանրամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ օրն է: Կանայք արդեն ավարտել են պայքարը: Գերծանր՝ +75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը, որ անցած տարի մայր դառնալուց հետո առաջին անգամ է բարձրացել մրցահարթակ եւ ավելի շատ պայքարը վերզգալու նպատակով է մեկնել Իսրայել, երկամարտի 232 (102+130) կիլոգրամով զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ    

Այրվել է փայտյա շոգեբաղնիքը

Meteo.am. Ապրիլի 12-ին, ժամը 06.35-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի  Իսակովի պողոտայում` «Սենատոր» խաղատան մոտակայքում, այրվում է երկհարկանի փայտյա շինություն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցի թիվ 168 հասցեում գտնվող «Ռուսական բաղնիքներ» հանգստի համալիրում այրվում է փայտյա շոգեբաղնիքը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.14-ին, մարվել` 07.41-ին:

Ֆորշին տեղափոխել են հիվանդանոց. Yerkir.am

Սիրված երգիչ Ֆորշին տեղափոխել են հիվանդանոց, նա վերակենդանացման բաժանմունքում է: Yerkir.am-ի հետ զրույցում «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մուրադյանը նշեց, որ Ֆորշի վիճակը կայուն է, կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում: Մանրամասները` yerkir.am կայքում:

Ծնեբեկով եւ կիտրոնով ռիզոտո (տեսանյութ)

Ռիզոտոն իտալական ամենահայտնի ճաշատեսակներից է: Ռիզոտոյի համար պետք է հատուկ տեսակի բրինձ, ամենատարածվածը արբորիո տեսակն է: Կան բրնձի մի քանի այլ տեսակներ եւս, որոնք օգտագործվում են ռիզոտոյի համար, կարեւորը, որ լինեն կլոր եւ օսլայի բարձր պարունակությամբ: Ռիզոտոյի անթիվ-անհամար տեսակներ կան, այսօր կներկայացնենք ծնեբեկով (լատիներեն՝  asparagus, իսկ ռուսերեն՝ спаржа) եւ կիտրոնով ռիզոտոն, որը շատ բուրումնավետ է,

Ծառատունկին միացել է նաեւ Սեյրան Օհանյանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սեյրան Օհանյանի և Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ միասին մասնակցել է նաև Տիգրան Մեծի այգում կազմակերպված ծառատունկին: Ի դեպ, հարկ է նշել, որ 2013թ. իրականացված վերակառուցման ծրագրի շրջանակում ամբողջությամբ արդիականացվել է նաև զբոսայգու ոռոգման համակարգը: Կարևորելով մայրաքաղաքի կանաչ տարածքների ավելացմանն ուղղված քաղաքային իշխանությունների հստակ քաղաքականությունը՝

РИА Новости. Դոնեցկի հատուկ ջոկատայիններն անցել են ցուցարարների կողմը

Դոնեցկի ոստիկանության հատուկ ջոկատայինները (նախկին «Բերկուտ»-ը) հրաժարվել է մեկնել Սլավյանսկ, որտեղ ցուցարարները ոստիկանության բաժնի և քաղխորհրդի շենքերն են գրավել: Դեպքի վայրից փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ոստիկանները հայտնել են, որ աջակցում են ցուցարարներին և հրաժարվում են կատարել հրամանները: Նրանք հավաքվել են ներքին գործերի նախարարության շենքի մոտ և բանակցում են ռուսամետ ցուցարարների հետ: «Մենք չենք ցրի խաղաղ

Եվս հինգ մեդալ կունենանք այսօր

Իսպանիայի Կասերես քաղաքում ընթացող Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնության մրցումային երկրորդ օրը հայ սամբիստները կնվաճեն ևս հինգ մեդալ: Երրորդ տեղերն են զբաղեցրել պատանիների 65 կգ քաշային կարգում Ռոբերտ Գաբրիելյանը, երիտասարդներից՝ 90 կգ քաշային Սեյրան Սահակյանը: Մեր մարզիկներից երեքը հասել են եզրափակիչ և կպայքարեն ոսկե մեդալների համար: Երիտասարդական առաջնության 52 կգ քաշային կարգում Գրիգոր

«Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային համաժողով Բուենոս Այրեսում

 Ապրիլի 9-11-ը Բուենոս Այրեսում` Բորխեսի մշակութային կենտրոնի «Վիլյամս» սրահում, Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանու ներքո անցկացվեց «Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային համաժողով, որը կազմակերպել էին Բուենոս Այրեսի պետական համալսարանը, համալսարանին կից Ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնը և Բուենոս Այրեսի Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամը: Միջազգային համաժողովին մասնակցում էին Արգենտինայի, Հայաստանի, ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի համալսարանական, ակադեմիական

Интерфакс. Դոնեցկում փորձել են գրավել դատախազության շենքը

Դոնեցկի ցուցարարները մարտի 11-ի լույս 12-ի գիշերը փորձել են գրավել դատախազության շենքը, հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով «Նովոստի Դոնբասա» թերթին: «Անջատողականները գիշերը փորձել են գրավել Դոնեցկի մարզային դատախազության շենքը, սակայն իրավապահները կարողացել են կասեցնել հարձակումը: Այդուհանդերձ, անջատողականները հասցրել են վնասել շենքի ներսի գույքը, ինչպես նաև թալանի փաստեր են արձանագրվել», – ասված է հաղորդագրության մեջ:

«Դանդի փրեշս մեթալս Կապան»-ը նոր տարածքներ ուսումնասիրելու մտադրություն չունի

Սյունիքի մարզում գործող  «Դանդի փրեշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությունը նոր տարածքների ուսումնասիրման լայնածավալ ծրագիր չունի: Այս մասին օրերս լրագրողների  հետո ունեցած հանդիպման ժամանակ նշեց ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը: Նա նաեւ հերքեց մամուլում տեղ գտած այն տեղեկությունը, որ Սյունիքում տարածքների 30 տոկոսը երկրաբանահետախուզական աշխատանքների համար  տրված է   «Դանդի փրեշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությանը:  «Մեր լիցենզիայի

ИТАР-ТАСС. ՌԴ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են Ժնևի հանդիպման հարցերը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազանգ է ունեցել Ուկրաինայի իր գործընկեր Անդրեյ Դեշչիցայի հետ: Փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Կողմերը քննարկել են ապրիլի 17-ին Ժնևում Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների հանդիպման ծրագրերը: Սպասվում է, որ հանդիպմանը կքննարկվի «գազային հարցը»: Ավելի վաղ Մոսկվան կասկած էր հայտնել, որ Ժնևում հնարավոր կլինի լուծել Ռուսաստանին Ուկրաինայի գազի պարտքի

Հայաստանի տնտեսությունը արագ տեմպերով անկում է ապրում

Ծաղկաձորում ոչ իշխանական չորս ուժեր շարունակում են «Նոր տնտեսական քաղաքականություն» խորագրով քննարկումները: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն արդեն ավարտել են ծրագրային ելույթները, որոնցից հետեւում է, որ հանրապետության տնտեսությունը արագ տեմպերով անկում է ապրում: Միքայել Մելքումյանը՝ ԲՀԿ, Արծվիկ Մինասյանը՝ ՀՅԴ, Վահագն Խաչատրյանը՝ ՀԱԿ եւ Ռուբիկ Հակոբյանը՝ «Ժառանգություն», նշեցին, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում տնտեսական,

Գագիկ Ծառուկյանի՝ տնտեսության զարգացման վեց հստակ բանաձեւերը

 Ողջունելով «Նոր տնտեսական քաղաքականություն» խորագրով ԲՀԿ,ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» ոչ իշխանական ուժերի Ծաղկաձորում ընթացող քննարկման մասնակիցներին, որին մասնակցում են նաեւ Չեխիայից, Սլովակիայից եւ Լատվիայից հրավիրված ճանաչված տնտեսագետներ եւ իրավաբաններ, հանրապետությունում հայտնի տնտեսագետ գիտնականներ, քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ծրագրի վրա աշխատել է քառյակի տնտեսագետների եւ փորձագետների աշխատանքային խումբը: «Ես

Դեսպան Մելիքյանն իր հավատարմագրերը հանձնեց Պարագվայի նախագահին

Ապրիլի 10-ին Պարագվայի նախագահի «Լոպես» պալատում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը (նստավայրը` Բուենոս Այրես) իր հավատարմագրերը հանձնեց Պարագվայի նախագահ Օրասիո Կարտեսին։ Պաշտոնական արարողությունից հետո` 11 օտարերկրյա դեսպանների հետ կայացած հանդիպման ժամանակ, Օրասիո Կարտեսը ներկայացրեց երկրի տնտեսության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները և խոստացավ իր աջակցությունը բերել նորանշանակ դեսպաններին իրենց առաքելության իրականացման ընթացքում։ Առանձնակի կարևորելով առևտրատնտեսական ոլորտում համագործակցության

«Հետաքրքիր մտոցները դրական տրամադրություն կարող են հաղորդել մարդկանց». Էդուարդ Այանյան (ֆոտոռեպորտաժ)

Այսօր Արամի փողոցում մի շարք երեխաներ ներկայացրին իրենց պատկերացրած գունազարդ եւ հետաքրքիր մտոցները (լյուկ): Նախաձեռնությունն իրականացվում է «Երեւան Փրոդաքշնս» ընկերության կողմից նախաձեռնած «Հազար ու մի մտոց» միջոցառման  շրջանակներում, որի նպատակն է անշուք եւ ժանգոտած մտոցները փոխարինել գեղեցիկ եւ կրեատիվ մտոցներով: Aravot.am-ի հետ զրույցում «Երեւան Փրոդաքշնս»-ի տնօրեն Էդուարդ Այանյանը ասաց, որ նման գաղափարի միջոցով փորձում են

Երիտասարդական կազմակերպությունները ևս միացել են համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին

Վաղ առավոտից համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին միացել են հազարավոր երիտասարդ կամավորներ՝ Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներ, երիտասարդական-հասարակական կազմակերպություններ, ուսանողական խորհուրդներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ դեռ 2012 թվականին մեկնարկած անտառվերականգնման ծրագրով լուծվել է Ծիծեռնակաբերդի տարածքի ոռոգման ցանց ստեղծելու խնդիրը, ինչն էլ հնարավորություն է տալիս պարբերաբար կազմակերպվող ծառատունկերով վերականգնել երբեմնի անտառաշերտը: Ծիծեռնակաբերդում շրջել և ընթացող աշխատանքներին տեղում

Դեսպան Նազարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին

 1992թ. ապրիլի 10-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում տեղի ունեցած ջարդերի վերաբերյալ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը նամակ է հղել կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին` իրազեկելու համար միջազգային հանրությանը 22 տարի առաջ այդ օրը Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված Մարաղայի բնակիչների սպանությունների մասին: Մարաղայի ջարդերին զոհ դարձած անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման առթիվ դեսպան

Հասարակական կազմակերպություններն աշխուժորեն մասնակցում են շաբաթօրյակ-ծառատունկին

Երևանն ավելի մաքուր և ավելի կանաչապատ տեսնելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի  կոչին միանալով՝ հասարակական տասնյակ կազմակերպություններ շարունակում են մասնակցել մայրաքաղաքը մաքրելու և կանաչապատելու գործին: ««STR» ավտոսիրողների ակումբ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել և մաքրման աշխատանքներ է իրականացրել այն վայրերում և հարակից տարածքներում, որտեղ ավտոսիրողները մշտապես մրցումներ են անցկացնում: Կազմակերպության անդամները նշել են, որ, իրենց մասնակցությամբ օրինակ ծառայելով,

«Չենք հանձնվելու, մինչեւ հասնենք մեր ուզածին». «Դեմ եմ»

«Մենք չենք ներկայացնելու ճանապարհային քարտեզներ, որովհետեւ մենք կուսակցություններ չենք»,- այսօր՝ ապրիլի 12-ին, «Դեմ եմ» հավաքի ընթացքում հայտարարեց նախաձեռնության անդամ Գեւորգ Գեորգիսյանը: Նա նշեց, որ այս շարժումը չէր լինի, եթե լինեին արհմիություներ, որի գործը իրենք են վերցրել: Գեւորգ Գեորգիսյանը հայտարարեց, որ ուրբաթ օրը՝ ապրիլի 18-ին, մեծ բողոքի ակցիա է տեղի ունենալու, որի մանրամասները չեն հրապարակվելու՝ իշխանությունները

Հայոց Ցեղասպանության հարցը պետք է լսելի դառնա միջազգային հանրության ավելի լայն շերտերի

 Ապրիլի 12-ին շարունակվեց «Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրները» թեմայով եռօրյա գիտաժողովը։ Այն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։ Կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ն և Երևանի պետհամալսարանը։ Գիտաժողովի ընթացքում գիտական զեկույցներով հանդես են գալիս երիտասարդ գիտնականներ, ուսանողներ։ Գիտաժողովին ուղերձ էր հղել ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ

«ԱԺ-ում հրավիրվելու է արտահերթ նիստ». Արծվիկ Մինասյան

«Այդ գումարները ենթակա չեն գանձման»,- այսօր ապրիլի 12-ին «Դեմ եմ» հավաքի ընթացքում հայտարարեց Սահմանադրական դատարանում նախաձեռնության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ անկախ նրանից, ինչ օրենք է ընդունվելու մինչեւ սեպտեմբերի երեսունը գանձված գումարները ենթակա են վերադարձման, հետեւաբար՝ ոչ մի տրամաբանություն չկա, որ օրենքը գործի մինչեւ սեպտեմբերի երեսունը. «Պետական իրավական մարմինները պարտավոր են առաջնորդվել

Համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին միացել են նաև Երևանի ավագանու անդամները

Համաքաղաքային ծառատունկին ակտիվորեն մասնակցելու Երևանի քաղաքապետի կոչին արձագանքելով՝ միջոցառումների ներգրավվել են նաև Երևանի քաղաքի  ավագանու անդամները: Մասնավորապես, Ծիծեռնակաբերդի հարակից անտառային  տարածքը մաքրվել և ծառատունկն իրականացրել են Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունների անդամները: Վերոնշյալ աշխատանքներում ներգրավված ավագանու անդամներից  յուրաքանչյուրը շեշտել է, որ համաքաղաքային նմանատիպ միջոցառումներին  մասնակցում է նախ որպես երևանցի, ով սիրելի քաղաքի հանդեպ վերաբերմունքը նաև

«Դեմ եմ»-ի օրինակին շատերը կհետեւեն». Կարեն Վարդանյան

«Աննախադեպ բան եղավ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց ժողովրդի օգտին»,- այսօր՝ ապրիլի 12-ին «Դեմ եմ» հավաքի ընթացքում հայտարարեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Լեւոն Հարությունյանը:  Նա հնարավոր է համարում, որ ԱԺ-ում քննարկումներ անցկացվեն եւ նախաձեռնության անդամները գնալու են ԱԺ-ը, որպեսզի իրենց օգտին որոշում կայացնեն: Լեւոն Հարությունյանը ողջունեց, շարժման իգական սեռի անդամներին եւ նշեց, որ նրանք նախաձեռնության վաթսուն

«Թուրքիան՝ փոքր Ամերիկա է, ուրիշ ոչինչ». Սարգիս Հացպանյան

Հրապարակախոս Սարգիս Հացպանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, վերլուծելով Քեսաբում կատարվող իրադարձությունները,  ասաց, որ ամբողջը իրականացրել է ոչ թե Թուրքիան,  այլ հենց Ամերիկայի Միացյալ Նահանգները:  «Թուրքիան՝ փոքր Ամերիկան է: Առանց Ամերիկայի տեղեկության՝ այնտեղ մի ծառից մյուսը ծիտիկ չի թռնում: Այն հատվածում, որտեղ տեղի էին ունենում իրադարձությունները, Ամերիկան երեք հատ ռազմաբազա ունի»,- տեղեկացրեց պրն Հացպանյանը: Մանրամասն՝ 

Մեկնարկեց «Դեմ եմ» գործնական հավաքը

Քիչ առաջ մեկնարկեց «Դեմ եմ» նախաձեռնության գործնական հանրահավաքը: Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը նախ ներողություն խնդրեց, որ գտնվում է հարթակից այն կողմ եւ հայտարարեց, որ շատ դժվար է վերեւում գտնվել: «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Կարեն Հովհաննիսյանը հայտարարեց, որ շարունակելու են պայքարի բոլոր ձեւերը, մինչ այն ժամանակ, քանի դեռ հարցը չի լուծվում: Նա կոչ արեց պետական այրերին

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031