Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետաքրքիր մտոցները դրական տրամադրություն կարող են հաղորդել մարդկանց». Էդուարդ Այանյան (ֆոտոռեպորտաժ)

Ապրիլ 12,2014 17:16

10003520_633687646711873_768459296693194341_nԱյսօր Արամի փողոցում մի շարք երեխաներ ներկայացրին իրենց պատկերացրած գունազարդ եւ հետաքրքիր մտոցները (լյուկ): Նախաձեռնությունն իրականացվում է «Երեւան Փրոդաքշնս» ընկերության կողմից նախաձեռնած «Հազար ու մի մտոց» միջոցառման  շրջանակներում, որի նպատակն է անշուք եւ ժանգոտած մտոցները փոխարինել գեղեցիկ եւ կրեատիվ մտոցներով:1010352_633724440041527_5324887524132707565_n1660459_633688366711801_8435416336232826708_n

Aravot.am-ի հետ զրույցում «Երեւան Փրոդաքշնս»-ի տնօրեն Էդուարդ Այանյանը ասաց, որ նման գաղափարի միջոցով փորձում են դրական տրամադրություն հաղորդել մարդկանց: «Սրանից հեշտ բան չկա: Պետք է ներկ ու գաղափար: Եւ ժանգոտ այդ բլիթը վերածվում է հետաքրքրիր օբյեկտի, որը ձեզ համար դառնում է ավելի գրավիչ եւ ձեր օրը դարձնում է ավելի ուրախ»:

Միջոցառմանը ներկա էին ոչ միայն մտոցներ արտադրող ընկերություններ, ինչպիսիք են` «Նիկոլ Դումա» ԱԿ-ն, «Էներգապլաստ» ՍՊԸ-ն, այլեւ ներկայացուցիչներ` քաղաքապետարանից եւ Մշակույթի նախարարությունից:10003421_633687560045215_542100671522283051_n10177237_633688276711810_7360831868556614342_n

«Մտոցներ արտադրող ընկերություններին հրավիրել ենք այստեղ: Նրանք կընտրեն երեխաների լավագույն էսքիզները, կծանոթանան հնարավորություններին, ի՞նչ կարելի է անել, ինչպե՞ս իրականում կարելի է ձեւավորել մտոցները: Նրանք հետաքրքրված են, եւ մենք կառաջարկենք որոշակի գաղափարներ: Մենք  ուզում ենք գաղափարը տալ եւ հետագայում օգնել, որպեսզի այն իրականանա: Եթե մտոցները մեկ անգամ լավ պատրաստեն,  70 տարի եւ ավել մնալու է. չի փչանում, քանի որ չուգունից ձուլած մտոցի կափարիչ է: Քաղաքի տարբեր հատվածներում մտոցները կաշխատեն եւ հետաքրքրություն կառաջացնեն մարդկանց մոտ»,- ասաց «Երեւան Փրոդաքշնս»-ի տնօրեն Էդուարդ Այանյանը:

Դիանա ԹՈՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930