Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ-ում հրավիրվելու է արտահերթ նիստ». Արծվիկ Մինասյան

Ապրիլ 12,2014 16:08

«Այդ գումարները ենթակա չեն գանձման»,- այսօր ապրիլի 12-ին «Դեմ եմ» հավաքի ընթացքում հայտարարեց Սահմանադրական դատարանում նախաձեռնության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:dem emmm

Նա նշեց, որ անկախ նրանից, ինչ օրենք է ընդունվելու մինչեւ սեպտեմբերի երեսունը գանձված գումարները ենթակա են վերադարձման, հետեւաբար՝ ոչ մի տրամաբանություն չկա, որ օրենքը գործի մինչեւ սեպտեմբերի երեսունը. «Պետական իրավական մարմինները պարտավոր են առաջնորդվել վեցերորդ կետով, որտեղ արձանագրված է, որ գերագույնը մարդու սեփականության իրավունքն է, որը ենթակա չէ գանձման»

Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ երկու օր առաջ  այն մարդկանց, ովքեր համրում են, որ մինչեւ սեպտեմբերի երեսունը պետք է գումարներ գանձվի, հրավիրել է բանավեճի, սակայն բոլորը հրաժարվել են: Նա նշեց, որ առաջիկայում ԱԺ-ում հրավիրվելու է արտահերթ նիստ, որտեղ քննարկվելու են այն հարցերը, որ մինչեւ սեպտեմբերի երեսունը որեւէ  գումար չգանձվի, վերադարձվեն գանձված բոլոր գումարները, եւ որեւէ ուժ գործատուների վրա չգործածվի:

Aravot.am-ի հետ զրույցում «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Գեւորգ Գեորգիսյանը նշեց, որ ցավում է, որ Սահմանադրական դատարանի որոշումը կա, բայց քաղաքացին ստիպված է պայքարել, որ այն կյանքի կոչվի: Անդրադառնալով՝ այսօր հանրահավաքի կես ժամով հետաձգմանը նա նշեց.

«Շաբաթօրյակը շատ հետաքրքիր ստացվեց. Այն օրը, երբ մենք հայտարարեցինք, որ գործնական հավաք ենք ունենալու, հաջորդ օրը հայտնի դարձավ, որ նույն օրը շաբաթօրյակ է լինելու մինչեւ վեցը. Ես կյանքում չեմ տեսել այդքան երկար շաբաթօրյակ: Փաստորեն ստացվում է, որ մի քիչ քչացավ մարդկանց քանակը, բայց ինչպես տեսնում ենք՝ այդքան էլ քիչ չեն մեր աջակիցները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930