Լրահոս
Օրվա լրահոսը

Համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին միացել են նաև Երևանի ավագանու անդամները

Ապրիլ 12,2014 15:56

Համաքաղաքային ծառատունկին ակտիվորեն մասնակցելու Երևանի քաղաքապետի կոչին արձագանքելով՝ միջոցառումների ներգրավվել են նաև Երևանի քաղաքի  ավագանու անդամները: Մասնավորապես, Ծիծեռնակաբերդի հարակից անտառային  տարածքը մաքրվել և ծառատունկն իրականացրել են Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունների անդամները: Վերոնշյալ աշխատանքներում ներգրավված ավագանու անդամներից  յուրաքանչյուրը շեշտել է, որ համաքաղաքային նմանատիպ միջոցառումներին  մասնակցում է նախ որպես երևանցի, ով սիրելի քաղաքի հանդեպ վերաբերմունքը նաև այս կերպ  պետք է ապացուցի, ընդ որում, ոչ թե միայն մեկ օրով, այլ՝ յուրաքանչյուր օր: Խմբակցության անդամների հետ իրականացվող աշխատանքներին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի ավագանու անդամ Կամո Արեյանը, ով շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին ակտիվության և մայրաքաղաքի նկատմամբ ցուցաբերած սրտացավության համար:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներն էլ մասնակցել են Նոր Նորք վարչական շրջանի Հայորդաց տան հարակից հատվածում կազմակերպված ծառատունկին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930