Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակական կազմակերպություններն աշխուժորեն մասնակցում են շաբաթօրյակ-ծառատունկին

Ապրիլ 12,2014 16:52

Երևանն ավելի մաքուր և ավելի կանաչապատ տեսնելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի  կոչին միանալով՝ հասարակական տասնյակ կազմակերպություններ շարունակում են մասնակցել մայրաքաղաքը մաքրելու և կանաչապատելու գործին:

««STR» ավտոսիրողների ակումբ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել և մաքրման աշխատանքներ է իրականացրել այն վայրերում և հարակից տարածքներում, որտեղ ավտոսիրողները մշտապես մրցումներ են անցկացնում:

Կազմակերպության անդամները նշել են, որ, իրենց մասնակցությամբ օրինակ ծառայելով, նպաստում են մայրաքաղաքի մաքրության ապահովմանն ու  այդ կերպ շնորհակալություն հայտնում քաղաքապետարանին մշտական աջակցության և պատրաստակամության համար: Ավտոսիրողները նաև հավելել են, որ տարվա ընթացքում պարբերաբար իրենք էլ են նախաձեռնում շաբաթօրյակներ:

Արդեն իսկ մաքրված տարածքներում ««STR» ավտոսիրողների ակումբի» անդամները տնկել են ծառեր և ընդգծել, որ հետևողականորեն խնամելու են դրանք:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930