Օրվա լրահոսը
Հրաչ Ջաբրայանը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին
Այսօր «Դանդի փրեշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ ներկայացրեց ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ընկերության կատարած աշխատանքները, խոսեց առաջիկա ծրագրերի մասին, որոնց մենք կանդրադառնանք առաջիկայում: Պարոն Ջաբրայանը ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին եւ ընդգծեց, որ ինքն անձամբ դեմ է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին, քանի որ, այս
Հովիկ Աբրահամյանը «ընդունելի» թեկնածու է, բայց Համլետ Հարությունյանն ուրիշի է տեսնում վարչապետի պաշտոնում
«Ես որեւիցե կոնկրետություն այդ հարցում չգիտեմ: Երբ կլինի կոնկրետ առաջարկություն՝ գործադիր մարմինը կքննարկի, հետո արդեն պարզ կդառնա: Ես հիմա չեմ ուզում գուշակություններ անել եւ անուններ ասել»,- Aravot.am-ի հետ զրույցում վարչապետի հավանական թեկնածուների մասին մեր հարցին այսպես պատասխանեց ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Հարցին՝ Ձեզ համար նախընտրելի թեկնածու կա՞՝ նա պատասխանեց. «Իմ համար նախընտրելի թեկնածուն, բնական է,
Մարդու իրավունքների վիճակը ոստիկան-քաղաքացի հարաբերություններում
Մարդու իրավունքների տեսակետից առավել խոցելի բնագավառներից է հանդիսանում ոստիկանության հետ քաղաքացիների հարաբերությունները, որին իրենց զեկույցներում անդրադարձել են մի շարք միջազգային կազմակերպություններ: Մասնավորապես, ԱՄՆ Պետդեպարտամենտը, Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ): 2010-2013 թթ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իրականացրել է մարդու իրավունքների վիճակի ուսումնասիրություն ոստիկան-քաղաքացի
Էլինար Վարդանյան. «Մեր հանձնաժողովը որեւէ պարտավորություն չուներ»
Aravot.am-ը տեղեկացրել էր, որ այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջազգային խորհրդարանական լսումներին` «Ազգային խորհրդարանի դերը մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման գործընթացում», թեմայով, որը կազմակերպել էր Հայաստանում ԵՄ խորհրդատվական խումբը, ներկա էին միայն երկու պատգամավոր` Մարգարիտ Եսայանը եւ Ալեքսանդր Արզումանյանը: Ի պաշտոնե ներկա էր նաեւ ՀՀ ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: Նյութում նկատել էինք, որ ԱԺ
ԲՀԿ-ական եւ ՕԵԿ-ական պատգամավորները ճողոպրեցին նախագահական նստավայրի ետնամուտքից
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի են ունենում քաղաքական կունսուլտացիաներ`վարչապետ նշանակելու հարցով: ՀՅԴ-ական պատգամավորները նախագահի հետ հանդիպմանը եկան ու գնացին ետնամուտքից`լրագրողների աչքից հեռու: ԲՀԿ-ական պատգամավորները թեեւ նախագահի նստավայր մտան կենտրոնական մուտքից, բայց այնտեղից առ այս պահը այդպես էլ դուրս չեկան: Լրագրողները ենթադրում են, որ նրանք էլ հեռացան ետնամուտքից, քանի որ
Գեներալ մարզպետի նվերը` կապուտաչյա չեմպիոնին. (Տեսանյութ)
Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը իր մոտ էր հրավիրել հունահռոմեական ոճի ըմբշամարտի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին` «Սպիտակ Արջ»-ին, Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում փառահեղ հաղթանակ տանելու, Հայաստանի պատիվը բարձր պահելու համար: Նշենք, որ Արթուրը պարապում է ամենաանմարդկային պայմաններում, Գյումրու հունահռոմեական ըմբշամարտի դպրոցի դահլիճը կատարյալ գոմ է հիշեցնում` սառը, անհրապույր, տարրական պայմաններից զուրկ, սակայն այս հաստատությունը ցնցող հաղթանակներ է
ՄԻՊ-ի և ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հարցերով հանձնաժողովի նախագահի պատասխանը քաղբանտարկյալների վերաբերյալ նրանց ուղղված դիմումին
2014 թ. մարտի 22-ին Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների կողմից ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին և ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հարցերով հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին դիմումներ էին ուղարկվել, որոնցում նշվում է. «… Հուսով ենք, որ գիտակցելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների աներկբա
Անցկացվել է Երևանի մանկապատանեկան հրշեջ-փրկարարական թիմերի առաջնությունը
«Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության մարզադաշտում անցկացվել է Երևանի մանկապատանեկան հրշեջ-փրկարարական թիմերի անդրանիկ առաջնությունը: Այն կազմակերպվել և իրականացվել է «Երևան քաղաքի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2014 հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին» Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ՝ ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հետ համատեղ: Յուրաքանչյուր վարչական շրջանից առաջնությանը մասնակցել է մեկական թիմ, որոնք հաղթող էին ճանաչվել
Վարչապետի հրաժարականն ու Սահմանադրության բարեփոխումներն իրար հետ կապ ունեն
Քաղաքագետ Արմեն Բադալյանի համար պատահական չէ, որ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը փոխվեց վարչապետի հրաժարականից մի քանի օր հետո: «Ամենայն հավանականությամբ ինչ-որ մի քաղաքական գործընթաց է տեղի ունենում Հայաստանում, ու չեմ կարծում, որ հայաստանածին հեղինակներ ունի: Այդ գործընթացի նպատակն է Հայաստանում միակենտրոն նախագահական իշխանության փոփոխությունը խորհրդարանական կառավարման համակարգի ամենավստահելի վարչապետով եւ ավելի վստահելի, ոչ մեկից չվերահսկվող խորհրդարանի
Տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքն այսուհետև պարտադիր է
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսուհետ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման ժամանակ պարտադիր ներկայացվող փաստաթղթերի հետ միասին տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը) Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանում պետք է ներկայացնի նաև տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք: ՀՀ ոստիկանություն
Սպասվում է փոփոխական եղանակ
Հանրապետության տարածքում` Ապրիլի 11-ին, 13-14-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում,15-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 11-ից 14-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում՝ Ապրիլի 11-ին սպասվում է
ՕԵԿ-ն էլ եկավ նախագահի նստավայր
Քիչ առաջ նախագահական նստավայր եկան ՕԵԿ-ական պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը: ՕԵԿ-ի հետ հանդիպումը նախագահի հետ նշանակված է ժամը 18.00-ին: Պատգամավորները լրագրողների հետ չխոսեցին: Ասացին, որ միայն հանդիպումից հետո կարող են պատասխանել հարցերի: Ն. Գ.
Կարգապահական տույժեր. մեկ լիցենզիայի դադարեցում, 10-ը նախազգուշացում
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր կայացել է Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ԿԳՆ աշխատակազմի ղեկավար, լիցենզավորման հանձնաժողովի նախագահ Մհեր Ղազարյանը: Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված են եղել հարցեր, որոնք վերաբերել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամաններով ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզիաների պարտադիր պայմանների
«Ժողովուրդը վարձում է իշխանավորին, որ իրեն ծառայի». Աբգար Ափինյան
«Ով գալիս է՝ բարով գա, բարով կառավարի և երեսը դեպի ժողովուրդը դարձնի ու ծառայի նրան»,- գրականագետ Դավիթ Գասպարյանի ցանկությունն է և ակնկալիքը ապագա վարչապետից: «Ես չգիտեմ՝ ով կլինի նոր վարչապետը և չեմ էլ ուզում նախապես վատ տրամադրվել, վատ բաներ ասել: Երանի գա մեկը, որի առաջ ցանկություն ունենանք խոնարհվելու»,- հավելեց նա և անհրաժեշտ համարեց նոր վարչապետի
Մաքսային միությունը չի հզորացնի Հայաստանին
Մաքսային միությանն անդամակցելու հարցը ծագեց 2013 թ-ին և շարունակվում է մինչ այսօր` բերելով տարբեր կարծիքների: Որոշ քաղաքագետներ համոզված են, որ Հայաստանն այդ որոշմամբ կորցրեց Եվրոպայի հետ համագործակցության վերջին հնարավորությունը, մյուսներն էլ պնդում են, թե Մաքսային միությունն ավելի շատ դրական, քան բացասական ազդեցություն կունենա Հայաստանի վրա: Ցանկացանք իմանալ նաև քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքը: – Պարոն Շահնազարյան,
Բարեկարգման ծրագրերի շրջանակում շուրջ 25 հեկտարով կավելանա մայրաքաղաքի կանաչ տարածքների ծավալը
Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2014թ.-ին մայրաքաղաքում նախատեսվող որոշ այգի-պուրակների վերակառուցման նախագծերը, որոնք կյանքի կկոչվեն, ինչպես համայնքային բյուջեի, այնպես էլ ներդրումների միջոցով: Երևանի զարգացման քառամյա ծրագրով ու ընթացիկ տարվա աշխատանքներով նախատեսված հանգստի գոտիների կառուցմամբ հարմարավետ միջավայր կապահովվի երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար. «Երևանի քաղաքապետարանի պատվերով նախատեսված այս ծրագրերի
Դավիթ Հարությունյանը Ադրբեջանին անվանեց քաղբանտարկյալների հարցում «չեմպիոն» երկիր
ԵԽԽՎ-ի՝ ՌԴ-ին մինչ տարեվերջ ձայնի իրավունքից զրկելու բանաձեւն այսօր ընդունվել է 145 կողմ, 21 դեմ եւ 22 ձեռնպահ ձայներով: 21 «դեմ» քվեարկողներից էին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներ Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը, Մհեր Շահգելդյանը, Ֆրանսիայի պատվիրակ Ժան Կլոդ Մինյոնը: Ադրբեջանի պատվիրակները քվեարկել են ձեռնպահ:
ИТАР-ТАСС. Ղրիմը Ռուսաստանին միացնելը նախատեսված չէր. Պուտին
Ռուսաստանը չէր պատրաստվում Ղրիմն իր կազմին միացնել, որոշումը կայացվել է տեղի բնակիչների տրամադրության մասին տվյալներ ստանալուց հետո, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Համառուսական ժողովրդական ճակատի» հետ հանդիպման ժամանակ: Փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: «Ես վերջնական որոշում կայացրեցի այն ժամանակ, երբ պարզ դարձավ մարդկանց տրամադրությունները: Մենք չէինք սպասում դեպքերի նման զարգացմանը», – ասել է Պուտինը՝ պնդելով, որ
Արմեն Աշոտյանի հրամանով նշանակվել է ԵԹԿՊԻ-ի ռեկտորի պաշտոնակատար
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել, համաձայն որի` 2014 թվականի ապրիլի 11-ից «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Մուրադյանը` մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը: ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ռազմագերի Խոջոյանը Հայաստանում է
Aravot.am-ին ՊՆ-ից քիչ առաջ հայտնեցին, որ Ադրբեջանում հայտնված ռազմագերի Արսեն Խոջոյանին առաջիկա րոպեներին կտեղափոխեն «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
APA. Սիրիայում ադրբեջանցի սպորտի վարպետ է զոհվել
Սիրիայում ապստամբների կազմում կռվող ևս երկու Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը: Սպանվածներից մեկը՝ 31-ամյա Իբրահիմ Ասլան Քերիմովը, որը հայտնի էր Ջունդուլա Ազերի մականունով, մարտ առանց կանոնների մարզաձևի սպորտի վարպետ է: Նրա լուսանկարները տարածվել են համացանցում: Քերիմովը մի տարի առաջ Սիրիա էր մեկնել իր երեք երեխաների և կնոջ հետ: Նրա մահից հետո
415.7 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Ապրիլի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.7 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415.65 դրամ: NASDAQ OMX Armenia
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 9-ից 10-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 7-ը, խարդախության` 10, յուրացման 1 և խուլիգանության 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 7 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 2-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է
Մարաղայի կոտորածը, ինչպես նաև հայատյացության այլ դրսևորումները, պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից
Քսաներկու տարի առաջ` ապրիլի 10-ին, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հարձակվել են ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի վրա` խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնելով դաժան հաշվեհարդար: Մարաղայում կատարած հանցագործության համար առայսօր ադրբեջանական իշխանությունը միջազգային հանրության կողմից չի ստացել արժանի գնահատական: Այս կապակցությամբ «Արցախպրես»-ը մեկնաբանության խնդրանքով դիմել է ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությանը: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի
«Զվարթնոց» օդանավակայանում Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
Ապրիլի 10-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1983 թ. ծնված Կարեն Ղ.-ին, որը 2013 թ. դեկտեմբերի 17-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Հարավ-Արևմտյան վարչական շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Բողոքի ցույց Թուրքիայի դեսպանատան դիմաց. arfd.info (Տեսանյութ)
Մարտի 31-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ թուրքական դեսպանատան դիմաց, Ֆրանսիայի ՀՅԴ Նոր սերունդ երիտասարդական միության նախաձեռնությամբ և կազմակերպմամբ տեղի է ունեցել բողոքի ցույց՝ ի պաշտպանություն Քեսաբի հայերի: Հջորդ օրերին բողոքի ցույցեր տեղի ունեցան նաև Մարսելում և Լիոնում: Ցույցերին մասնակցեցին հազարավոր մարդիկ՝ հիմնականում երիտասարդներ: Փարիզում 2007թ-ից հետո Թուրքիայի դեսպանատան դիմաց առաջին անգամ է բողոքի ցույց տեղի
Նախագահի խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ մեկնարկել են (Տեսանյութ)
Ի դեպ, խոսակցություններն այն մասին, որ ՀՀ 14-րդ վարչապետը լինելու է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, առավել ինտենսիվ են դառնում նաեւ հանրապետականների շրջանում:
Գործարկվել է Qanon.am հայկական նոր վարկանշային համակարգը
10.04.2014, Երևան – Գործարկվել է Qanon.am հայկական նոր վարկանշային համակարգը, որի նպատակն է մեկ հարթակի տակ հավաքել հայկական ինտերնետ միջավայրի բոլոր կայքերին և տրամադրել վերջիններիս հաճախելիության մասին ինֆորմացիա։ Համակարգի միջոցով հնարավոր կլինի համեմատել կայքերի հաճախելիությունն ըստ դասակարգումների։ Գովազդի մասնագետների համար Qanon.am-ը կարող է դառնալ շատ հարմար գործիք գովազդային հարթակներ ընտրելու համար։ Համակարգի բաժինները ստեղծվել են՝
Հետախուզվող կինը` Այրումի բնակարաններից մեկում
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 9-ին, ժամը 11.00-ին, Այրում քաղաքի Թումանյան փողոցի 13 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 1962 թ. ծնված Լիանա Ա.-ն, որը ապրիլի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 345 հոդվածի /Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները/ 1-ին մասի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն


















































