Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինար Վարդանյան. «Մեր հանձնաժողովը որեւէ պարտավորություն չուներ»

Ապրիլ 10,2014 18:30

Aravot.am-ը տեղեկացրել էր, որ այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջազգային խորհրդարանական լսումներին` «Ազգային խորհրդարանի դերը մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման գործընթացում», թեմայով, որը կազմակերպել էր Հայաստանում ԵՄ խորհրդատվական խումբը, ներկա էին միայն երկու պատգամավոր` Մարգարիտ Եսայանը եւ Ալեքսանդր Արզումանյանը: Ի պաշտոնե ներկա էր նաեւ ՀՀ ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:

Նյութում նկատել էինք, որ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության տասնմեկ հոգանոց հանձնաժողովից, փաստորեն, որեւէ այլ պատգամավորի չեն հետաքրքրել այս լսումները ու նկատել, որ  հավանաբար, գլխադասային հանձնաժողովի նախագահը պետք է ապահովեր պատգամավորների ներկայությունը, գոնե իր տասնմեկ հոգիանոց հանձնաժողովի:

Քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը պարզաբանեց, որ Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի կազմակերպած սեմինարին հրավիրված են եղել բոլոր պատգամավորները: Իսկ ներկա գտնվել-չգտնվելը`յուրաքանչյուրի որոշելիքն էր, ու որ իր ղեկավարած հանձնաժողովը որեւէ պարտավորություն չուներ  սեմինարին պատգամավորների ներկայություն ապահովելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930