Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ մարզպետի նվերը` կապուտաչյա չեմպիոնին. (Տեսանյութ)

Ապրիլ 10,2014 18:21

Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը  իր մոտ էր հրավիրել հունահռոմեական   ոճի ըմբշամարտի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին` «Սպիտակ Արջ»-ին, Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում  փառահեղ հաղթանակ տանելու, Հայաստանի պատիվը բարձր պահելու համար: Նշենք, որ Արթուրը պարապում է ամենաանմարդկային պայմաններում, Գյումրու հունահռոմեական ըմբշամարտի դպրոցի դահլիճը կատարյալ գոմ է հիշեցնում` սառը, անհրապույր, տարրական պայմաններից զուրկ, սակայն այս հաստատությունը ցնցող հաղթանակներ է  արձանագրում:

Ֆինլանդիայում 22-ամյա  Արթուր Ալեքսանյանը  5:0 հաշվով հաղթեց թուրք Չենկ Իլդեմին, այսպիսով` երեք տարի  անընդմեջ հռչակվելով  հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն:

Ինչևէ, Շիրակի գեներալ մարզպետը 1000 դոլարով ու մարզպետի հուշանվերով պարգևատրեց չեմպիոնին  ու լրագրողներին ապշեցրեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի  մասին իր գիտելիքներով: «Մենք շատ ենք գլուխ գովում , թե Գյումրին սպորտի քաղաք է, այսօր փաստորեն դու ես տանում էդ դրոշը առաջ: Պիտի շարունակես տանել հասցնել նպատակին: Իսկ մարզադահլիճի հետ կապված անցած անգամ էլ  խոսեցինք, բայց, քանի որ մերը չէր, էդպես մնաց … Մենք, ճիշտն ասած, կարող էինք փոքր բաներ անել, սակայն փոքր բաներով չի սահմանափակվում, գլոբալ գործ պիտի արվի»,- ասաց մարզպետը: Այս խոսքի  վրա նրան  ընդհատեց Արթուր Ալեքսանյանի հայրը, որը այդ դպրոցի տնօրենն է  և մարզպետին դժգոհեց, որ հիմա էլ իրեն փոխանցել են, թե  փոխնախարարը պիտի գա, տեսնի, նոր սկսեն վերանորոգումները : «Արդեն էնքան են խոստացել ու ոչինչ չեն արել, որ ես չեմ հավատում»,- ասաց չեմպիոնի հայրը:

Սպորտդահլիճի պայմանների  մասին խոսեց նաև չեմպիոնը` նշելով, որ, եթե լավ պայմաններ լինեին, ավելի լավ կլիներ:

Մանրամասները` տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayuhi says:

    Գյումրեցիների հարստություն, մենք հպարտանում ենք քեզանով : Նորանոր հաղթանակներ ու նվաճումներ եմ մաղթում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930