Լրահոս
Օրվա լրահոսը

Անցկացվել է Երևանի մանկապատանեկան հրշեջ-փրկարարական թիմերի առաջնությունը

Ապրիլ 10,2014 18:08

«Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության մարզադաշտում անցկացվել է Երևանի մանկապատանեկան հրշեջ-փրկարարական թիմերի անդրանիկ առաջնությունը: Այն կազմակերպվել և իրականացվել է «Երևան քաղաքի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2014 հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին» Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ՝ ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հետ համատեղ:

Յուրաքանչյուր վարչական շրջանից առաջնությանը մասնակցել է մեկական թիմ, որոնք հաղթող էին ճանաչվել վարչական շրջաններում նախապես կազմակերպված մրցման արդյունքում:

7 վարժությունների ընդհանուր արդյունքներով առաջին  տեղ է զբաղեցրել ԱԻՆ ՃԿՊԱ քոլեջի թիմը, երկրորդ և երրորդ հորիզոնականները կիսել են համապատասխանաբար թիվ 150 դպրոցի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հավաքական թիմն ու 190 դպրոցի սաները:

Պատվոգրերն ու հավաստագրերը թիմերի ղեկավարներին են հանձնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ու ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը:

Հաղթող թիմերից ձևավորված Երևանի հավաքական թիմը ապրիլի 17-ին  կմասնակցի մրցույթի հանրապետական առաջնությանը, որի արդյունքներով ձևավորված ՀՀ հավաքական թիմը Բելառուսում կմասնակցի պատանի հրշեջ-փրկարարների առաջնությանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով և շնորհավորելով բոլոր մասնակիցներին՝ Գայանե Սողոմոնյանը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումն ու թիմերին հաջող մրցելույթներ և հաղթանակ է մաղթել առաջնության հանրապետական փուլում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930