Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ցույց Թուրքիայի դեսպանատան դիմաց. arfd.info (Տեսանյութ)

Ապրիլ 10,2014 16:52

 

Մարտի 31-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ թուրքական դեսպանատան դիմաց, Ֆրանսիայի ՀՅԴ Նոր սերունդ երիտասարդական միության նախաձեռնությամբ և կազմակերպմամբ տեղի է ունեցել բողոքի ցույց՝ ի պաշտպանություն Քեսաբի հայերի: Հջորդ օրերին բողոքի ցույցեր տեղի ունեցան նաև Մարսելում և Լիոնում: Ցույցերին մասնակցեցին հազարավոր մարդիկ՝ հիմնականում երիտասարդներ:

Փարիզում 2007թ-ից հետո Թուրքիայի դեսպանատան դիմաց առաջին անգամ է բողոքի ցույց տեղի ունենում:

Ցույցի ժամանակ ելույթներով հանդես են եկել ՀՅԴ Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտեյի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը, ՀՅԴ Ֆրանսիայի Հայ Դատի պատասխանատու Հրաչ Վարժապետյանը, ՀՅԴ Ֆրանսիայի Նոր Սերունդ երիտասարդական միության ատենապետ Լորիս Թուֆանյանը և ուրիշներ:

Ելույթ ունեցողները դատապարտեցին Քեսաբի վրա հարձակումը և մեղադրեցին Թուրքիայի կառավարությանը այդ ամենին անմիջական մասնակցության համար: Ինչպես նաև կոչ արվեց Արևմուտքին և Ֆրանսիայի կառավարությանը դադարեցնել զինել ծայրահեղական խմբավորումներին:

Ցույցի մասնակիցները վանկարկում էին «Ոճրագործ Էրդողան դուՙրս Քեսաբից», «Էրդողանն էլ է Ալ-Քայդայի ահաբեկիչ», «Քեսաբը մերն է», «Ոչ կմոռանանք, ոչ էլ կներենք Թուրքիային»:

Ստորև ներկայացնում ենք տեսանյութ Փարիզում տեղի ունեցած բողոքի ցույցից:

arfd.info

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930