Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հրաչ Ջաբրայանը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

Ապրիլ 10,2014 18:45

Այսօր «Դանդի փրեշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ ներկայացրեց ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ընկերության կատարած աշխատանքները, խոսեց առաջիկա ծրագրերի մասին, որոնց մենք կանդրադառնանք առաջիկայում: Պարոն Ջաբրայանը ասուլիսի ժամանակ   անդրադարձավ նաեւ  «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին եւ  ընդգծեց, որ ինքն անձամբ դեմ է  կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին, քանի որ, այս պահին պետությունն ու ժողովուրդը պատրաստ չեն այդ փոփոխությանը:

«Կուտակային  կենսաթոշակային համակարգը  շատ լավ գաղափար է, Կանադայում մենք ունենք այդ համակարգից, բայց ծրագրված է՝ պարտադիր չէ: Պարտադիր կենսթոշակայինը ժողովրդի անմիջական կյանքի վրա ազդեցություն կթողնի, սա ասում եմ, որպես Հրաչ Ջաբրայան, ոչ որպես ընկերության տնօրեն: Իսկ որպես ընկերության տնօրեն՝ ստիպված եմ հետեւելու այն, ինչ օրենքն  է ասում: Ինչպես հասկացել եմ՝ Սահմանդրական դատարանը  վերջերս վերանայեց հարցը եւ այն մնաց մինչեւ սեպտեմբեր, իրենք հուսով են, որ մինչեւ սեպտեմբեր կլուծվի այս հարցը եւ  վերջնական որոշում կտան արդեն», – ասաց Հրաչ Ջաբրայանը եւ տեղեկացրեց, որ հունվարի մեկից սկսած ընկերությունը կատարել է օրենքի պահանջը եւ պահումներ կատարել աշխատողների աշխատավարձից: Նա նաեւ նշեց, որ «Դանդի փրեշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությունը  շարունակելու է նույն կերպով աշխատավարձից պահումներ անել:

«Մենք կշարունակենք գումարներից պահել եւ փոխանցել կառավարությանը, որովհետեւ այսօր, եթե դա չանենք՝ արդեն մեծ տուգանքներ կան հիմնարկների վրա, եթե չեմ սխալվում 0.15 տոկոսի չափով տուգանք է գալիս հիմնարկի վրա, ես չեմ ցանկանա մեր հիմնարկը օրենքը խախտի եւ տուգանք ստանա:  Եթե վերջում որոշվի գումարները հետ վերադարձնել, ապա  մենք անմիջապես այդ գումարները կվերադարձնենք մեր աշխատողներին»,-ավելացրեց պարոն Ջաբրայանը:

Նրա կարծիքով՝ համակարգի ներդնումը պետք է արվեր ոչ թե միանգամից՝ այլ փուլերով՝ ժողովրդին հոգեբանորեն պատրաստելով այս փոփոխությանը:

«Ես անձնապես կնախընտրեի,  որ ավելի լավ ծրագրված լիներ այս ամենը, եւ կամաց-կամաց արվեր:  Պետք է սկսեին չնչին գումարով ու  դաստիարակեին ժողովրդին. սկզբից կես տոկոս պահում արվեր, մյուս տարվա համար՝ 1 տոկոս,  3  տարի հետո՝ 3 տոկոս, իսկ 5 տարի հետո՝ 5 տոկոս, եւ ժողովրդին ժամանակ տային համակերպվելու  սրան: Ինչպես նաեւ սեփականատերերին ժամանակ տրվեր իրենց բյուջետային ծրագրեի մեջ աշխատավարձի հավելում նկատի ունենային, որ փոխհատուցեին աշխատողներին եւ այլն», – նշեց Հրաչ Ջաբրայանը եւ համոզմունք հայտնեց, որ այս ամենին հասնելու համար ժամանակ էր պետք:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930