Օրվա լրահոսը

ՀՀ ԱԻ նախարարություն. Ապրիլի 1-ի ժամը 15.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ի ժամը 15.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Սոտք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Հանրապետության տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն: Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց

Էկոնոմիկայի նախարարության կողմից օտարերկրյա ներդրողներին պատշաճ չեն ներկայացվել հայկական շուկայի առավելությունները. Օմբուդսմեն

Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները   Նախարարությունը չի ապահովել բավարար պայմաններ արտահանող գործարարների համար, ինչպես օրինակ՝ ձևական պահանջների նվազեցում, օտարերկրյա շուկաների հասանելիության ապահովում: Օտարերկրյա ներդրողներին պատշաճ չեն ներկայացվել տեղական շուկայի առավելություններն ու ձեռքբերումները, ինչպիսիք են օրինակ բիզնեսը սկսելու և անշարժ գույքի գրանցման հեշտացված գործընթացները, օտարերկրյա ներդրողների համար ոչ խտրական պայմանները: Չեն իրականացվել բավարար միջոցառումներ տնտեսության ավանդական ոլորտների զարգացումն ապահովելու ուղղությամբ, ինչը հանգեցնում է նրանց

Զենք-զինամթերք` եկեղեցու մոտ

Մարտի 31-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Գրիգոր Լուսավորիչ փողոցում, եկեղեցու մոտ, զենք-զինամթերք է թողնում: Նշված վայրում հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 160 փամփուշտ, ինքնաձիգի դատարկ պահունակ, նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, երկփողանի որսորդական հրացան և պայթուցիկ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: ՀՀ ոստիկանություն Լուսանկարը` արխիվային  

Նաիրի Ավագյանը նշանակվել է Վայոց Ձորի մարզի դատախազ

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Նաիրի Հենրիկի Ավագյանը նշանակվել է Վայոց Ձորի մարզի դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:  ՀՀ գլխավոր դատախազություն 

Գեւորգ Պետրոսյան. «Ձեւակերպումներ կան, թե տեսեք՝ նորից հայերին սպանում են, փոխանակ նրանք կռվեն» (Տեսանյութ)

«Պետք է հասկանանք, որ Քեսաբում  հայերի անվտանգությունը եւ ընդհանրապես հայերի գոյությունը Սիրիայում մեծապես կախված է, թե որքան հաջող կգործեն Սիրիայի զինված ուժերը՝ Ասադին հավատարիմ ուժերը, քանի որ մեծ հաշվով նրանք են  հանդիսանում երաշխավորը ազգային փոքրամասնությունների գոյության»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը՝ մատնանշելով, որ արդեն երկու օր է, սիրիական ԶՈւ-ն ամրապնդում է իր

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Պերնիցկին: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել նրան՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը և դեսպան Պերնիցկին երկուստեք գոհունակությամբ են խոսել վերջին տարիներին դինամիկ զարգացող հայ-չեխական հարաբերությունների մասին, դրա վկայություններից մեկը համարելով ս.թ.

ՍԴ նիստի զուգահեռ. «Սերժ Սարգսյանն էլ էր Տիգրան Սարգսյանին կոշտ հարցադրումներ անում, հետո՞ ինչ»

ՍԴ-ն վերջին օրերին քննում էր  «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականության հարցը: Դատաքննությունը երեկ ավարտվեց:  ՍԴ-ի` երկար սպասված վճիռը կհրապարակվի կամ այսօր, կամ առաջիկա օրերին` հաշվի առնելով ուսումնասիրության նյութերի մեծ ծավալը: Aravot.am-ը որոշ տնտեսագետների հետ զրույցում փորձեց պարզել` արդյոք դատավարության ընթացքում կողմերի ներկայացրած փաստարկները հիմնավո՞ր էին և դատաքննության հնարավոր ի՞նչ

Ապրիլի 4-ին նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի և Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումը

Ապրիլի 2-4-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այց կկատարի Մոսկվա: Ապրիլի 2-ին նախարար Նալբանդյանը Մոսկվայի Միջազգային Հարաբերությունների Պետական Ինստիտուտում հանդես կգա Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով: Հաջորդ օրը Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին, իսկ ապրիլի 4-ին՝ Անկախ պետությունների համագործակցության ԱԳ նախարարների հանդիպմանը: Ապրիլի 4-ին երեկոյան նախատեսված է Հայաստանի արտաքին

Ուկրաինայի նախագահի ընտրություններում արդեն գրանցվել է 14 թեկնածու. «Ազատություն» ռադիոկայան

Նրանց թվում են հիմնական ֆավորիտները՝ միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն և նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:

Որոշ ծեր քեսաբահայեր իրենց կամքով դուրս չեն եկել տներից

«Մարտի 21-ի առավոտյան քեսաբահայությունն արթնացավ զենքերի ձայներից, որոնք տեղում էին ահավոր ձեւով Քեսաբի վրա: Առաջին անգամ էր, որ Սիրիայի տարածքում նման հզոր զինամթերք էր օգտագործվում: Քեսաբի ինքնապաշտպանության զորքերը լուր ուղարկեցին, որ բնակիչները դուրս գան տներից եւ գնան ապաստանեն վերեւի գյուղերում»,- այսօր «Վարկած» ակումբում պատմեց քեսաբահայ Սերժ Քալուկյանը: Նա արդեն չորս տարի է՝ Հայաստանում է բնակվում,

«Հայաստանը պետք է իր քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ կառուցի՝ հաշվի առնելով, որ Էրդողանը ունի ամուր դիրք»

«ՏԻՄ ընտրությունները Թուրքիայում մեծ կարեւորություն էին ներկայացնում,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը՝ խոսելով մարտի 30-ին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների եւ թուրքական «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի մասին ,- պատճառն այն էր, որ սա մեծ թեստ էր ինչպես իշխող կուսակցության, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական ուժերի համար: Հետաքրքրական էր տեսնել, թե ինչ արդյունքներ է

Իրանական գազի սպասելիս. Հայաստանը` մեծ խաղերի արանքում. «Մեդիալաբ»

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի առաջիկա հնարավոր այցը Հայաստան, ըստ վերլուծաբանների վերջնականապես կհստակեցնի վերջին տարիներին տաբու համարվող իրանական գազի Հայաստան հնարավոր ներկրման մասին խոսակցությունները, վստահ են վերլուծաբանները: Չնայած անցյալ տարեվերջին Հայաստանի իշխանությունները բացառում էին, թե Հայաստանի համար իրանական գազը կարող այլընտրանք լինել, նույնիսկ այն դեպքում, երբ իրանական կողմը վստահեցնում էր, որ պատրաստ են «անհամեմատ մատչելի գնով»

Րաֆֆի Հովհաննիսյանի հրապարակը չի խանգարում քառյակի հրապարակին

«Միայն կուտակայինը չէ այն խնդիրը, որի համար պատրաստվում ենք կառավարությանն անվստահություն հայտնել: Այնպես որ, Սահմանադրական դատարանի մեզ համար  դրական որոշումը միայն կամրապնդի այդ գործընթացում»,- այսօր պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հարցն այսպիսին էր`եթե ՍԴ-ն որոշում կայացնի, որը կբավարարի կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ պատգամավորների դիմումը, քառյակը կպնդի՞ կառավարությանն անվստահություն հայտնելու իր որոշումը:

Կշարունակի՞ գործել Մինսկի խումբը

«Իր ստեղծման օրից սկսած՝ չի նկատվել որեւէ երեւույթ, որը տեղիք կտար կասկածի տակ դնելու Մինսկի խմբի դրական գործունեությունը ղարաբաղյան հարցի կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերում եւ հատկապես տարածաշրջանային խաղաղության պահպանման հարցում: Այո, այդ վտանգն առկա է, եւ ես չեմ բացառում, որ մոտ ապագայում կարող են նաեւ զգայուն տարաձայնություններ առաջանալ այդ խմբի անդամների միջեւ, բայց ոչ անպայման

Սփյուռքի համայնքներին հիշում ենք այն ժամանակ, երբ փող է պետք. Տիգրան Քոչարյան

«Թուրքիայի երախից, Թուրքիայի ճիրաններից պոկված մի կտոր էր Քեսաբը»,-այսօր՝ ապրիլի 1-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Նրա խոսքերով՝ ի տարբերություն նման այլ իրադարձությունների՝ այս անգամ հայկական մամուլը բուռն արձագանքեց, սակայն այն չկարողացավ դեպքերը լավ վերլուծել: Իսկ տեղեկատվության անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը հայտարարեց, որ Ռուսաստանը հիմա օգտագործում է իր բոլոր տեղեկատվական

Բիզնեսում բավարար մրցակցություն դարձյալ չկա. Օմբուդսմենը ՏՄՊՊՀ-ի մասին

   Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները   Հանձնաժողովի՝ օրենքով նախատեսված չափազանց լայն հայեցողության հետևանքով միևնույն կամ նման խախտում կատարած ընկերությունների նկատմամբ տուգանքի չհիմնավորված տարբեր չափեր են նշանակվում: Արդյունքում, Հանձնաժողովի կողմից կիրառվել են երկակի ստանդարտներ, ինչը խոչընդոտել է առողջ մրցակցության ձևավորմանը: Առկա են եղել դեպքեր, երբ Հանձնաժողովը վարույթ է հարուցել խոշոր գերիշխող դիրք ունեցող գործարարների նկատմամբ, սակայն որևէ խախտում չի հայտնաբերել: Օրինակ՝ 2013 թվականի միայն առաջին եռամսյակում

Ապրիլի 28-30-ը «հրաշալի քառյակը» Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ է անցկացնելու (Տեսանյութ)

Այսօր, խորհրդարանում ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունները հերթական դռնփակ քննարկումն անցկացրեցին, որը տեւեց մոտ երկուսուկես ժամ: Հիշեցնենք, որ նախորդ քննարկման ժամանակ, քառյակը որոշել էր ապրիլի 28-ին մեկնարկելիք քառօրյայում կառավարության հրաժարականի հարցը բարձրացնել: «Մենք երկար ժամանակ է աշխատում ենք անվստահություն հայտնելու նախագծի ու առաջնահերթ գործողությունների փաթեթը մշակելու վրա, որի աշխատանքները կավարտվեն գալիք շաբաթվա սկզբին: Երկրորդ`

Լիլիթ Ասատրյան. Չենք փորձում տարանջատել կանանց եւ տղամարդկանց հիմնախնդիրներն իրարից (Տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը ասաց, որ կանանց հիմնախնդիրները ոչ միայն կանանց են վերաբերում, այլեւ` տղամարդկանց եւ ամբողջ հասարակությանը: Լ. Ասատրյանը հատկապես առանձնացրեց զբաղվածության խնդիրը կանանց շրջանում եւ հավելեց, որ համաձայն վիճակագրության` գործազուրկների 70%-ը եւ ավելին կազմում են կանայք: «Այս խնդիրը կարող ենք հաղթահարել միասնականության միջոցով: Բացի

«Զարգացած կոչվելու համար պարտադիր չէ ոչխարի նման կոտորվելու պատրաստակամություն դրսեւորել»

Նախկին բարձրաստիճան պաշտոնյա Երջանիկ Աբգարյանը կարծում է, որ Սիրիա են մեկնել «մտավոր անվստահելի» մակարդակով եւ անփորձ պատգամավորներ: – Հայաստանում տարատեսակ մեկնաբանություններ եղան Քեսաբում ծավալված իրադարձությունների վերաբերյալ: Ձեր գնահատմամբ՝ դրանք սիրիական զարգացումների տրամաբանակա՞ն շարունակությունն էին: – Ոչ միայն: Վերջերս սիրիական ընդդիմության ակտիվացումը, կարծում եմ, կապ ունի Ռուսաստանի կողմից Ղրիմի զավթման հետ, որը ակնհայտորեն կատալիզատորի դեր է

«Պետք է բեռնաթափել Երեւանը եւ արդյունաբերական ուղղվածությունը տարածել մարզերում». Վազգեն Սաֆարյան (Տեսանյութ)

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր ներկայացրեց իրենց կազմակերպության ուսումնասիրությունները՝ Հայաստանի տնտեսական վիճակի վերաբերյալ՝ ըստ մարզերի: Պրն Սաֆարյանը փաստեց, որ Հայաստանում արդյունաբերությունը ոչ համաչափ կերպով է զարգանում. «Հայաստանի արդյունաբերության մեծ մասը տեղաբաշխված է հենց Երեւանում, որի մասնաբաժինը կազմում է 40,8 տոկոս եւ արտադրանքի 506,8 մլրդ դրամի ծավալ ունի: Երկրորդ տեղում Սյունիքն է՝ 16,5

Վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները

Ապրիլի 1-ից վերագործարկվել են մայրաքաղաքում առկա շուրջ 2135 ցայտաղբյուրները: Նշենք, որ դեռևս 2012թ.-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մշակված համալիր ծրագրի շրջանակում մայրաքաղաքում մեկնարկեց ցայտաղբյուրների բարեկարգման և վերագործարկման ծրագիրը: Երևանի հավերժության ինքնատիպ այդ խորհրդանիշները բարեկարգելու և շահագործելու նպատակով հաշվառվեցին կենտրոնական, երկրորդական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրները, ինչն էլ հնարավորություն տվեց համալիր բարեկարգման ծրագրի արդյունքում պատշաճ

ԱԺ էթիկայի հանձնաժողովը մոտենում է Մանվել Բադեյանի հարցի հանգուցալուծմանը

ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի դռնփակ նիստ: «Օրակարգում երկու հարց էր: Մեկը` Նիկոլ Փաշինյանի հարցը, որպես «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրակազմի ղեկավար: Հարցը մենք նույնպես սահմանված կարգով` որոշակի հարցումներ ենք ներկայացրել, ամեն ինչ օրենքի տառին եւ ոգուն համապատասխան քննարկում ենք եւ տալիս լուծումներ»,- ասաց Հովհաննես

«Խաչիկյանի եւ նրա խմբի» գործով երրորդ դատավորին ինքնաբացարկ է հայտնվում (Ֆոտոշարք)

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր արտագնա նիստ չհրավիրեց Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում: Վազգեն Խաչիկյանի եւ սոցիալական ծառայության նախկին 12 աշխատակիցների գործով դատական նիստը նոր դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ հրավիրվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում: Հիշեցնենք, որ այդ գործը մինչ այդ գտնվել էր

«Հարավկովկասյան երկաթուղին» պատասխանում է երկաթուղայինների դժգոհություններին

«Առավոտ» թերթում «Փրկենք հայկական երկաթուղին կործանումից» (28.03.2014) հրապարակման հետ կապված հարկ ենք համարում պարզաբանել դրանում տեղ գտած որոշ դրույթներ: 1. Հրապարակման մեջ ասվում է ՀԿԵ-ում տեղի ունեցող մասսայական կրճատումների մասին: Ավելին՝ լիովին անհիմն տվյալներ է բերվում 500 մարդու կրճատման վերաբերյալ: Նախ պետք է նշել, որ հայկական երկաթուղային համակարգը «ՀԿԵ» ՓԲԸ-ի կառավարմանը փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրի

ԱԻՆ. Անձրեւը ճանապարհին է կարկուտ դարձել (Տեսանյութ)

 Aravot.am-ի հարցին, թե գյուղնախարարությունը խորհուրդ էր տալիս այգիները ծխահարել, մինչդեռ նախօրեին տեղացած առատ ձյան եւ կարկտի պայմաններում գյուղացին ինչպես կարող էր այդ գործողությունն անել, եւ արդյոք կանխատեսված չէի՞ն այդպիսի տեղումները, Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն ասաց, որ կարկուտն անսպասելի է եղել եւ ընկնելու ճանապարհին է անձրեւից վերածվել կարկտի: Իսկ թե նման

Ի՞նչ սպասել Սահմանադրական դատարանի որոշումից

«Արմատական սպասելիք չունեմ»,-Aravot.am-ի հարցին` ի՞նչ սպասելիքներ ունեն ՍԴ-ի որոշումից, այսպես պատասխանեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Հիշեցնենք, որ վերջին օրերին ՍԴ-ն քննում էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականության հարցը: Դատաքննությունը երեկ ավարտվեց: Հարցին`արդյոք հիմնավո՞ր էին ՍԴ-ում բերված հակափաստարկները, պարոն Մելքումյանն ասաց. «Հայցվոր կողմի փաստարկները հիմնավոր էին հատկապես խտրականության, սեփականության,

Ամերիկացիների գայթակղիչ առաջարկը ղարաբաղցիներին

Ֆլորիդայում լույս տեսնող «Մայամի Հերալդ» թերթի երեկվա համարում զետեղված հարցազրույցը ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի նախկին աշխատակից ՄԱՅՔԼ ԲՐԱՆԴԱՈՒԵՐԻ հետ արդեն ամենալայն արձագանքն է առաջացրել ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլեւ Ռուսաստանում եւ Իրանում: Քանզի խոսքը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի մասին է, փորձեցինք մեկնաբանություններ ստանալ Երեւանում եւ Ստեփանակերտում, սակայն ապարդյուն՝ բոլոր պաշտոնյաները միաբերան պնդում էին, թե ծանոթ չեն այդ

Նիկոլայ Ծատուրյան. «Տարվա 364 օրը մեզ համար խաբելու օր է» (Տեսանյութ)

Այսօր հումորի եւ երգիծանքի օրը՝ ապրիլի 1-ին, «Հենարան» ակումբում ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը խոսեց օրվա խորհրդի մասին: «Մեզ մոտ 364 օր խաբելու օր է, գոնե ծիծաղի, անընդհատ խաբում են բոլորիս: Չնայած էսօր գոնե պիտի ծիծաղել… Մի հատ անեկդոտ կա, Աստված վերեւից նայում տեսնում է թուրքերը զինավարժություններ են անում, իսկ հայերը՝ տա՜շ, տա՜շ… Աստված ասում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կոչը համայն հայությանը

Սիրելի հայրենակիցներ, Քույրեր եւ եղբայրներ, Վերջին օրերին մենք վկա ենք Քեսաբի ողբերգական իրադարձությունների, դեպքերի, որոնք վերարթնացնում են մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենատխուր էջերը: Արդեն ակնհայտ է, որ գործ ունենք հումանիտար աղետի հետ: Այս փորձության պահին մենք կոչ ենք անում հայրենաբնակ եւ սփյուռքահայ բոլոր անհատներին եւ կազմակերպություններին բարոյական եւ մանավանդ նյութական աջակցությամբ սատարել ծանր

120 դատապարտյալից ազատվում է 3-5 մարդ

Մի խումբ կալանավորներ դիմել են գլխավոր դատախազին «Առավոտ» թերթի միջոցով ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին են դիմել արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի 21 կալանավորներ՝ Աշոտ Աբրահամյանը, Վարդան Հովհաննիսյանը, Ռոբերտ Առաքելյանը, Վարդան Հակոբյանը, Ռուբեն Ամատունին, Ռոբերտ Երիցյանը, Արամ Գասոյանը, Արթուր Խաչատրյանը, Գուրգեն Սարոյանը եւ այլն: Նրանք անդրադարձել են վաղաժամկետ պայմանական ազատման խնդրին, հայտնելով, որ խախտվում է

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031