Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Ասատրյան. Չենք փորձում տարանջատել կանանց եւ տղամարդկանց հիմնախնդիրներն իրարից (Տեսանյութ)

Ապրիլ 01,2014 14:28

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը ասաց, որ կանանց հիմնախնդիրները ոչ միայն կանանց են վերաբերում, այլեւ` տղամարդկանց եւ ամբողջ հասարակությանը: Լ. Ասատրյանը հատկապես առանձնացրեց զբաղվածության խնդիրը կանանց շրջանում եւ հավելեց, որ համաձայն վիճակագրության` գործազուրկների 70%-ը եւ ավելին կազմում են կանայք: «Այս խնդիրը կարող ենք հաղթահարել միասնականության միջոցով: Բացի սա, մենք ներկայացնում ենք կանանց կազմակերպությունը, որը զբաղվում է կանանց հիմնախնդիրների լուծմամբ եւ, որը ունի նպատակ: Մեր կազմակերպության նպատակը ավելի լայն է, եւ այն է` ունենալ ավելի հզոր, զարգացած երկիր, եւ այդ գործում` ի նպաստ բերելով կանանց ներուժը: Սակայն, մենք չենք փորձում տարանջատել կանանց եւ տղամարդկանց կամ հասարակության որոշակի շերտի հիմնախնդիրները իրարից: Մենք գիտակցում ենք, որ բոլոր հիմնախնդիրները իրար հետ շաղկապված են»:

Լ. Ասատրյանը խոսեց նաեւ արտագաղթից եւ ասաց, որ դա նույնպես կարելի է համարել խնդիր. թեեւ ավելի շատ տղամարդիկ են մեկնում այլ երկիր աշխատանք գտնելու նպատակով, սակայն նկատվում է միտում, որ հետագայում տեղափոխվում է նաեւ ամբողջ ընտանիքը:

Լ. Ասատրյանը նշեց, որ այսօր մեր երկիրը այդքան էլ զարգացած չէ, քանի որ կանայք բավարար մասնակցություն չունեն ինչպես երկրի կառավարման գործում, այնպես էլ հասարակության մեջ տարբեր ոլորտներում:

Նման խնդիրները լուծելու համար Լ. Ասատրյանն ասաց, որ իրենց կազմակերպությունը («Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա») կազմակերպում է դասընթացներ, խորհրդատվություններ, միջոցառումներ և միևնույն ժամանակ փորձում` բարձրացնել կանանց ինքնագնահատականը:

Եվ ապրիլի 6-ին «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» կազմակերպում է բարեգործական բացօթյա ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը կներդրվի ՀՀ մարզերում կանանց տնտեսական մասնակցության խթանման նպատակով իրականացվող ծրագրերի մեջ:

Դիանա ԹՈՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930